Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026

Ապրիլի 30-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։

Համերգը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ։

Երաժշտական ծրագրի առանցքում Ժորժ Բիզեի երաժշտության հիման վրա Ռոդիոն Շչեդրինի հանրահայտ «Կարմեն սյուիտ»-ն է, ինչպես նաև կհնչեն Սարասատեի, Ֆորեի և Ռավելի ստեղծագործությունները։

Որպես մենակատար հանդես կգա Բելգիայում ստեղծագործող հայ ջութակահար Հրայր Կարապետյանը, իսկ համերգը կղեկավարի Ֆրանսիայից հրավիրված դիրիժոր Ռալֆ Զիգետին։

Ֆրանկոֆոնիայի երկամսյակը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է մարտի 24-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Ֆրանկոֆոնիկ տաղարան» համերգով։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում, բացման համերգից զատ, իրականացրել է մի շարք համերգներ, այդ թվում՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Ռոբերտ Ամիրխանյանի համատեղ համերգը՝ նվիրված հայ բանաստեղծ, Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հիշատակին, Հայաստանի պետական կամերային երգչախմբի «Ազնավուրիհավերժ մեղեդիներ» համերգը՝ նվիրված մեծանուն շանսոնյեՇառլ Ազնավուրին, «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ համատեղ համերգը, ինչպես նաև Հայաստանի պետական կամերային նվագախմբի երկու համերգը՝ Երևանում և Վանաձորում, որտեղ հնչել են ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններ։

600x400

Դիտվել է 69 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Նրանք չեն դատապարտում ուրիշներին. կենդանակերպի ամենահանդուրժող նշանները

06.03.2026
Անկանխակալ մարդիկ կարողանում են ընդունել տարբերությունները, բաց են ուրիշների կարծիքների ու փորձի համար և գիտակցում են, որ մենք բոլորս տարբեր ծագում, սեփական կյանքի պատմություններն ունենք:

Թթու ուտելու ցանկություն ունե՞ք. ահա թե ինչ է ձեր օրգանիզմը փորձում ասել ձեզ

18.02.2026
Երբեմն հանկարծակի քաղցրի փոխարեն ցանկանում ես ինչ-որ թթու բան՝ կիտրոն, լոռամրգի կամ թթու վարունգ, և դրան դժվար է դիմակայել։

Սիամական երկվորյակներն իրենց գեղեցկությամբ դարձել են սոցիալական ցանցերի աստղեր, բայց կա մի նրբություն

28.01.2026
Սիամական երկվորյակներ Կամիլան և Վալերիան արդեն ունեն 200,000 բաժանորդների լսարան և ակտիվորեն նվիրատվություններ են հավաքում օգտատերերից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7124 անգամ
22.04.2026
Դիտվել է 6038 անգամ
20.04.2026
Դիտվել է 1598 անգամ
24.04.2026
Դիտվել է 69 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster