Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Միսիս X. իդեալական կինը, որը դեռ չկա Արթուր Հակոբյանի կյանքում

16.02.2013

LADYNEWS.am-ի հյուրասրահում է երգիչ Արթուր Հակոբյանը (Mister X):

 Արթո՛ւր, հիմա ԱՄՆ-ում եք, երբվանի՞ց եք այդտեղ, ի՞նչ նպատակով, կպատմե՞ք:

Դեկտեմբերին մենահամերգ ունեի Լոս  Անջելեսում, հետո ուրիշ առաջարկներ ունեցա եւ այդպես մնացի: Հենց դեկտեմբերի 2-ին էլ թողարկեցի իմ չորրորդ ձայնասկավառակը, իսկ առանց դիմակի` առաջինը, որտեղ գրվեց իմ անունը`Արթուր:

Ինչպիսի՞ զգացողություն ունեցաք` առանց դիմակի Ձեր առաջին ձայնասկավառակը  թողարկելով:

Անսովոր էր շատ… Բացի այդ, շատ նոր երգեր են ընդգրկված ձայնասկավառակում`մոտ 10,  ինչպես նաեւ նոր տեսահոլովակ:

 Մի անգամ նշել եք` «դիմակի հետ կապված պատմությունը» Ձեր կյանքից երբեք չի ջնջվի : Կասե՞ք` ինչն էր այդ պատմության մեջ Ձեզ համար ամենակարեւորն ու հիշարժանը:

Շնորհակալ եմ` ասածներս հիշելու համար, միայն մի բան կասեմ` դիմակը շատ կարեւոր էր: Ես չէի ուզում`իմ մասին իմանան, ինձ ճանաչեն, արտաքինս հայտնի լինի: Մտածում  էի` պետք է երգը սիրեն, ձայնը գրավի ավելի շատ:

Իսկ ընդհանրապես Ձեր կյանքում կատարվելիք բոլոր պատմություննե՞րն են, ինչպես դիմակինը, դժվարությամբ ջնջվում կամ ընդհանրապես չեն էլ ջնջվում:

Չեն ջնջվում: Այն ամենը, ինչ ինձ համար թանկ է եղել, ես կրում եմ իմ մեջ:

 Մի անգամ նշել եք`մեր շոուբիզնեսն առաջ շատ ավելի հետաքրքիր էր, աշխույժ ,իսկ հիմա ի՞նչն է փոխվել. կարծես թե այդ փոփոխությունները Ձեզ այդքան էլ չեն գոհացնում, այո՞:

Ո՛չ, ուղղակի այն ժամանակ համերգային գործունեությունն  ավելի շատ  էր: Հիմա շոուբիզնեսը դարձել է հարսանեկան:

Նկատի ունեք  այն, որ երգիչ-երգչուհիները հանդես են գալիս ռեստորաններո՞ւմ` հարսանիքներին:

Վատ իմաստով չեմ ասում. այնտեղից է, որ գումար են աշխատում, մեզ մոտ համերգային գործունեությամբ ոչ մի երգիչ չի կարողանա ապրել:

Մեզ մոտ` Հայաստանում, Դուք ունեք Ձեր հավատարիմ լսարանը, մարդիկ, ովքեր ամեն դեպքում գնահատում ու  սիրում են Ձեր արվեստը, բայց այդ շարքերում երբեք կտրուկ փոփոխություններ չեղան. ի՞նչ եք կարծում, ինչի՞ հետ է դա կապված:

Ես միշտ երգել եմ այն երգերը, որոնք սիրել եմ, երբեք կոմերցիայի հետևից չեմ գնացել: Շնորհակալ եմ այն բոլոր հավատարիմ երկրպագուներին, ովքեր միշտ կողքիս են եղել իմ բոլոր մենահամերգների ժամանակ:

 Իսկ ի՞նչ եք կարծում, այնտեղ, որտեղ կա կոմերցիա, արվեստի մասին խոսել ընդհանրապես արժի՞:

Այո՛, շատ ժամանակ նաեւ պահանջարկից են ծնվում հիանալի գործեր:

Ձեր կողմից ի՞նչ նորությունների սպասենք Հայաստանում: Ե՞րբ եք պատրաստվում վերադառնալ:

Դեռ գործեր ունեմ, նորություններ կլինեն   երկու ամսից, իսկ հիմա կարող եմ ասել` կա նոր տեսահոլովակ`«Գուցե դու էլ» երգի հիման վրա:

Արթո՛ւր, իսկ կանանց հարցում բծախնդի՞ր եք:          

     

Չեմ կարծում:

Ասում են` եթե տղամարդը խոստովանում է, որ ինքը կանանցից ոչինչ չի հասկանում, ուրեմն նա արդեն ամեն ինչ հասկացել է  Դուք ի՞նչ կասեք, Ձեր դեպքում ո՞նց է:

Կնոջը երբեք էլ հնարավոր չէ մինչեւ վերջ բացահայտել:

 Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք` «կինը շատ մեծ իշխանություն ունի, կարող է տղամարդուն ստիպել`օդում սավառնի եւ հակառակը`սեղանի տակից դուրս չգա»: Ձեր կարծիքով, կնոջ մեջ որտեղի՞ց է այդ ուժը:

Այդ ուժը գալիս է տղամարդու սիրուց:

Այդ ուժով օժտվա՞ծ են սիրված կանայք:

Յուրաքանչյուր կին էլ սիրված է:

Կանանց դեպքում հասկանալի է, իսկ տղամարդուն ի՞նչ է տալիս կնոջ սերը:

Ուժ` ամենաանհավանական բաներն անելու:

Ձեր կարծիքով`տղամարդու երազած իդեալական կինն ինչպիսի՞ն է:

Յուրաքանչյուրի դեպքում տարբեր է, բայց կա մի բան, որ բոլորի դեպքում էլ նույնն է` սիրել եւ լինել սիրված:

Արթուր Հակոբյանի երկրորդ կեսն ինչպիսի՞ն պետք է լինի

Իդեալական է այն կինը, ով հավատարիմ է իր ամուսնուն, ընտանիքին, սիրում է նրանց, իր գոյությամբ երջանկացնում է շրջապատի մարդկանց, հասկանում է և չի պահանջում`ավելի շատ իրեն հասկանան:

Այդ կինը կա՞ Ձեր կյանքում:

Դեռ ոչ, բայց հուսամ` կլինի:

 

Շողիկ Գալստյան 

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5892 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Ռուզաննա | 09-03-2013 15:35
Ուզում եմ հավատացնել Արթուրին,որ երկպագուների այն բանակը,որն իր կողքին չէ ուղակիորեն`այս կամ այն պատճառով,նույնպես մեծ է և նույնպես սիրում ու գնահատում է իրեն...

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 714 անգամ
01.05.2024
Դիտվել է 703 անգամ
30.04.2024
Դիտվել է 246 անգամ
03.05.2024
Դիտվել է 129 անգամ
04.05.2024
Դիտվել է 86 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster