Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Անի Քրիստին՝ իր ապագա ընտրյալի և երջանկության սեփական բանաձևի մասին

20.11.2013

Ladynews.am-ի հյուրասրահում է երգչուհի Անի Քրիստին:

-Անի´, թեպետ բնակվում եք ԱՄՆ-ում, բայց համոզված եմ՝ այստեղ՝ Հայաստանում, ունեք Ձեզ հավատարիմ ու սիրող երկրպագուներ, ովքեր կուզեին իմանալ՝ ինչո՞վ եք ներկա պահին զբաղված, ի՞նչ գործունեություն եք ծավալում:

-Շնորհակալ եմ ինձ հավատարիմ հանդիսատեսին: Ես օվկիանոսից այն կողմ էլ զգում եմ նրանց ջերմությունն ու աջակցությունը: Կարող եմ ասել՝ այստեղ էլ չեմ դադարում զբաղվել իմ սիրած մասնագիտությամբ: Իհարկե, հաճախ չեմ խոսում իմ ձեռքբերումների մասին, բայց խոստանում եմ՝ ապագայում ավելի հաճախ կուրախացնեմ ինձ սիրող հանդիսատեսին:

- Ունե՞ք նորություններ, որոնցով պատրաստվում եք մոտ ապագայում ուրախացնել Ձեր հայաստանաբնակ երկրպագուններին:

-Նախապատրաստվում եմ Լոս Անջելեսում կայանալիք իմ մենահամերգին, իսկ մինչ այդ' այստեղի հեռուստալիքներից մեկով՝ «Հորիզոն»-ով, կունենամ հեղինակային հաղորդում: Այդ մասին էլ մոտ ապագայում կկարողանամ պատմել:

600x580

-Երաժշտական ոճը, որով հանդես եք եկել, ինչ-որ կտրուկ փոփոխություններ կրե՞լ է, թե՞ Ձեր ոճին հավատարիմ եք մնացել:

-Ես սիրում եմ փոփոխություններ, իմ երգացանկը հագեցած է բազմաժանր երաժշտությամբ: Սիրում եմ որակով երաժշտություն՝ անկախ ժանրից:

- Անի´, ի՞նչ ուշագրավ առանձնահատկություններ ու տարբերություններ կնշեք, որոնք առկա են մեր և այդտեղի շոու բիզնեսի աշխարհում:

-Ես պատասխանատու եմ միայն իմ կատարած արարքների համար: Կարող եմ միայն ինքս ինձ քննադատել կամ արդարացնել որոշակի հարցերում՝ լինի դա վատ, թե լավ: Մնացած դեպքերում յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը:

-Երգարվետսից ու շոու բիզնեսից դուրս ի՞նչ դժվարություններ է ենթադրում կյանքը՝ սեփական հայրենիքից հեռու: Ինքներդ ի՞նչ դժվարությունների եք բախվել:

-Հայրենիքում, թե հայրենիքից հեռու դժվարություններ կան յուրաքանչյուր մարդու կյանքում ու երբեք չեն վերանա: Ես ևս այդ մարդկանց թվում եմ, ով, ոչ մեծ, բայց էլի հանդիպում է դժվարությունների: Հաղթահարում եմ այդ դժվարությունները երբեմն փոթորիկներով, երբեմն՝ հանգիստ, երբեմն էլ՝ ժպիտով: Ես սիրում եմ կյանքը և նրա հետ խաղում եմ իմ կանոններով:

600x580

-Մի առիթով նշել եք, որ անձնական կյանքում սխալ ընտրություն եք կատարել, ասացեք խնդրեմ' ի՞նչը կարևորեցիք այն ժամանակ ընտրություն անելիս, որին հիմա արդեն ուշադրություն չեք դարձնի կամ գուցե չեք կարևորի:

-Հիմա չեմ կարծում՝ շատերին հետաքրքրի այդ հարցը, ինձ ևս չի հետաքրքրում: Անցած էջերին չեմ վերադառնում, դասեր քաղելով առաջ եմ շարժվում՝ վարվելով այնպես, ինչպես ես եմ ճիշտ համարում և, փառք Աստծո, դեռ չեմ սխալվել իմ որոշումներում:

- Որպես կայացած ու ինքնուրույն կին, ի՞նչ կասեք 'ե՞րբ է կինը տղամարդու համար դառնում ցանկալի և հետաքրքիր:

-Մի բան կարող եմ հստակ ասել՝ այդ ամենը երբեք «սարքովի» չի լինում: Դա ևս բնությունից տրված շնորհք է, որով պետք է օժտված լինել ի վերուստ: Թե ես ինչքանով եմ համապատասխանում այդ չափանիշներին, միայն կարող է ասել հակառակ սեռի ներկայացուցիչը:

-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի հաջողակ կինը:

-Կինը պետք է լինի այնպիսին, ինչպիսին իրեն ստեղծել է բնությունը՝ առանց արհեստական մասնիկների, մնացած ամեն ինչը ժամանակի ընթացքում կընկնի իր տեղը:

600x580

-Կա՞ն հատկանիշներ, որոնք Ձեր ապագա ընտրյալն անպայման պետք է ունենա:

-Կան:

-Եվ որո՞նք են:

-Պետք է հոգևոր մարկարդակով ավելի ուժեղ լինի, քան ես կամ, իսկ ես ինձ համարում եմ բավականին ուժեղ հոգևոր աշխարհ ունեցող անհատ: Ես չեմ խոսում Անի Քրիստի անհատականության մասին, եթե նույնիսկ լինեի Անի, ում բացի իր կողքի հարևանից ոչ ոք չէր ճանաչի, միևնույնն է' ես կլինեի նույն ուժեղ աղջիկը, ով կյանքում պատրաստ է ամեն տեսակի հաջողությունների և անգամ անհաջողությունների՝ պահպանելով իր մարդ տեսակը:

-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ կին-տղամարդ հարաբերություններում ամենակարևորը Սերն է, հիմա՞ էլ եք այդ կարծիքին, մտածո՞ւմ եք՝ եթե սեր կա' ուրեմն ամեն բան հաղթահարելի է:

-Եթե սեր կա մնացած ամեն բան ներելի է և հաղթահարելի: Իհարկե, կան շատ մանր-մունր հոգսեր, որոնք կարող են խարխլել ընտանիքի հիմքերը, բայց եթե կա սեր, հաղթահարելի են ամեն տեսակի բայցերը և ինչուները:

600x580

- Կանացի երջանկության Ձեր բանաձևը ո՞րն է:

-Ժպտալ ցանկացած դեպքում:

- Երբ հետադարձ հայացք եք գցում դեպի անցյալ, շա՞տ բաների համար եք ափսոսում, հնարավորության դեպքում ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում:

-Չեմ ափսոսում ոչ մի բանի համար:

-Երջանի՞կ եք:

-Երջանիկ եմ ու շնորհակալ այն ամենի համար, ինչ ունեմ:

600x580

-Ե՞րբ կտեսնենք Անի Քրիստիին Հայաստանում:

-Չեմ կարող հստակ ասել, բայց կարծում եմ՝մոտ ապագայում:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 15715 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Կանանց տեսակ, ովքեր երբեք չեն կարող նիհարել. սննդակարգն այստեղ դեր չունի

27.08.2024
Պարզվում է, որ երբեմն նույնիսկ ամենաակտիվ մարզումները մարզասրահում ու խիստ դիետան կարող են անօգուտ լինել, և դա այն պատճառով, որ բարեկազմ կազմվածք ունենալու ճանապարհին շատ ավելի լուրջ խոչընդոտ կա:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2025 12:03
Սայմոն Քոուելը հիշել է երկրպագուների հետ շփման ամենատարօրինակ դրվագներից մեկը՝ ամուսնական զույգն իրեն 150,000 դոլար է առաջարկել սեքսի ժամանակ իրենց գնահատելու համար։ Էլիզաբեթ Դեյի հետ How To Fail փոդքասթի 65-ամյա նախկին American Idol-ի ժյուրին պատմել է այդ դրվագը՝ խոստովանելով, որ նույնիսկ կարճ ժամանակ մտածել է այդ խելահեղ առաջարկի մասին:
09-05-2025 12:01
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհի Ջուլիա Ֆոքսը մերկացել է Քորթնի Քարդաշյանի նոր գովազդային հոլովակի համար։ Գովազդային հոլովակում Ջուլիան նստած է լոգարանում և նայում է մանուշակագույն շշին՝ Քորթնի Քարդաշյանի Lemme ապրանքանիշի խորհրդավոր նոր ապրանքը գովազդելու համար։
08-05-2025 11:44
Միխայիլ Գալուստյանի կինը՝ 38-ամյա Վիկտորիան, խոսել է իրենց ամուսնալուծության մասին։ Մինչ այս պահը նա ձեռնպահ էր մնացել հրապարակային հայտարարություններ անելուց՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։ Վիկտորիան իր Stories-ում հրապարակել է կրտսեր դստեր՝ Էլինայի հետ լուսանկար և շնորհակալություն հայտնել բաժանորդներին աջակցության համար՝ նշելով, որ այժմ որոշել է կենտրոնանալ իր երեխաների վրա։
08-05-2025 11:40
Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն որպես զույգ առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են հանրությանը։ Զույգը միասին կեցվածք է ընդունել Հռոմում կայացած David di Donatello 70-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա, որտեղ «Դյուն» ֆիլմի  29-ամյա  աստղը պետք է ստանա կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար մրցանակը։
08-05-2025 11:23
Նոր Զելանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որով արգելվում են սոցիալական ցանցերը 16-ից ցածր տարիքի օգտատերերի համար: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։ Խորհրդարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ օրինագիծը, որով սահմանափակվում է սոցիալական ցանցերի օգտատերերի տարիքը, պետք է «երեխաներին ու երիտասարդներին պաշտպանի ծաղրանքներից, արգելված բովանդակությունից և կախվածության առաջացումից»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2025
Դիտվել է 958 անգամ
06.05.2025
Դիտվել է 581 անգամ
03.05.2025
Դիտվել է 375 անգամ
07.05.2025
Դիտվել է 312 անգամ
08.05.2025
Դիտվել է 229 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster