Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024

Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Խոյ

Այս ընթացքում Խոյերը չեն ձանձրանա։ Իրադարձությունների անհավանական մասշտաբը կստիպի ձեզ գործել սահմանված կանոններին հակառակ։

Սկսած գործն ավարտին հասցնելու համար մեծ ջանքեր կպահանջվեն։ Սակայն դժվարությունները երբեք չեն կանգնեցրել այս նշանի ներկայացուցիչներին։

Շաբաթական հորոսկոպը խորհուրդ է տալիս ճկուն լինել աշխատավայրում, պլանավորել աշխատանքային և անձնական ժամանակը։

Ցուլ

Շաբաթը Ցուլերին թույլ կտա զբաղվել աշխատանքային հարցերով եւ ամրապնդել իրենց դիրքերը հասարակության մեջ։

Այս նշանի ներկայացուցիչները նոր խնդիրների առաջ կկանգնեն, եթե հավատարիմ մնան միայն մեկ ռազմավարության և մտածեն ստանդարտ ձևով։

Միայնակ Ցուլերը կարող են գտնել մտերիմ ընկերոջ, ով կօգնի ճիշտ ժամանակին:

Երկվորյակ

Այս նշանի ներկայացուցիչների համար բարենպաստ ու հանգիստ շրջան է սկսվում։

Երկվորյակները պետք է օգտվեն այս պահից առաջ թռիչք կատարելու համար:

Անձնական կյանքում դրական փոփոխությունները ձեզ աներեւակայելիորեն կոգեշնչեն ու կմոտիվացնեն նոր ձեռքբերումների։

Խեցգետին

Շաբաթը կխթանի այն նախաձեռնությունները, որոնք Խեցգետինները կկարողանան հաջողությամբ առաջ տանել իրենց բիզնես հմտությունների շնորհիվ:

Այս պահին բարենպաստ փոփոխություններ կարող են լինել բիզնեսի ոլորտում։

Այս օրերը լավ նորություններ կբերեն, որոնք կվերաբերեն ֆինանսական հատվածին։

Առյուծ

Նոր շաբաթը Առյուծների համար հետաքրքիր կլինի՝ կապված գործնական շփումների ու նոր ծանոթությունների աճի հետ։

Առօրյայի մեջ թաղված այս նշանի ներկայացուցիչները բավականին հոգնել են միապաղաղ օրերից։

Բարձրացնելով անձնական հարաբերությունների ոլորտում հետաքրքրության մակարդակը՝ Առյուծները հնարավորություն կգտնեն ընդլայնել իրենց ընկերների շրջանակը։

Կույս

Աստղագուշակը խորհուրդ է տալիս Կույսերին իրենց համար նոր հորիզոններ սահմանել և գործողությունների ծրագիր կազմել։

Այս պահին կարևոր է պատկերացնել կոնկրետ նպատակներ՝ տեղում չդոփելու համար՝ չիմանալով, թե որտեղից սկսել։

Այս պահին ձեզ կարող են գրավել նոր և հետաքրքիր բիզնես առաջարկները։

Կշեռք

Ընթացիկ իրադարձությունները ժամանակ առ ժամանակ Կշեռքներին կվշտացնեն ու կանհանգստացնեն։

Առանց նախաձեռնության ու վճռականության հնարավոր չի լինի արագ հասնել ծրագրված արդյունքին։

Առօրյա կյանքոըմ չմոլորվելու համար կարևոր է ինքներդ ձեզ համար բացահայտել առաջնահերթ խնդիրները։

Կարիճ

Այս շրջանում Կարիճները ստիպված չեն լինի ուժասպառ լինել ձանձրույթից։

Բիզնեսում կարող եք հույս դնել բախտի վրա, բայց ձեր հաղթանակներից ոչ մեկը հեշտ չի տրվի:

Արագ զարգացումները կարող են ստիպել ձեզ հրաժարվել նախկին որոշումներից։

Աղեղնավոր

Առաջիկա օրերին կյանքը ձեզ կներկայացնի բազմաթիվ գլուխկոտրուկներ, որոնք հեշտ չի լինի լուծել։

Պետք է վերանայեք ձեր տեսակետներն ու մոտեցումները աշխատանքի նկատմամբ։

Նախկին մեթոդները հնացել են, իսկ նորերը դեռ պատրաստ չեն, ուստի ցանկացած իրավիճակից ելք փնտրեք։

Այծեղջյուր

Մոտ ապագայում դժվարությունները խոչընդոտ չեն դառնա ուժեղ ու ինքնավստահ Այծեղջյուրների համար։

Այս շաբաթ տարբեր ոլորտներում նոր հնարավորություններ կհայտնվեն։ Սակայն այս ընթացքում անհրաժեշտ է որոշումներ կայացնել ծայրահեղ զգուշությամբ։

Ժամանակն է փոփոխությունների, թե լավ, թե վատ: Պատրաստ եղեք անսպասելիին։

Ջրհոս

Այս շաբաթ լավատես լինելու անհամար պատճառներ կունենաք։

Ակտիվ եղեք՝ ձեր պրոֆեսիոնալիզմն ու բանիմացությունն ավելի մեծ չափով դրսևորելու համար:

Մի հետապնդեք արագ ձեռքբերումներ: Եզրակացություններ արեք՝ հիմնվելով փաստացի արդյունքի վրա:

Ձկներ

Ձկներին սպասվում է խոստումնալից, հետաքրքիր իրադարձություններով ու երեւույթներով լի շաբաթ։

Լավ հեռանկարներ կհայտնվեն նրանց համար, ովքեր ակտիվ ու հնարամիտ են։

Ցանկության դեպքում կկարողանաք հասնել որոշակի բարձունքների, եթե ցուցաբերեք հնարամտություն և հնարամտություն։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 980 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-04-2024 09:43
Համբույրներն անսպասելի ազդեցություն են ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Ըստ հոգեբանների՝ սիրելիի հետ համբույրը կարող է ուրախության, քնքշության, վստահության, հաճույքի, թռիչքի և էյֆորիայի զգացում տալ, ինչը դրականորեն է ազդում ինքնագնահատականի վրա:
29-04-2024 09:36
Ավիատոմսերի ամրագրման համակարգում սխալի պատճառով 101-ամյա ուղևորուհի Պատրիսիային անընդհատ մանկահասակ երեխայի տեղ են դնում, հայտնում է BBC-ն։ Խնդիրն առաջանում է, քանի որ American Airlines-ի համակարգերը, ըստ երևույթին, չեն կարողանում հաշվել, որ Պատրիսիան ծնվել է ոչ թե 2022-ին, այլ՝ 1922-ին:
29-04-2024 03:47
Ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև ավելորդ քաշը և ֆիզիկական վարժությունների բացակայությունը երիտասարդների շրջանում աղիքի քաղցկեղի նոր դեպքերի ավելացման հիմնական պատճառն են։ Համաճարակաբանները նշում են, որ այն երկրներում, որտեղ մարդիկ վերջին տարիներին նվազեցրել են ալկոհոլի օգտագործումը, օրինակ՝ Իտալիայում և Ֆրանսիայում, աղիների քաղցկեղից մահացությունների թիվը չի ավելանա։ Ըստ նրանց՝ երիտասարդների մոտ աղիքի քաղցկեղի զարգացումը ավելի արագ և ագրեսիվ է, քան տարեց հիվանդների մոտ:
29-04-2024 02:52
Անջելինա Ջոլին վրդովված էր Բրեդ Փիթի խնդրանքից՝ ստորագրել չբացահայտման համաձայնագիր Ֆրանսիայում իրենց գինեգործարանի վերաբերյալ, որը վերջին տարվա ընթացքում դարձել է վեճի հիմնական առարկան: Նա իր նախկին սիրեցյալի պահանջներն անվանել է անհիմն և նույնիսկ վիրավորական։
29-04-2024 02:40
Լիլիթ Հովհաննիսյանն անդրադարձել է իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակի կերպարներից մեկին: Երգչուհին Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է մարմինը կիպ գրկող վառ հագուստ, որի վրա համապատասխան վայրերում պատկերված է լողազգեստ: Սակայն երգչուհին շտապել է մեկնաբանել շատերի ենթադրությունները՝ նշելով, որ զգեստն, իրականում, թափանցիկ չէ: «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ»,-մակագրել է Լիլիթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 329 անգամ
23.04.2024
Դիտվել է 255 անգամ
25.04.2024
Դիտվել է 224 անգամ
26.04.2024
Դիտվել է 198 անգամ
27.04.2024
Դիտվել է 179 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster