Հոգնե՞լ եք էներգիայի կորստի դեմ պայքարելուց և ճաշից հետո հենց աշխատավայրում քնելու ցանկությունից:
Սննդաբան Քրիստոֆեր Ռոդսն նշում է, որ ձեր ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը: Այս մասին փորձագետը խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։
Նախ, անհրաժեշտ է խուսափել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումից՝ համատեղելով ածխաջրերը առողջ ճարպերի, սպիտակուցների և մանրաթելերի հետ:
«Օրգանիզմը շատ լավ է օգտագործում և մշակում գլյուկոզան որոշակի սահմաններում, բայց եթե գլյուկոզայի մակարդակը շատ ցածր է կամ շատ բարձր, խնդիրներ են առաջանում: Կայուն էներգիայի բանալին գլյուկոզայի նորմալ մակարդակի պահպանումն է ողջ օրվա ընթացքում»,- պարզաբանում է մասնագետը։
Բացի այդ, Քրիստոֆերը խորհուրդ է տալիս նախուտեստների փոխարեն ընտրել լիարժեք, ցածր ածխաջրերով ճաշեր և, հնարավորության դեպքում, ուտելուց հետո մի փոքր քայլել՝ օրվա երկրորդ կեսին լիցքավորվելու համար։
05-06-2026 12:25 19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21 Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14 Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12 Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18 63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն: