Աղցան՝ «Գարնանային ծաղիկներ»
01.03.2012
Գարնան առաջին օրը թարմացրեք Ձեր ճաշացանկը «Գարնանային ծաղիկներով»: Աղցանը կբարձրացնի Ձեր սիրելիների տրամադրությունը:
Հարկավոր է՝
200 գրամ խեցգետնի ձողիկներ (краб) 50 գրամ երկարավուն բրինձ 3 ձու 1 սոխ 1/2 տուփ մարինացված եգիպտացորեն մայոնեզ
Ձևավորման համար՝
1 թարմ վարունգ,
2 եփած ձու,
խեցգետնի ձողիկների կարմիր շերտերը:
Բիրնձը եփել, թողնել՝ հովանա: Ձուն հարել, ձվաձեղ պատրաստել, այնուհետև երկար շերտերով կտրատել: Նույն ձևով՝ խեցգետնի ձողիկների սպիտակ հատվածները: Սոխը մանրացնել խորանարդիկների:
Բոլոր բաղադրիչները խառնել իրար (նաեւ եգիպտացորենը), ավելացնել մայոնեզը: Մատուցվող ափսեի մեջ տարածել եփած եւ փշրած դեղնուցի մի շերտ, այնուհետև մայոնեզով զանգվածը ավելացնել որպես երկրորդ շերտ այնպես, որ չխառնվի գունային համադրությունը:
Աղցանը զարդարեք վարունգի շերտերով, խեցգետնի ձողիկներով, և գարնանային համեղ «ծաղիկները» պատրաստ են: Նաեւ խոհանոցում պարգևեք գարուն ձեր սիրելիներին: Բարի ախորժակ: Դիտվել է 9473 անգամ
Читать на русском
|