Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 6-12-ը 2024 թ․

06.05.2024

Կենդանակերպի նշանների մեծամասնության համար շաբաթը խոստանում է բարդ լինել, բայց ամեն ինչ կփոխհատուցվի անձնական կյանքում երջանկության մեծ հնարավորություններով։

Խոյ

Աստղերը Խոյերին խորհուրդ են տալիս երկուշաբթի և երեքշաբթի ավելի զգույշ լինել, հետևել իրենց խոսքին, հակառակ դեպքում կարող է կոնֆլիկտային իրավիճակ առաջանալ վերադասի հետ։ Չորեքշաբթի օրը նպատակահարմար է ոչ մի վճռական գործողություններ կամ կոշտ հայտարարություններ չանել։ Հինգշաբթի օրը զգույշ եղեք բանկային գործարքների հետ, մի քանի անգամ ստուգեք ամեն ինչ։ Շաբաթ օրը շատ իրավիճակներ կարող են ձեզ համար առավել անսպասելիորեն պարզ դառնալ։ Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր սիրելիներին, նրանք պարզապես ձեր աջակցության և օգնության կարիքն ունեն, բայց թույլ մի տվեք, որ իրենց բոլոր խնդիրները ձեզ վրա գցեն:

Ցուլ

Այս շաբաթ Ցուլերը գոնե մինչև հինգշաբթի պետք է խուսափեն ընկերական հավաքույթներից։ Ավելի շատ հետևեք ձեր կարիքներին ու ցանկություններին: Ուշադիր եղեք ձեր զրույցներում և զգույշ ընտրեք ձեր խոսքերը: Չորեքշաբթի օրը հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Մի կորցրեք վստահությունը, երբ շաբաթվա վերջում ամեն ինչ ըստ պլանի չընթանա: Հնարավորության դեպքում հապճեպ մի փոխեք ձեր աշխատանքը, հարաբերությունները կամ իրադարձությունների ընթացքը՝ իմպուլսիվությունն այս ժամանակահատվածում կարող է վնասակար լինել: Հանգստյան օրերին ուշադրություն դարձրեք նյութական բարեկեցության, տան մաքրման կամ մանր վերանորոգման հարցերին։

Երկվորյակ

Երկվորյակների համար այս շաբաթը խոստանում է շրջադարձային լինել կյանքի շատ բնագավառներում: Այս ժամանակաշրջանի սկզբում աշխատանքային և սոցիալական սթրեսը կխանգարի ձեզ մեկուսացումից։ Բայց դուք հնարավորություն կունենաք միանալ սոցիալական խմբերի, որոնք հետագայում կդառնան ձեր բիզնեսի աջակիցը: Հնարավորինս շատ շփվեք, բաց մի թողեք զանգերը և մի հրաժարվեք ստացվող առաջարկներից։ Վերցրեք նախաձեռնությունը, բարձրաձայնեք և կյանքի կոչեք այն գաղափարները, որոնք վաղուց ունեիք։ Հանգստյան օրերին ազատվեք բոլոր ծրագրերից. սա հիանալի տարբերակ է հանգստանալու և մենակ մնալու ձեր և ձեր սիրելիների հետ:

Խեցգետին

Այս շաբաթը հաջող կլինի Խեցգետինների համար թե՛ մասնագիտական, թե՛ անձնական առումով։ Աշխատավայրում հեշտությամբ գլուխ կհանեք ցանկացած գործից և չեք հրաժարվի օգնել գործընկերներին։ Ղեկավարությունը կգնահատի ձեր աշխատասիրությունը և կառաջարկի լավ լրացուցիչ աշխատանք: Մի մերժեք, բայց հետևեք ձեր էմոցիաներին և թույլ մի տվեք ձեզ ավելորդ բաներ ասել։ Սիրո մեջ նույնպես ամեն ինչ լավ կստացվի։ Ձեզ նոր ծանոթություն է սպասվում, հնարավոր է փոթորկոտ սիրավեպ։ Առողջության առումով ժամանակն է սկսել ավելի շատ քայլել, և կյանքը կփայլի նոր գույներով։

Առյուծ

Շաբաթվա սկիզբը բարենպաստ է ժառանգական, հարկային ու ներդրումային հարցեր լուծելու համար։ Եթե լրջորեն ցանկանում եք լուծումներ գտնել կյանքի բարդ հարցերի համար, ապա, ամենայն հավանականությամբ, դրանք կգտնեք: Գործուղման կամ քննության գնալը կարող է մեծ անհանգստության պատճառ դառնալ։ Ճանապարհներին չափազանց զգույշ եղեք։ Հետաքրքիր մարդը կամ հին հոբբին հանգստյան օրերին երկար ժամանակ և ուշադրություն կպահանջեն: Դուք կարող եք մասնակցել կամ ինքներդ կազմակերպել հանրային միջոցառում, բայց ուշադիր եղեք և զգուշացեք խաբեբաներից:

Կույս

Առաջիկա շաբաթը ձեզ կգրավի առողջարարական պրակտիկայի գաղափարներով. դուք կզգաք շարժվելու, ճիշտ սնվելու և ձեր կազմվածքը բարելավելու կարիքը: Այժմ իրադարձությունների տեմպը մի փոքր հանդարտվել է, և դուք կարող եք վերջապես ձեր մտքերը կարգավորել և վերանայել, թե ինչ է կատարվում. ժամանակն է ինչ-որ բան թարմացնելու կամ փոխելու: Ինքներդ ձեր մասին հոգ տանելը ինտուիտիվ քայլ է դեպի փոփոխություններ, որոնք կգան ձեր կյանք գարնան վերջում: Շաբաթվա երկրորդ կեսին կենտրոնացեք ստեղծագործության վրա՝ լինի դա նոր վարագույրներ ընտրելը, թե վեպ գրելը, դա ձեզնից է կախված:

Կշեռք

Աստղագուշակը խորհուրդ է տալիս Կշեռքներին լինել մի փոքր ավելի համարձակ և չվախենալ սխալվելուց՝ դա կլինի փորձ, որն օգտակար կլինի կյանքում: Շաբաթվա սկզբին կարող եք նույնիսկ փորձել համարձակ արկածներ, դրանք խնդիրներ չեն բերի։ Միայնակ Կշեռքներին սպասվում է գլխապտույտ սիրավեպ՝ լի սիրով և քնքուշ զգացմունքներով: Մի ամաչեք փոխադարձ զգացմունքները ցույց տալուց: Պրոֆեսիոնալ առումով նոր բարձունքներ նվաճելու և օգտակար շփումներ հաստատելու հնարավորություն կա։ Վերցրեք նախաձեռնությունը ձեր ձեռքը և համարձակորեն առաջ տարեք ձեր գաղափարներն ու նախագծերը: Չափից դուրս մի մտածեք ձեր գաղափարների վրա, պարզապես գործի անցեք:

Կարիճ

Այս շաբաթ կարգի բերեք ձեր փաստաթղթերը. այն ամենը, ինչ ավարտված չէ փաստաթղթերի, օրենքների, կանոնների և կանոնակարգերի առումով, կարող է վերադառնալ ձեզ մոտ ապագայում: Նաև ժամանակն է կարգավորել օտարերկրյա անձնագրի համար փաստաթղթերի ներկայացումը, անդորրագրերի, պարտքերի վերադարձման պահանջներ գրել: Երեքշաբթի օրը աշխատավայրում բարձրացրեք այն հարցը, որը երկար ժամանակ հետաձգում էիք՝ լինի դա գործընկերոջ, թե ձեր ղեկավարի հետ: Դրսևորեք դիվանագիտություն և համառություն, ու հանգամանքները կսկսեն շրջվել ձեր օգտին:

Աղեղնավոր

Շաբաթվա առաջին կեսն Աղեղնավորների համար ավելի շատ զգայական կլինի, քան ռացիոնալ: Անձնական հարաբերություններում պետք չէ հապճեպ եզրակացություններ անել, նույնիսկ, եթե ամեն ինչ լավ է ընթանում։ Եղեք ուշադիր մարդկանց հանդեպ, որոնց մասին շատ բան չգիտեք: Նույնը վերաբերում է մասնագիտական ոլորտին։ Կարևոր որոշումներ կայացնելիս ժամանակ տրամադրեք։ Հիմա լավագույն ժամանակը չէ բիզնեսն ընդլայնելու և պայմանագրեր կնքելու համար։ Ուրբաթ օրը վնասվածքների վտանգ կա, մի խախտեք անվտանգության նախազգուշական կանոնները։

Այծեղջյուր

Այս շաբաթ եկել է ձեր «փառքի տասնհինգ րոպեի» ժամանակը. բաց մի թողեք հնարավորությունը լիովին վայելելու ճանաչումն ու գովասանքը, միաժամանակ հիշելով, որ դուք ավելի քան արժանի եք հաջողությամբ ուրախանալու: Թույլ մի տվեք, որ ձեր ենթագիտակցությունն արթնացնի ինքնակոչի համախտանիշը. արդյոք արժանի՞ եմ այս առավելություններին: Միանշանակ այո։ Պարզապես շաբաթվա վերջում մի չարաշահեք ձեր հաղթանակների տոնը և շարունակեք արարել այն, ինչ սկսել եք: Ուրբաթ օրը ուշադրություն դարձրեք ձեր սիրելիներին, իսկ կիրակի գնացեք բնության գիրկը՝ ոգեշնչվելու և լռելու։

Ջրհոս

Ջրհոսների համար շաբաթը կարիերայի առումով իսկական նվեր կլինի։ Այս նշանի ներկայացուցիչները լավ հեռանկարներ կունենան։ Աստղերը խոստանում են նաև անսովոր գտածոներ և անակնկալներ։ Հիմա գլխավորը նոր բաներից չվախենալն է։ Այս շաբաթը բարենպաստ է աշխատանքի փոփոխության կամ առաջխաղացման համար։ Ջրհոսները նաև պետք է ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը և ոչ մի դեպքում չանտեսեն կանխարգելիչ այցերը բժշկի։ Մի հետաձգեք մարզասրահ ձեր այցերը: Անձնական կյանքում հիմա ամեն ինչ հանգիստ ու նույնիսկ մի քիչ ալարկոտ կլինի։

Ձկներ

Ձկների նշանի ներկայացուցիչներն այս շաբաթ շատ հնարավորություններ կունենան իրենց ռազմավարական նպատակներին հասնելու համար։ Սա առաջին հերթին վերաբերում է մասնագիտական գործունեությանը։ Հնարավոր է, որ ձեր առջեւ նոր հեռանկարներ բացվեն։ Արտաքին հանգամանքներն ակտիվորեն կնպաստեն ձեր կարիերայի աճին։ Եթե աշխատանք եք փնտրում, ապա այս ընթացքում կկարողանաք գտնել ձեր պահանջներին և մասնագիտական նպատակին համապատասխան պաշտոն։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 782 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 13-19-ը 2024 թ․

13.05.2024
Վեներան իր երկնային ուժերի ծաղկման մեջ է, և, հետևաբար, մեզ սպասվում է ռոմանտիկայով ու զգացմունքներով լի շաբաթ:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 6-12-ը 2024 թ․

06.05.2024
Կենդանակերպի նշանների մեծամասնության համար շաբաթը խոստանում է բարդ լինել, բայց ամեն ինչ կփոխհատուցվի անձնական կյանքում երջանկության մեծ հնարավորություններով։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 691 անգամ
15.05.2024
Դիտվել է 203 անգամ
17.05.2024
Դիտվել է 154 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster