Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026

Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։ Նա միլիոնավոր հեռուստադիտողների հայտնի է «Էլիտ» պաշտամունքային սերիալում իր դերով։

Մբապեի նոր հարաբերությունների մասին հայտնի դարձավ ընդամենը օրեր առաջ։ Եվ խոսքը պարզապես հերթական մոդելի կամ ազդեցիկ կերպարի մասին չէ, այլ Իսպանիայի ամենահայտնի և քննարկվող դերասանուհիներից մեկի՝ 26-ամյա Էսթեր Էքսպոզիտոյի։

Նրանց հարաբերությունների մասին առաջին լուրերը տարածվեցին փետրվարի 25-ին։ Այդ ժամանակ, ըստ ներքին աղբյուրների, զույգին առաջին անգամ միասին նկատել են Մադրիդում։ Այնուհետև նրանք երկուսն էլ մեկնել են Ֆրանսիա։ Կիլիանը ներկայումս վերականգնվում է ծնկի վնասվածքից և Փարիզում մասնագետների մոտ նշանակված հանդիպում ուներ։

300x400

Էսթերի այցը սիրո քաղաք համընկավ նորաձևության շաբաթվա հետ։ Դերասանուհին մասնակցեց Le Grand Dîner du Louvre-ում կայացած մեծ միջոցառմանը և երկրպագուների հետ կիսվեց իր ուղևորության լուսանկարներով։

300x400

Ուշադիր երկրպագուներն անմիջապես նկատեցին լուսանկարներից մեկը, որտեղ պատկերված էր երկու հոգու համար նախատեսված սեղան՝ Էյֆելյան աշտարակի գիշերային տեսարանով, ինչը միայն յուղ ավելացրեց բուռն քննարկումների կրակին։

300x400

Իսկ պապարացիները զույգին նկատել են Pullman Paris Tour Eiffel բարում: Ականատեսները պնդում են, որ մարտի 6-ի երեկոյան հյուրանոցի տեռասում, որտեղից բացվում են շունչ կտրող տեսարաններ, տիրում էր ռոմանտիկ մթնոլորտ: Էքսպոզիտոն և Մբապեն միասին ճաշել են, հաճելիորեն զրուցել և համբուրվել ամբողջ երեկոյի ընթացքում: Ընդհանուր առմամբ, հայտնիները չեն թաքցրել իրենց զգացմունքները և բավականին ազատ են պահել իրենց։ Իսկ մարտի 9-ին համացանցում նոր լուսանկարներ հայտնվեցին, որոնք վերջապես համոզեցին կասկածամիտներին. Մբապեն և Էքսպոզիտոն միասին ժամանեցին Մադրիդ, միասին իջան ինքնաթիռից և միասին լքեցին օդանավակայանը։

300x400

Էսթեր Էքսպոզիտոն պաշտամունքային դեմք է Իսպանիայում և երկրից դուրս։ Նա միլիոնավոր հեռուստադիտողների համար հայտնի դարձավ Netflix-ի «Էլիտ» սերիալի թողարկումից հետո, որտեղ փայլուն խաղացել է Կարլա Ռոուսոնի դերը։ Այդ ժամանակվանից ի վեր նրա կարիերան թռիչքաձև է զարգացել։

300x400

Դերասահուհին նկարահանվել է մի շարք այլ բարձրակարգ նախագծերում, այդ թվում՝ «Ինչ-որ մեկը պետք է մահանա», «Վեներա» և «Մոնտե Պերդիդո», ամրապնդելով իր կարգավիճակը որպես երկրի ամենապահանջված երիտասարդ դերասանուհիներից մեկը։

300x400

Իր դերասանական տաղանդի շնորհիվ Էսթերը զգալի ազդեցություն է ունեցել սոցիալական ցանցերում և նորաձևության աշխարհում: Աշխարհի միլիոնավոր հետևորդներ հետևում են աստղի յուրաքանչյուր քայլին:

300x400

Գեղեցկուհու անձնական կյանքը միշտ ուշադրության կենտրոնում է եղել: Տարբեր ժամանակներում լուրեր էին շրջանառվում, որ նա կապված է ուրուգվայցի դերասան Նիկո Ֆուրտադոյի և մեքսիկացի ոճաբան Նինի Վելեսի հետ, սակայն այդ լուրերը մնացին չհաստատված:

300x400

Բացի այդ, Հետաքրքիր է, որ Էքսպոզիտոյին արդեն կապվել է «Ռեալ Մադրիդի» հետ։ 2022 թվականին և, ապա, 2024–ին անընդհատ լուրեր էին շրջանառվում նրա և ֆուտբոլային ակումբի մեկ այլ հարձակվողի՝ Վինիսիուս Ժունիորի սիրավեպի մասին։ Հայտնիներին միասին տեսել էին համերգների ժամանակ, նրանք միաժամանակ այցելել են Մայամի։

300x400

Դերասանուհին ինքը շտապեց հերքել այս լուրերը՝ բարկացած գրառմամբ։ Բայց նստվածք, ինչպես ասում են, մնացել է։ Եվ հիմա, երբ նրան նախ տեսել են Վինիսիուսի, իսկ ավելի ուշ՝ Կիլիանի հետ, համացանցիի օգտատերերը չեն կարողանում ձեռնպահ մնել կծող մեկնաբանություններից։

300x400

300x400

300x400

300x400

300x400

 

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1114 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1137 անգամ
05.06.2026
Դիտվել է 402 անգամ
06.06.2026
Դիտվել է 383 անգամ
09.06.2026
Դիտվել է 275 անգամ
10.06.2026
Դիտվել է 181 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster