|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
Մաշկաբանները կարող են տարբեր առաջարկություններ տալ այն սննդամթերքների վերաբերյալ, որոնք պետք է սահմանափակվեն կամ բացառվեն սննդակարգից։
Ահա մի շարք սննդամթերքներ, որոնք որոշ մաշկաբաններ խորհուրդ են տալիս սահմանափակել։
Կաթ
Դուք հավանաբար լսել եք, որ շատ կանայք գիտակցաբար հրաժարվում են ամբողջական կաթից և կաթնամթերքից և շուտով նկատում են, որ իրենց մաշկի վիճակը բարելավվում է: Բորբոքումների ու ծակոտիների խցանման առումով կաթի ազդեցության վերաբերյալ վերջնական պատասխան չկա. կասկածելի գործոններից են հորմոնները, կաթի շաքարի չափաբաժինը (լակտոզան) և շիճուկային սպիտակուցը:
Հացը և այլ բարձր գլիկեմիկ ինդեքսով սննդամթերքները

Սպիտակ հացը և այլ բարձր ածխաջրածնային սննդամթերքները, որոնք ունեն արյան մեջ շաքարի արտազատման բարձր մակարդակ, բացասական են ընդունվում ոչ միայն մաշկաբանների, այլև գաստրոէնտերոլոգների և էնդոկրինոլոգների կողմից: Նման սննդամթերքները պարունակում են դատարկ կալորիաներ և շատ բացասական ազդեցություն ունեն նյութափոխանակության վրա՝ առաջացնելով պզուկներ և սրելով քրոնիկ մաշկային հիվանդությունները:
Քաղցր գազավորված ըմպելիքներ

Քաղցր գազավորված ըմպելիքները ևս ունեն բարձր գլիկեմիկ ինդեքս և շաքարի կամ քաղցրացուցիչի ավելացված չափաբաժին (որը, զարմանալիորեն, ավելի առողջարար չէ, քան զուտ շաքարը): Բացի այդ, շատ գազավորված ըմպելիքներ պարունակում են կոֆեին, որը ջրազրկում է մաշկը և այն անփայլ դարձնում:
Տապակած սնունդ

Այս կետը, հավանաբար, ձեզ քիչ կզարմացնի, քանի որ մենք բոլորս գիտենք, թե որքան անառողջ է տապակած սնունդը, և այնուամենայնիվ, դեռ ցանկանում ենք այն ուտել։ Բայց կրկին կհիշեցնենք վտանգների մասին, այս անգամ՝ կապված մաշկի առողջության հետ։ Ճարպը, որի մեջ տապակվում են գայթակղիչ հավի ազդրերը, կարտոֆիլի կտորները կամ բլիթները, նպաստում է կոլագենի և էլաստինի քայքայմանը, սպիտակուցներ, որոնք մաշկը պահպանում են երիտասարդ և ամուր։ Այն կարող է նաև առաջացնել պսորիազի և ռոզացեայի սրացումներ։
Ֆերմենտացված սնունդ, ցիտրուսային մրգեր, սպանախ և սմբուկ
Միանգամից նշենք, որ նշված սննդամթերքները բոլորի համար չէ, որ վտանգավոր են, բայց, այդուհանդերձ, շատ մարդիկ գտնվում են ռիսկի գոտում: Եթե դուք հակված եք ալերգիկ ռեակցիաների և մաշկի քորի առաջացման, չափազանց զգույշ եղեք կոմբուչա, թթու կաղամբ, ցիտրուսային մրգեր, սպանախ և լոլիկ, սմբուկ ու բուլղարական պղպեղ օգտագործելիս: Այս մթերքները պարունակում է հիստամիններ՝ միացություններ, որոնք առաջացնում են ալերգիկ ռեակցիաներ, և կախված ձեր անհատական նախատրամադրվածությունից, կարող են բավականին սուր լինել և հանկարծակի ցավոտ մաշկային ռեակցիաներ առաջացնել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 49 անգամ
Читать на русском
|