Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Պատրաստ է Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգի cover տարբերակը

20.04.2016

Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում շատ շուտով կանցկացվի «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային ստուգատեսը։ Այս տարի հեղինակավոր այդ մրցույթում Հայաստանը իր “LoveWave” երգով կներկայացնի գերմանաբնակ հայազգի երգչուհի Իվետա Մուկուչյանը։

Ըստ վիճակահանության, Հայաստանը ևս 17 երկրների հետ հանդես կգա մայիսի 10–ին կայանալիք առաջին կիսաեզրափակչին։ Իվետան ելույթ կունենա յոթերորդը։ Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12–ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14–ին։

Վերջերս Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված, Իվետա Մուկուչյանը չեղյալ էր հայտարարել իր՝ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում, ինչպես նաև Մոսկվայում նախատեսված պրոմո-համերգները։ Սակայն այժմ երգչուհին արդեն վերադարձել է իր բնականոն ռեժիմով աշխատանքին և Երևանում նախապատպատրաստվում է այդքան սպասված ու ճանաչված երգի մրցույթին։

Մի քանի օր առաջ Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում երգչուհին հայտարարեց, որ քաստինգի արդյունքում ընտրվել են այն 5 բեկ-վոկալիստները, ովքեր կաջակցեն իրեն բեմում այդ կարևորագույն ելույթի ժամանակ։ Նրանք են Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Լիլիթ Նավասարդյանը և Սոնա Գյուլխասյանը։

600x580

Ժամանակին Ladynews․am-ը հայտնել էր, որ երիտասարդների մի խումբ՝ Նարե Համբարձումյանը, Անահիտ Պետրոսյանը, Տիգրան Քախվեջյանը, Մերի Ավետիսյանը և Գագիկ Խաչատուրյանը, նախաձեռնել և ամեն տարի իրականացնում են մի շատ գեղեցիկ նախագծ։ Անցած տարի նրանք իրենց նախաձեռնությամբ ձայնագրել էին Genealogy խմբի “Face the Shadow” երգի cover տարբերակի ձայնագրությունը։ Այն բավական մեծ արձագանք էր գտել համացանցում, հայտնվել էր բազմաթիվ հեռուստաալիքների եթերում։ Երիտասարդներին արձագանքել էին անգամ խմբի անդամները՝ հայտնելով իրենց հիացմունքը։

Այս տարի հերթը Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգինն է։ LadyNews․am-ն ունի բացառիկ հնարավորություն ներկայացնելու տեսահոլովակի պրեմիերան։

Պրեմիերայից առաջ մենք զրուցեցինք երիտասարդների հետ։

-Եվս մեկ անգամ ողջունում ենք ձեզ մեր Հյուրասրահում։ Անցած տարի “Face the shadow” երգի cover տարբերակը մեծ հաջողություն ունեցավ։ Այս տարի Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնում է Իվետա Մուկուչյանը իր Love Wave երգով։ Ինչո՞վ է նրա երգը առանձնանում։

Նարե Համբարձումյան – Ինձ համար երգն առանձնանում է իր խայտաբղետությամբ։ Հենց այդ հատկությունն է մեր երգչուհու երգն ընդգծում այս տարվա մասնակից մյուս երգերից։

Անահիտ Պետրոսյան – Առաջին անգամ լսելուց հետո դուրս չեկավ, մի փոքր անհասկանալի բան կար ինձ համար։ Մի քանի անգամ լսելուց հետո միայն հասկացա, որ Եվրատեսիլի երգերին առանձնահատուկ է նման միստիցիզմը։

Տիգրան Քախվեջյան – Այն առանձնանում է իր տարօրինակ ձևով։ Իհարկե, տարօրինակ ասելով նկատի ունեմ, որ հաճելի տարօրինակ կատարում է։ Բավական դուրս գալիս է, և հուսով եմ, որ այս տարի բավական բարձր հորիզոնական ենք գրավելու։

Գագիկ Խաչատուրյան – Տարբերվող է։ Եթե անկեղծ, ապա այսքան ժամանակ ինձ համար առաջին հորիզոնականը մեր երգերից եղել է Արամ MP3-ի երգը։ Այդ ցուցակում Իվետայի “LoveWave”-ը երկրորդն է։

-Հավանաբար այս տարվա մասնակից երգերից շատերին եք ծանոթ։ Որո՞նք են ձեր սիրելիները։

Ն.Հ. – Վերջին մի քանի օրերին շատ եմ լսում Իսրայելի մասնակցի երգը, որը ինձ շատ է դուր եկել։ Հանգիստ ռիթմերի մեջ երգ է, որը ինձ խորասուզում է մտքերի մեջ։ Էլի շատ լավ երգեր կան, ուղղակի այս պահին անուններ չեմ հիշատակի։

Ա.Պ. – Կառանձնացնեմ Ռուսաստանի ու Ուկրանիայի երգերը։ Դրանք իմ սիրելիներն են, իհարկե Իվետայի երգից հետո միայն։

Տ.Ք. – Ֆրանսիայի ներկայացուցչի երգն էր բավական հաջողված։ Սիրեցի նաև Ավստրալիայի ներկայացրած երգը, չնայած մինչև հիմա չեմ հասկանում, թե ի՞նչ կապ ունի Ավստրալիան Եվրատեսիլի հետ (ծիծաղում է- խմբ․)։

Գ. Խ. – Ամեն տարվա նման ինձ դուր է գալիս Բելառուսի ներկայացուցչի երգը։ Բավական յուրահատուկ մոտեցում է ցույց տվել նա, սակայն որքան էլ տարօրինակ է, բավական քիչ դիտումներ ունի։ Նաև կառանձնացնեմ Սերբիան, Ռուսաստանը։

-Վերադառնանք Իվետային։ Հայտարարություններից մեկի ժամանակ նա նշել է, որ իր կատարումը նվիրելու է Լեռնային Ղարաբաղում վերջերս զոհված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանին։ Ու՞մ է նվիրվում ձեր cover-ը։

Ն.Հ. – Մեր cover-ը նվիրվում է բոլոր-բոլորին՝ մեր զինվորներին, նրանց ընտանիքներին, հայ ազգին և ամենակարևորը՝ հենց Իվետա Մուկուչյանին։ Մենք այս cover-ը պատրաստել ենք նրան քաջալերելու համար։ Կարող ենք ասել, որ մեր հիմնական նպատակը հենց դա է։

Ա.Պ. – Այն նվիրվում է բոլոր այն հերոսներին, ովքեր այժմ պաշտպանում են սահմանը, նաև՝ ի շնորհիվ այդ քաջերի մենք կարողացանք պատրաստել այս cover-ը։

Տ.Ք. – Տեսահոլովակը նվիրում ենք սահմանին զոհված խիզախ մարտիկների հիշատակին։

Գ.Խ. – Այս ամենը պատրաստվել է մինչև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերը։ Եթե դրանք մի փոքր ավելի շուտ տեղի ունենային, մենք առհասարակ չէինք լծվի այս գործին։ Իսկ հիմա այն նվիրում ենք սահմանում զոհված և դեռ այնտեղ ամուր կանգնած մեր հայորդիներին։

-Սա ձեր երրորդ նմանատիպ աշխատանքն է։ Ինչո՞վ են տարբեր և ինչո՞վ են նման ձեր երեք cover-ները։

Ն.Հ. – Ես չեմ մասնակցել Արամ MP3-ի “You’re not alone” երգի cover-ի պատրաստման աշխատանքներին, այդ պատճառով կխոսեմ վերջին երկուսի մասին։ Ի տարբերություն այս տարվա, նախորդ տարի Հայաստանը ներկայացրած Genealogy խմբի “Face the shadow” երգի վրա շատ ավելի ժամանակ և աշխատանք ենք ծախսել։ Թե փորձերն էին ավելի երկար, թե նկարահանումը։ Այս տարվա cover-ը միանգամից ստացվեց։ Ձայնագրվելուց առաջ ունեցել ենք ընդամենը երկու փորձ, նկարահանումը և տեսահոլովակը պատրաստել ենք մի քանի ժամում։ Չնայած այս ամենին, բավական որակով աշխատանք ենք ստացել, որը, հուսով եմ, կփաստի հանդիսատեսը։

Ա.Պ. – Առաջին անգամ դեռ նոր էինք, սակայն դա չխանգարեց, որ ես այդ մեկը շատ սիրեմ։ Եթե անկեղծ, ապա երկրորդ cover-ի տեսահոլովակը այդքան էլ դուրս չեկավ։ Իսկ “LoveWave”-ը, կարծում եմ, ամենաստացվածն է, քանի որ բաժանումներն ավելի լավ ենք արել, և կարծես հատուկ մեզ համար գրված երգ լինի։

Տ.Ք. – Նման է մեր նպատակասլացությամբ։ Ամեն տարի կանգնում ենք մի խնդրի առջև, և երբ թվում է, թե ամեն ինչ կորած է, թունելի վերջում մի փոքրիկ լույսի նշույլ ենք տեսնում, ինչը մեզ էլ ավելի է համախմբում, և մեր բռնած գործը հաջողվում է։

Գ.Խ. – Բոլորում էլ ընդհանուր գիծ կա, որը դժվար չէ նկատելը։ Բայց քանի որ մենք բավական տարբեր մարդիկ ենք, շատ տարբեր բաներ էլ ենք ուզում։ Իհարկե, գնում ենք իրար ընդառաջ, բայց հենց դրանով էլ տարբերվում են։ Ու իհարկե, տարբերվում են որակով։ Տարեցտարի այն բարելավում ենք։

600x580

-Այս մեկ տարվա ընթացքում ինչպիսի՞ հաջողությունների եք հասել, լինի դա թե գործնական, թե անձնական ոլորտում։

Ն.Հ. – Ունեցել եմ շատ բեղուն տարի։ Այս  ընթացքում իմ կյանքում այնպիսի դեպքեր տեղի ունեցան, որոնց մասին անցած տարի պատկերացնել անգամ չէի կարող։ Նախ արդեն աշխատում եմ։ Ունեմ նաև նախագծած մի քանի գործեր, որոնց ուղղությամբ ևս աշխատանքներ եմ։ Փակագծերը բացել չեմ ցանկանում (ծիծաղում է-խմբ.)։

Ա.Պ. – Ընդունվել եմ Երևանի Կոմիտասի անվան պետակյան կոնսերվատորիա։ Գլխավոր ձեռքբերումս հավանաբար դա էր։ Աշխատել եմ մի քանի բենդերի հետ, կարծում եմ, ավելի եմ կատարելագործվել և ինձ ավելի ազատ եմ զգում բեմում։ Ձեռք եմ բերել լավ ընկերներ։ Թեկուզ նրանք թվով քիչ են, սակայն ինձ արդեն դարձել են շատ հարազատ մարդիկ։

Տ.Ք. – Անձնականում դեռևս հաջողությունները բացակայում են, իսկ գործնականում մինչև ամառ կունենամ արդեն լուրջ հաջողություններ։

Գ.Խ. – Դպրոցն ավարտեցի, որը կարծում եմ, յուրաքանչյուր մարդու համար կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկն է։ Այնուհետև ես էլ, ինչպես Անահիտը, ընդունվել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ Արդեն հասցրել եմ համարվել «Տարվա լավագույն առաջին կուրսեցի»։  Եվ, իհարկե, մեծ հաջողություն է այս մեր պրոեկտի շարունակությունը։

-Նախորդ հարցազրույցում նշել էիք, թե որտեղ եք տեսնում ձեզ 5 տարի հետո։ Արդյո՞ք այդ ուղղությամբ առաջ քայլ կատարել եք, իսկ եթե ոչ, ապա այժմ որտե՞ղ եք ձեզ տեսնում 5 տարի հետո։

Ն.Հ. – Ես նշել էի, որ իմ կարիերան տեսնում էի արտասահմանում։ Շարունակում եմ այդ մտքին մնալ, քանի որ հյուրախաղերի մասնակցելուն շատ եմ կարոտել։ Նպատակս չեմ փոխել, և այդ ուղղությամբ քայլեր արդեն անում եմ։

Ա.Պ. – Նպատակս չի փոխվել, ես ցանկանում եմ ի հայտ գալ որպես հանրահայտ երգչուհի նախ այստեղ, ապա նաև արտասահմանյան բեմերում։ Քայլս էլ ՝կոնսերվատորիա ընդունվելն ու արդեն այս ոլորտում աշխատելն է։

Տ.Ք. – Ես ինձ տեսնում էի դիզայներության ոլորտում։ Բացի այդ, երգեցողությունն էլ է սկսել մեծ տեղ ունենալ իմ կյանքում։ Իսկ դիզայներության ոլորտում դեռ առաջ քայլ չեմ արել, դեռ սովորում եմ։

Գ.Խ. – Ինչպես հիշում եք, ես դեռ անցած տարի չէի ցանկացել բացել փակագծերը։ Իմ պլանները չեն փոխվել, ես շարունակում եմ վստահ քայլել այդ ուղղությամբ, բայց չեմ փոխվել նաև ես, ու դեռ չեմ ուզում բացել փակագծեր։

Հարցազրույցը ՝ Նորայր Զորյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9373 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 642 անգամ
26.03.2024
Դիտվել է 200 անգամ
28.03.2024
Դիտվել է 159 անգամ
27.03.2024
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster