Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Սեփական ձայնի իրավունք ձեռք բերեցի ընտանիքում, և ամեն ինչ ընկավ իր տեղը. ՆԻԿ ԵԳԻԲՅԱՆ

08.02.2013

LADYNEWS-ի հյուրասրահում է երգիչ, երգահան Նիկ Եգիբյանը:

Շա՞տ են կյանքում պարադոքսները քեզ համար:

Կարծում եմ՝ կյանքը հենց պարադոքս է: Ինչի մեջ չկա պարադոքս, այն չի կարող լիարժեք լինել: Բնականաբար, նաև իմ կյանքում կան պարադոքսներ. եթե ընթերցողն էլ փորձի մի փոքր վերլուծել իր կյանքը, անպայման ինքն էլ կգտնի պարադոքսներ:

 Իսկապե՞ս ատում ես միայնությունը, ինչպես քո և Շուշան Պետրոսյանի երգում է ասվում:

Սիրում եմ մենակ լինել, բայց ոչ միայնակ, երբ ոչ ոքի հետ չես կարող կիսվել քո էմոցիաներով, ապրումներով, հուզմունքներով, ինչու չէ նաև նոր երգերի համար ոգեշչվել չես կարող... Իսկ մենակ մնալը երբեմն նույնիսկ առողջարար է ուղեղի լավ աշխատանքի համար: Երբ մենակ եմ, կարողանում եմ ամեն ինչ պահարաներում դասավորել (իհարկե, փոխաբերական իմաստով):

Ստեղծագործող մարդու համար շատ կարևոր է մուսա ունենալը: Ո՞վ կամ ի՞նչը կարող է մուսա դառնալ քեզ համար:

Մուսա ունենալը պարտադիր է, այլապես գրվում են չոգեշնչող երգեր, դատարկ, մի տեսակ փուչ... Մուսա կարող է դառնալ լավ ֆիլմը, ընկերներիդ պատմած պատմությունները, միջադեպերը, բնությունը և իհարկե անձնական փորձը, որն ամենաուժեղն է:

Երգերիդ բացարձակ մեծամասնությունը անգլերեն է, հոգեհարազա՞տ է  անգլերենով ստեղծագործելը ,թե՞ պարզապես սկզբունքային հարց է, կամ գուցե ուրիշ պատճառ կա…

Շատ հեշտ պատասխան կա այս հարցին: Ինչ մանկուց սիրել եմ լսել, դա էլ անում եմ հիմա: Ես միշտ լսել եմ անգլալեզու երգեր. դա ինձ ավելի հոգեհարազատ է եղել, հետո կամաց-կամաց սկսել եմ գրել: Բացի այդ, այն ոճը, որում ես հանդես եմ գալիս, մի տեսակ սխալ է հնչում հայերենով, ինչպես, օրինակ՝ հայ ժողովրդական երգը սխալ կհնչեր այլ լեզվով: Ինչևէ, ես ունեմ հայերեն մի քանի երգ, պարզապես չեմ զբաղվել դրանցով: Մի քանի երգ կա համացանցում, եթե փնտրեն, կգտնեն հաստատ:

Հարցազրույցներից մեկում ասել ես, որ հիմնականում փորձում ես աշխատել արտասահմանյան շուկայի համար: Ի՞նչ քայլեր ես ձեռնարկում այս ուղղությամբ: Հայաստանյան շոուբիզնեսը նե՞ղ է քեզ համար:

Արդեն չեմ ձեռնարկում, կամաց-կամաց ամեն ինչ ընկնում է իր տեղը: Իմ երգերը վաճառվում են Itunes  և Amazon  կայքերում, որոնք համարվում են աշխարհի ամենամեծ դիստրիբյուտորները երաժշտության, ունեմ VEVO ալիք, և շուտով եվրոպական մի քանի   ալիք, համաձայն 2 շաբաթ առաջ կնքած պայմանագրի, ցույց կտան իմ նոր տեսահոլովակը, որը դեռևս նկարահանման առաջին փուլում է: Երգը դեռ չեմ նշի, այն նոր է:

Նիկը շոուբիզնեսում անքան էլ երկար պատմություն չունի, սակայն երգերի և տեսահոլովակների քանակից  կարելի է ենթադրել, որ աշխատում ես բավականին երկար ժամանակ և մեծ եռանդով… Ի՞նչն ես կարևորում աշխատանքիդ մեջ:

Աշխատանքի մեջ կարևորում եմ միշտ թարմ և տարբերվող լինելը, չհանձնվելը: Ամեն ինչ հնարավոր է, եթե շատ ուզես և ձեռքերդ ծալած չնստես,այլ փորձես գտնել լուծում:  Կարևորում եմ նաև ամեն ինչ ինքնուրույն անելը, որպեսզի տապալման դեպքում ոչ ոքի չմեղադրեմ:

Կարելի՞ է հենց  «Եվրատեսիլ»-ին մասնակցելու քո երկրորդ փորձը համարել անկոտրում բնավորությանդ արտահայտում: Առհասարակ չե՞ս հանձնվում:

Երբեք չեմ հանձնվում, ունենում եմ իմ փոքր թուլության պահերը: Միշտ պետք է միտքդ բաց թողնես և մտածես, որ ԱՄԵՆ ԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ Է: Երբեք մի ասեք՝ երբեք: Անհնարին ոչինչ չկա:  Իսկ ինչ վերաբերում է «Եվրատեսիլ»-ին, պարզապես կշնորհավորեմ Գոռին, որովհետև իսկապես շատ արժանի է:

Շոուբիզնեսի ներկայացուցիչներից երևի թե բոլորն էլ կատարել են քո հեղինակային երգերը:  Քո գրած երգերից ո՞րն ես ամենահոգեհարազատը համարում քեզ: Կառանձնացնե՞ս մի քանիսը, որոնք իսկապես հաջողված են քեզ համար, քանի որ հեղինակի կարծիքը միշտ չէ, որ համընկնում է ունկընդիրների կարծիքի հետ:

Այդ երդերից են  Անդրեի և Սերինեի «Սառը քամի» (բառերը՝ Գրիգոր Կյոկչյանի), Սոֆի Մխեյանի «Երկնային» (բառերը՝ Ավետ Բարսեղյանի), «Կյանքն իմ դերն է»՝ Անդրե, Հասմիկ, Զարուհի Բաբայան, «Tommorow»` Շուշան Պետրոսյան և «Հայեր»:  Բոլոր այս երգերը դանդաղ են: Արագ երգերն էլ սիրում եմ, բայց իմ սեփական երգացանկից:

Մի առիթով ասել ես, որ օպերային երգչի մասնագիտություն ունես: Ինչո՞ւ չշարունակեցիր այս ուղղությամբ:

Ի դեպ, YouTube-ում իմ 2010 թ. մագիստրատուրայի ավարտական քննությունը կա: Չշարունակեցի, որովհետև երբ ինքդ երաժշտություն ես գրում, գործիքավորում, ձայնագրում և այլն, անիմաստ է դառնում ուրիշ ինչ-որ բանով զբաղվելը: Բացի այդ՝ Հայաստանում մեր օպերային թատրոնը , ցավոք, այն բարձունքի վրա չէ, որտեղ ես կուզեի այն տեսնել: Ճիշտ է, պարբերաբար լինում են բեմադրություններ, բայց...Ես որոշեցի ինքս հարթել իմ ուղին, և թեքվել դեպի էստրադային երգեցողություն, որովհետև ի սկզբանե ուզել եմ սա անել: Ընդունվել եմ օպերային վոկալի բաժին, որովհետև 2004թ. ջազ վոկալի ամբիոնը դեռ նոր էր բացվել և այնքան ամուր հիմքեր չուներ: Բացի այդ, ես ավարտել եմ Չայկովսկու անվան դպրոցը՝ որպես դաշնակահար:

Բժիշկների ընտանիքում ես ծնվել, չի՞ խանգարել արդյոք այս հանգամանքը երաժշտության ոլորտն ընտրելիս:

Շատ է խանգարել: Պլանի համաձայն` ես էլ պետք է բժիշկ դառնայի, եթե արյունից մահու չափ չվախենայի (ծիծաղում է-LN): Հետո որոշվեց, որ ես պետք է դատապաշտպան դառնամ, իսկ հետո ես մեծացա, սեփական ձայնի իրավունք ձեռք բերեցի ընտանիքում, և ամեն ինչ ընկավ իր տեղը:

Երբևէ մտածե՞լ ես այն մասին, թե ինչ կանեիր, եթե աշխարհում ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունենայիր:

Այո, միշտ էլ այդ թեման շոշափում եմ ընկերներիս հետ: Առաջինը` խաղաղություն, երկրորդը` կուզենայի, որ հիվանդություններ քիչ լինեին, մարդիկ բարի լինեին միմյանց հանդեպ, սով  չլիներ: Կցանկանայի, որ մենք բոլորս սկսեինք գնահատել Երկիր մոլորակի բարիքները, եվ վերջապես հասկանայինք, որ պետք է այն պահպանել, ոչինչ հավերժ չէ. բնությունն էլ մի օր կմահանա:

 

 

Հարցազրույցը` Նելլի Ղարիբյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8174 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 641 անգամ
01.05.2024
Դիտվել է 533 անգամ
27.04.2024
Դիտվել է 243 անգամ
30.04.2024
Դիտվել է 206 անգամ
03.05.2024
Դիտվել է 49 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster