Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 29-ից հուլիսի 4-ը 2020 թ

29.06.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 29-ից հուլիսի 4-ը. Խոյ

Այս ժամանակահատվածում ձեզ օգտակար կլինեն հանգիստ, ոչ պարտադրված շփումները: Բացի այդ, դուք կարող եք ձեզ թույլ տալ թեթևակի, առանց պարտավորությունների սիրախաղ: Տրամադրությունը երբեմն բարձրացնելու կարիք կզգացվի, ուստի փորձեք ինքներդ ձեզ ավելի հաճախ ուրախացնել: Օրինակ, երեկոյան հանդիպեք ընկերուհիների հետ՝ մի բաժակ սուրճ խմելու:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 29-ից հուլիսի 4-ը. Ցուլ

Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս լիովին խրվել աշխատանքի մեջ. այժմ ձեր գործունեությունը կլինի աննախադեպ արդյունավետ: Հանգամանքները բարենպաստ են ֆինանսական գործարքների համար: Նույնիսկ, եթե ձեր եկամուտը կայուն է, մի մերժեք այն բարձրացնելու առաջարկներից: Մի կասկածեք` դրա շատ հնարավոևություններ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 29-ից հուլիսի 4-ը. Երկվորյակ

Ժամանակն է սկսել զբաղվել լուրջ հարցերով, որոնք հրատապ լուծում են պահանջում: Կարևոր իրադարձությունները լավ կլինի նախատեսել երկուշաբթի: Այս օրը հաջողությունն անպայման ձեզ կժպտա: Ազատ ժամանակն անցկացրեք հանգստանալով, կարդալով, ասեղագործությամբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 29-ից հուլիսի 4-ը. Խեցգետին

Այս ժամանակահատվածում խորհուրդ է տրվվում զբաղվել ինքնազարգացմամբ և մտավոր գործունեությամբ: Իսկ հանգստի համար դեռ պետք է սպասեք: Աշխատանքի վայրում դուք ուշադրության կենտրոնում կլինեք ձեր իսկ հաջողության շնորհիվ: Դուք արժանի եք դրան! Տանը, փորձեք չվիճել սիրելիների հետ, զսպեք ձեզ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 29-ից հուլիսի 4-ը. Առյուծ

Այժմ արժե առավելագույն ուշադրություն դարձնել երեխաներին, որպեսզի որևէ կարևոր բան բաց չթողնեք: Չորեքշաբթի ձեզ հարկավոր կլինի ոչ ստանդարտ մոտեցում դրսևորել և արագ արձագանքել փոփոխվող հանգամանքներին: Հանգստյան օրերն անցկացրեք ընտանիքի հետ՝ բնության գրկում: Սա կօգնի ձեզ վերականգնել ուժերը հետագա աշխատանքի համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 29-ից հուլիսի 4-ը. Կույս

Շատ խնդիրներ, որոնք նախկինում կարևոր էին թվում, այժմ կորցնում են իրենց արդիականությունը: Դուք կթուլանաք և կհանգստանաք վերջին շաբաթների ծանրաբեռնվածությունից: Շրջապատողները ձեզ կուրախացնեն բարի լուրերով: Այս ժամանակահատվածում արժե հատուկ ուշադրություն դարձնել երեխաներին: Ճանապարհներին զգույշ եղեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 29-ից հուլիսի 4-ը. Կշեռք

Լավ ժամանակ է ինքներդ ձեր նկատմամբ հոգ տանելու համար: Երկար ժամանա՞կ է, ինչ ցանկանում եք նիհարել: Փորձեք հիմա: Դուք կզարմանաք, բայց ամեն ինչ կստացվի: Մոտ ապագայում մի պլանավորեք կարևոր գործեր և ուղևորություններ: Փորձեք ավելի քիչ լարվել և անհանգստանալ մանրուքներից, կարգավորեք ձեր առօրյան:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 29-ից հուլիսի 4-ը. Կարիճ

Ձեր ֆինանսական վիճակը կփոխվի դեպի լավը: Հնարավոր է, որ անսպասելի շահույթ ստանաք: Այդ փողը հիմա շատ պետքական կլինի՝ կհամոզվեք ինքներդ: Լավ կլինի մի քանի պարտադիր կանխարգելիչ ստուգումներ անցնեք և բժշկի հետ խորհրդակցեք դրանց արդյունքների շուրջ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 29-ից հուլիսի 4-ը. Աղեղնավոր

Այս ժամանակահատվածում դուք պետք է փորձեք զսպել ձեր հույզերը: Ավելի լավ է զիջեք, քան հարաբերություններ պարզեք: Այս շաբաթ ամենաբարդը կլինի: Տրամադրեք ինքներդ ձեզ նրան, որ անհրաժեշտ է անցնել այս շրջանը, իսկ հետո ամեն ինչ ավելի լավ կլինի: Հանգստանալու գնացեք բնության գիրկը՝ այդպես ավելի արդյունավետ կլինի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 29-ից հուլիսի 4-ը. Այծեղջյուր

Ձեր մտքերը զբաղված կլինեն կյանքով: Հնարավոր է, որ ձեր երկրորդ կեսն ավելի շատ ուշադրություն պահանջի: Այս ժամանակահատվածում միայնակները կարող են հանդիպել իրական սիրո: Աշխատանքի վայրում մի կորցրեք ինքնատիրապետման զգացումը: Եթե ինչ-որ բան չստացվի՝ մի հանձնվեք, ջանք թափեք և ստացեք ձեր ուզածը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 29-ից հուլիսի 4-ը. Ջրհոս

Ուշադիր կարդացեք այն փաստաթղթերը, որոնց հետ այս ընթացքում կառնչվեք: Եթե բաց թողնեք որևէ բան' հետևանքները տհաճ կլինեն: Ընտանիքում հնարավոր են անհարթություններ. ոչ դուք, ոչ էլ ամուսինը չեք ցանկանա փոխզիջման գնալ: Նման պահերին կարևորը խնդիրներից չխուսափելն է, այլ փորձել դրանք լուծելը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 29-ից հուլիսի 4-ը․ Ձկներ

Հիմա ստիպված կլինեք անխոնջ աշխատել: Բայց պարգևատրումը կլինի համարժեք: Այնպես որ արժե անել հնարավոր ամեն ինչ՝ այն ստանալու համար: Հինգշաբթի ձեզ կարևոր հանդիպում է սպասվում: հնարավոր է՝ այն մեծ փոփոխություն բերի ձեր կյանքում: Պատրաստվեք այդ փոփոխություններին:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 5088 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 6-12-ը 2024 թ․

06.05.2024
Կենդանակերպի նշանների մեծամասնության համար շաբաթը խոստանում է բարդ լինել, բայց ամեն ինչ կփոխհատուցվի անձնական կյանքում երջանկության մեծ հնարավորություններով։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, հաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը և հանդես կդա եզրափակչում։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 557 անգամ
04.05.2024
Դիտվել է 200 անգամ
07.05.2024
Դիտվել է 152 անգամ
08.05.2024
Դիտվել է 149 անգամ
09.05.2024
Դիտվել է 77 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster