Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024

Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար:

Խոյ

Շաբաթը բավականին հանգիստ կսկսվի, սակայն երկրորդ կեսին ամրության բավականին լուրջ փորձարկումներ են սպասվում։ Մի կողմից, դուք կարող եք վայելել ձեր աշխատանքի արդյունքները: Մյուս կողմից՝ բազմաթիվ նոր պարտականություններ կունենաք, բայց դա հենց այն է, ինչին երկար ժամանակ ձգտում էիք։ Անձնական ոլորտում ցուցաբերեք համառություն և վճռականություն։ Շաբաթվա վերջում կարող եք զգալի գումար ստանալ անսպասելի աղբյուրից։ Բայց մի շտապեք այն վատնել ձեր ընթացիկ ցանկությունների վրա: Այժմ կատարված գնումները կարող են չբերել սպասված ուրախությունը, սակայն գումարը շատ շուտով պետք կգա։

Ցուլ

Աստղերը Ցուլերին խորհուրդ են տալիս այս շաբաթ գործին մոտենալ ցանկությամբ ու ջանասիրությամբ, իսկ մարդկանց վերաբերվել համբերատարությամբ ու հոգատարությամբ։ Միայն դրանից հետո ամեն ինչ կսկսի շատ հաջող ընթանալ։ Շաբաթվա կեսին հարազատի կամ գործընկերոջ հետ սրտառուչ զրույցները կօգնեն հարթել թյուրիմացությունները: Այժմ, առավել քան երբևէ, դուք պետք է թուլացնեք մարդկանց հետ հարաբերություններում կուտակված լարվածությունը։ Աշխատանքային օրերին կենտրոնացեք ձեր կարիերայի առաջխաղացման վրա: Նախաձեռնություն վերցրեք, մասնակցեք բանավեճերի, արեք այնպես, որ վերջապես ձեզ վրա ուշադրություն դարձնեն։

Երկվորյակ

Այս շաբաթ Երկվորյակները կկարողանան շահույթ ստանալ միանգամից մի քանի աղբյուրներից։ Հինգշաբթի օրը կարող եք խոշոր գնումներ կատարել։ Ուրբաթ օրը ձեզ համար նոր բիզնես հնարավորություններ կարող են բացվել՝ բաց մի՛ թողեք դրանք: Շաբաթվա վերջը բարենպաստ է ռոմանտիկ ծանոթությունների համար։ Շաբաթ և կիրակի օրերին աշխատեք չփչացնել ձեռք բերածը և պատշաճ խնամքով ու ուշադրությամբ վերաբերվեք ձեր առողջությանը։

Խեցգետին

Մայիսի սկզբին Խեցգետինները պետք է ամեն ինչին նայեն անձնական շահի դիրքերից։ Նախ, ամրացրեք ձեր դիրքերը, իսկ հետո ցույց տվեք ձեզ բնորոշ ալտրուիզմը։ Հանգստյան օրերին փորձեք լավ հանգստանալ, հակառակ դեպքում երկար ժամանակ նման հնարավորություն չեք ունենա։ Հինգշաբթի օրը հատկապես հաջող կարող են լինել կատարված գնումները։ Նոր գործերը նույնպես լավ կանցնեն։ Փորձեք բոլոր կարևոր մտքերը գրանցել թղթի վրա, բայց առայժմ այդ գրառումները հեռու պահեք հետաքրքրասեր աչքերից: Անձնական հարաբերություններում այս շաբաթ ձեր բախտը կբերի առանց մեծ ջանքերի. պարզապես նկատի ունեցեք, որ ձեր ցանկությունները պետք է հնարավորինս ճիշտ արտահայտեք ձեր զուգընկերոջը, որպեսզի այս ամենը չվերաճի տեւական սկանդալի։

Առյուծ

Այս նշանի ներկայացուցիչներին ոչ այնքան ուրախ շաբաթ է սպասվում։ Անգամ հանգստյան օրերին ստիպված կլինեք մեծ ուշադրություն դարձնել ձանձրալի առօրյային, իսկ հետաքրքիր ստեղծագործական նախագծերը պետք է հետաձգվեն։ Շաբաթվա առաջին կեսին ձեր առջև կկանգնեն երկարատև լուծում ակնկալող հարցեր և նախկինում չլուծված խնդիրներ, բայց ինչ–որ մի ժամանակ դուք, այնուամենայնիվ, ստիպված պետք է դրանք լուծեիք: Ֆինանսական եկամուտներն այս շաբաթ ավելի շատ կախված են ձեր գործընկերներից, քան ձեզնից, այնպես որ փորձեք աջակցել նրանց և անհրաժեշտության դեպքում օգնել:

Կույս

Կույսերին լավ շաբաթ է սպասվում կիսատ նախագծերն ավարտին հասցնելու համար։ Երկուշաբթիից չորեքշաբթի ունակ կլինեք դեպի լավը փոխել ձեր հարաբերությունները նրանց հետ, ում հետ երկարատև կոնֆլիկտի մեջ եք: Բայց աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ քննադատություններից, ավելի նրբանկատ լինել։ Հինգշաբթի և ուրբաթ օրերին ավելի լավ է վեճերի մեջ չմտնեք, դրանք կառուցողական ոչինչ չեն բերի։ Երեքշաբթի օրը բարենպաստ է քաղաքից դուրս ճանապարհորդելու համար։ Շաբաթ օրը սպասեք հետաքրքիր տեղեկությունների, որոնք թույլ կտան, օգտագործելով ձեր կապերն ու հնարավորությունները, առաջ տանել ձեր կարիերան։

Կշեռք

Դատողությունն ու կրեատիվությունն այս շաբաթ կտիրեն Կշեռքներին: Ուստի ավելի լավ կլինի, որ փորձարկումներ չանեք այնտեղ, որտեղ փորձ չունեք։ Հակառակ դեպքում անհաջողությունները կարող են երկար ժամանակ ձեզ հետ պահել նախաձեռնողականություն ցուցաբերելուց: Պետք չէ նաև հիմա քննարկել ինչ-որ մեկի գործողություններն ու թերությունները՝ կամ կվիճեք, կամ ձեր մասին կարծիքը կվատթարանա: Շաբաթվա սկիզբը հարմար ժամանակ է անշարժ գույքի հետ կապված հարցեր լուծելու համար։ Ուրբաթ և կիրակի օրերին լուրջ գործեր մի ստանձնեք՝ դրանք ձախողելու հնարավորություն կա:

Կարիճ

Այս շաբաթ Կարիճները հնարավորություն կունենան ավարտին հասցնել վաղեմի նախագիծը և նույնիսկ դրանից ստանալ ոչ միայն բարոյական, այլև նյութական բավարարվածություն։ Երկուշաբթին խոստանում է բավականին հոգնեցուցիչ ու քաոսային լինել, սակայն առաջիկա երկու օրերին կկարողանաք հիանալի հանգստանալ։ Հինգշաբթի ստիպված կլինեք ինքնուրույն պաշտպանել ձեր շահերը՝ օգտագործելով ձեր ողջ հարուստ կենսափորձը։ Բայց մեծ հավանականություն կա, որ այս իրավիճակից հաղթող դուրս կգաք: Հանգստյան օրերին Կարիճները կարող են վայելել հետաքրքիր հանդիպումներ ու նոր ծանոթություններ։

Աղեղնավոր

Այս շաբաթ Աղեղնավորների համար իսկական էմոցիոնալ ճոճանակ է սպասվում։ Դուք չափազանց ռոմանտիկ և սենտիմենտալ կլինեք, ինչպես նաև առատաձեռն ու վատնող: Երկուշաբթի օրն աշխատեք սահմանափակել մարդկանց հետ բոլոր շփումները, օրն անցկացրեք խաղաղ ու հանգիստ։ Երեքշաբթի հաճելի ինչ–որ բան կստանաք՝ որպես վարձատրություն ձեր աշխատասիրության ու համբերության։ Ուրբաթ օրն աշխատեք ավելի մոտ լինել այն վայրին, որտեղ ձեր հետաքրքրություններն են։ Իսկ հանգստյան օրերին ավելի ուշադիր դիտարկեք ձեր անձնական կյանքը. հավանական է՝ կոնֆլիկտ է հասունանում, որի մասին դուք դեռ տեղյակ չեք: Լսեք ձեր ներքին ձայնին, այն ձեզ հուսախաբ չի անի։

Այծեղջյուր

Այս շաբաթ փորձության կենթարկվեն Այծեղջյուրների կայունությունն ու հավասարակշռությունը: Սա հատկապես վերաբերում է ձեր անձնական կյանքին։ Նույնիսկ, եթե գտնվում եք հարաբերությունների քաղցր ծաղկեփնջում, այուհանդերձ չեն բացառվում վեճերը, խանդի տեսարանները և այլ փոթորիկները։ Շաբաթը հիանալի է նոր պայմանավորվածությանների, պայմանագրեր կնքելու, նոր ընկերությունների հետ համագործակցության համար։ Շաբաթվա երկրորդ կեսին պետք է սովորականից մի փոքր ավելի շատ ջանք գործադրել։ Հնարավոր է, որ արդյունքն անմիջապես չստանաք: Այս շաբաթը լավ շրջան է մարզվելու և առողջությանը ժամանակ հատկացնելու համար։ Ջրային պրոցեդուրաները շատ լավ կազդեն ձեր հոգե-հուզական վիճակի վրա։

Ջրհոս

Այս շաբաթ Ջրհոսի նշանի ներկայացուցիչները կկարողանան քրտնաջան աշխատել, եթե իրենց առջեւ հստակ նպատակ դնեն եւ չշեղվեն մանրուքների վրա։ Դուք բավականաչափ ուժ կունենաք ամեն ինչ անելու համար, իսկ ձեր տքնաջան աշխատանքի վարձատրությունը երկար սպասել չի տա։ Եթե ապրիլին անգործ չեք նստել, ապա այս շաբաթ լավ եկամուտ կունենաք։ Շաբաթվա երկրորդ կեսին օգտակար նոր ծանոթություններ կհաստատվեն, որոնք ապագայում անհրաժեշտ կլինեն ոչ միայն գործնական, այլեւ անձնական նպատակներով։ Դուք կարող եք հատկապես համոզիչ լինել, և, հետևաբար, ցանկացած բանակցություն՝ և՛ գործնական, և՛ անձնական, կարող է հաջող լինել:

Ձկներ

Ձկները կարող են բավականին կոշտ լինել իրենց խոսքերում և անհեռատես՝ իրենց արարքներում։ Երեքշաբթի և չորեքշաբթի առանձնահատուկ զգույշ եղեք, որ մանր վեճերն ու բախումները չվերաճեն մեծ հակամարտության, այլապես երկար ժամանակ խորը հետք կթողնեն։ Շաբաթվա կեսը չափազանց բարենպաստ է ցանկացած ոլորտում ինքնագովազդվելու համար։ Փորձեք շահավետ գործարար կապեր հաստատել։ Չի բացառվում նաեւ, որ անսպասելի ու շատ բարենպաստ հանգամանքներ լինեն, որոնց շնորհիվ ձեր երազանքներից շատերը կիրականանան։ Ընկերների հետ հանդիպումները կամ հանգստյան օրերի ճամփորդությունները կբերեն ձեր սոցիալական շրջանակի թարմացման:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6250 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1150 անգամ
06.05.2026
Դիտվել է 449 անգամ
07.05.2026
Դիտվել է 398 անգամ
08.05.2026
Դիտվել է 350 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster