Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ծիրանի օգուտներն ու վնասները

27.06.2025

Ծիրանը ոչ միայն համեղ միրգ է, այլև շատ առողջարար։ Ահա ծիրանի հիմնական օգտակար հատկությունները մարդկանց համար։

Ծիրանի պտղամիսը պարունակում է 4.7-ից մինչև 27% սախարիդներ (գլյուկոզ, ֆրուկտոզ, մալտոզ, սախարոզ), 1.3% օրգանական թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու և սուկցինաթթու), ինչպես նաև կարոտինոիդներ, ինչպիսիք են լիկոպենը և լյուտեինը: Բացի այդ, քաղցր միրգը հարուստ է բազմաթիվ ֆենոլային միացություններով, ֆլավոնոիդներով, կատեխիններով և A, B1, B2, PP, C վիտամիններով:

Ծիրանը կալիումի լավ աղբյուր է: 100 գ թարմ միրգը պարունակում է այս հանքանյութի օրական նորմայի մոտ 12%-ը, իսկ չիրը՝ խորհուրդ տրվող օրական նորմայի մոտ 70%-ը:

Ծիրանի կորիզները պարունակում են ամինաթթուներ, էմուլսին ֆերմենտը և ճարպային յուղեր, որոնք հիմնականում բաղկացած են լինոլեային և օլեինաթթուներից, ինչպես նաև գլիցերիդներից։

Հետաքրքիր փաստ. որքան մուգ է պտղի կեղևի և միջուկի ծիրանագույն երանգը, այնքան ավելի շատ ասկորբինաթթու է պարունակում պտուղը։

Օգտակար հատկությունները․

600x400

Ամրացնում է արյան անոթները։ Ֆլավոնոիդները նպաստում են արյան անոթների ամրացմանը և նվազեցնում օրգանիզմում քրոնիկ բորբոքման ախտանիշները։

Նպաստում է սրտի առողջությանը։ Օրգանիզմում կալիումը պատասխանատու է նյարդային և մկանային գործառույթների բնականոն գործունեության, սննդանյութերի տեղափոխման, ինչպես նաև առողջ արյան ճնշման ու սրտի առողջության պահպանման համար:

Բարելավում է մարսողությունը։ Ծիրանը պարունակում է սննդային մանրաթել, որը նպաստում է աղիքների լավ գործունեությանը և կանխում փորկապությունը։

Խոնավացնում է մարմինը։ Ծիրանը 85% ջուր է պարունակում, ինչը նպաստում է ջրային հավասարակշռության պահպանմանը, հատկապես շոգ եղանակին։

Մաշկի երիտասարդացում։ Ծիրանը պարունակում է E և C վիտամիններ, որոնք հզոր հակաօքսիդանտներ են, որոնք դրական ազդեցություն ունեն մաշկի վրա։ Դրանք օգնում են պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից և բարելավել մաշկի առաձգականությունը։ Մրգի մեջ պարունակվող մեկ այլ հակաօքսիդանտ է բետա-կարոտինը։ Այս նյութը պաշտպանում է բջիջները քայքայումից, այդ թվում՝ արևային ճառագայթման հետևանքով առաջացած քայքայումից։

Ո՞վ պետք է խուսափի ծիրանից

• Ծիրանը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, ուստի շաքարախտի դեպքում դրանք պետք է զգուշությամբ ներառել սննդակարգում։

• Մեկ այլ հակացուցում է ստամոքսի խոցը և սրացման փուլում գտնվող այլ աղե–ստամոքսային հիվանդությունները։

• Ծիրանն ուժեղ ալերգեն է, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս երեխաներին և հղի կանանց դրանք զգուշորեն օգտագործել։

Կարևոր է. նույնիսկ առողջ մարդիկ չպետք է ուտեն ծիրանի հում կորիզներ. դրանք պարունակում են ամիգդալինի բավականին բարձր կոնցենտրացիա, որը կարող է թունավոր ազդեցություն ունենալ: Ամիգդալինը քայքայվում է ջերմային մշակման ընթացքում, ուստի կարելի է ուտել բովված կորիզներ կամ կորիզներով ծիրանի ջեմ:

Վտանգավոր են նաև խակ պտուղները։ Դրանք կարող են առաջացնել ստամոքսահյութի թթվայնության բարձրացում, այրոց, փորկապություն և լուծ։

Քանի՞ ծիրան կարելի է ուտել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու

Առողջ մեծահասակի համար ծիրանի խորհուրդ տրվող օրական չափաբաժինը մոտ 200 գ (5–6 հատ) թարմ միրգն է կամ 50 գ չիրը։

Մասնագետները խորհուրդ չեն տալիս այս միրգն ուտել դատարկ ստամոքսին կամ քնելուց առաջ։ Դա պայմանավորված է մրգային թթուների առատությամբ, որոնք կարող են գրգռել ստամոքսի պատերը՝ առաջացնելով այրոց, ծանրություն և անհարմարության զգացում։

Իմունիտետը բարելավելու, օրգանիզմն ընդհանուր առմամբ ամրապնդելու և աղիքների նորմալ գործառույթը պահպանելու համար երեխաները, տարեցները և հղի կանայք օրական պետք է ուտեն ընդամենը 100 գ ծիրան։

Ինչպե՞ս պահել ծիրանը

Ծիրանի պահպանման ժամկետը սենյակային ջերմաստիճանում երեք օրից ոչ ավելի է, բայց սառնարանում միրգը կարելի է պահվել մինչև 20 օր։ Ծիրանն ավելի երկար ժամանակ պահպանելու համար այն կարելի պահածոյացնել, սառեցնել կամ չորացնել։

Ինչպե՞ս է ծիրանն օգտագործվում կոսմետոլոգիայում

600x400

Ժամանակակից կոսմետոլոգիայում ակտիվորեն օգտագործվում է պտղի միջուկը, ինչպես նաև կորիզներից ստացված յուղը։ Ծիրանը օգտագործվում է ինչպես խանութում գնված մասնագիտական կոսմետիկ միջոցներ, այնպես էլ տնային խնամքի միջոցներ պատրաստելու համար։

Ծիրանի դիմակը շատ հեշտ է պատրաստել. վերցրեք հասուն միրգը, կեղևազրկեք, լավ մանրացրեք միջուկը և քսեք նախապես մաքրված դեմքին: Այս դիմակի պահելու ժամանակը մոտ 20 րոպե է, այնուհետև այն պետք է լվանալ և դեմքին ուրիշ ոչինչ չքսել: Եթե մաշկը չափազանց յուղոտ է, ապա ծիրանի միջուկին կարող եք մի փոքր կեֆիր ավելացնել: Նման դիմակները պետք է օգտագործել 3-4 օրը մեկ անգամ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3740 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1171 անգամ
12.08.2026
Դիտվել է 294 անգամ
14.08.2026
Դիտվել է 206 անգամ
15.08.2026
Դիտվել է 121 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster