Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Հոլիվուդյան կոմեդիա է հիշեցնում մեր ընտանիքի առօրյան. Հրաչ Մուրադյան (ԱՐՉԻ)

24.01.2013

LADYNEWS.am-ի հյուրասրահում հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանն է (Արչի):

-Լավագույն հեռուստալրագրողի կոչման արժանանալն անշուշտ պարտավորեցնող է, էլ ի՞նչ անվանակարգերում կուզեիր լինել լավագույնը:

-Երբեք չեմ մտածել ձգտել ինչ-որ անվանակարգերում լինել լավագույնը: Հիմա, երբ հարցնում եք, կարող եմ ասել, որ հաստատ կուզեի լինել «Լավ ամուսին» և «Լավ հայր» անվանակարգերում:

-Բավական մեծ աշխատանքային փորձ ունես, ի՞նչ գնահատական ես տալիս ինքդ քեզ պրոֆեսիոնալիզմի առումով…

Ես փորձել եմ անել այն, ինչն իմ հնարավորությունների սահմանում է: Ես ստեղծել եմ մի թիմ, որն ինձ հետ աշխատում է օր ու գիշեր: Ինչ-որ աստիճանի հաստատ հասել եմ, բայց  դա ոչ սկսնակի , ոչ էլ լրիվ կայացածի աստիճան է: Դեռ շատ աշխատելու տեղ ունեմ:

-Մինչև այսօր ամենաբարձր ձեռքբերումդ…

-Մարդ մնալն է:

-Հեռուստատեսության ոլորտում աշխատողներին թերևս ամենաբնորոշ հատկությունը նյարդային լինելն է: Քեզ համար է՞լ է այդպես: Ովքե՞ր կարող են «զոհ» դառնալ Հրաչի նյարդային բռնկումներին:

-Իհարկե ես էլ եմ այդպիսին: Ես ինքս եմ դառնում իմ նյարդային բռնկումների զոհը: Ոչ միայն հեռուստատեսության ոլորտում, այլև բոլոր այն ոլորտներում, որոնք կապված են արվեստի, ստեղծագործական աշխատանքի հետ. հաստատ կա նման բան: Նյարդային լինելդ որևէ իրավիճակում արտահայտվում է, բայց դա երբևէ եթերը չի կարող լինել:

-«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումը բոլորովին նոր փուլ էր քո կարիերայում: Փոխե՞ց այն ինչ -որ բան քո կյանքում, աշխարհայացքումդ:

-Իհարկե: Անձնականի վրա այնքանով անդրադարձավ, որ եթե ես ժամանակին ունեի մի փոքր իմ անձնականը, հիմա բացարձակ չունեմ, օրվա 24 ժամն ինձ մոտ գործնական է: Իսկ աշխարհայացքս փոխվեց 180˚-ով: Հատկապես ազգային  մտածելակերպին վերաբերող հարցերում: Հիմա առնվազն քմծիծաղ է առաջանում ինձ մոտ, երբ ասում են ,թե ինչ-որ բան չակերտներից կամ սահմաններից դուրս մեր ազգին սազական չէ:

-Հոգեբանական առումով բավական ծանր հաղորդում է, չե՞ս կարծում, որ այն կարող է իր ազդեցությունն ունենալ նաև քո հոգեկան աշխարհի վրա:

-Ոչ թե կարծում եմ, այլ սեփական մաշկիս վրա եմ զգացել: Ժամանակին փորձել եմ կանխել դա մասնագետների օգնությամբ: Իսկ հիմա մարզասրահ եմ այցելում շաբաթը 3 անգամ, որտեղ էլ բացասական էմոցիաներս հանձնում եմ երկաթին, լիցքաթափվում: Ինչ-որ շրջան նաև հանգստացնող դեղահաբեր էի օգտագործում, բայց, փառք Աստծու, դա արդեն անցյալում է:

-Իսկ առհասարակ տպավորվո՞ղ ես:

-Ցավոք, այո: Մինչև ինքս իմ միջով չանցկացնեմ ինֆորմացիան, չի ստացվում: Չեմ կարողանում այդ պատնեշն անցնել:

-Մեզնից ոչ ոք անթերի չէ, ինքդ կարողանո՞ւմ ես տեսնել թերություններդ: Ըստ քեզ, որո՞նք են դրանք:

-Ես իմ թերությունները միանշանակ նկատում եմ: Եթե դուք նկատում եք, կարող եք ասել, ես դրանք կհամադրեմ իմ իմացածների հետ: Բայց չեմ ուզում ամբողջ հանրությանն իրազեկել իմ թերությունների մասին:

-Ինքդ հիանալի բացահայտում և ներկայացնում ես ուրիշների կյանքը, խնդիրները, իսկ ազատորեն կարողանո՞ւմ ես խոսել նաև  քո խնդիրների, անձնական կյանքի մասին:

-Ես միանշանակ  չեմ կարող ասել, որ բարդույթավորված անձնավորություն եմ: Ես կարողանում եմ ազատորեն խոսել, եթե դրա ցանկությունն ունեմ: Ես փակ չեմ որպես մարդ, բայց կան բաներ, որոնք իմն են, և ըստ իս` ճիշտ չէ դրա մասին ինֆորմացնել բոլորին: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա իր անձնական տարածքը: Ես սահմանել եմ իմ անձնական տարածքի անձեռնմխելիությունը  և պետք է խնդրեմ հասարակությանը հաշվի նստել իմ կարծիքի հետ:

-Ի՞նչ կա քո կիսաբաց լուսամուտներից ներս:

-Իմ կիսաբաց լուսամուտներից ներս, փառք Աստծու, այսօր ամեն ինչ լավ է, որոշակիորեն կայուն: Ընտանիքում ևս ամեն ինչ շատ լավ է, իսկ ինձ մտահոգող միակ բանն այս պահին հայրիկիս առողջությունն է, ինչի վրա էլ ես հիմա կենտրոնացած եմ:

-Հավատո՞ւմ ես հրաշքների: Ամենամեծ հրաշքը քո կյանքում…

-Հավատում եմ հրաշքների: Այն, որ ես լույս աշխարհ եմ եկել… Դրան հավասար մի հրաշք կլինի, երբ ես ինչ- որ մեկին, կնոջս և Աստծո հովանավորչությամբ, կյանք կտամ, այսինքն` կունենամ իմ երեխան:

-Եթե ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունենայիր կյանքում, ապա…

-Հավատալով հրաշքների` կուզեի վերադարձնել մարդկանց կորցրած  առողջությունը: Կուզեի, որ բժիշկները կարողանային հրաշքներ գործել: Չեմ ուզում, որ անհաղթահարելի հիվանդություններ լինեն: Իմ ամենամեծ ցանկությունն է:

-Մի առիթով նշել ես, որ կանանց սերը քո հանդեպ ավելի ես կարևորում, քան աղջիկներինը: Ինչո՞ւ:

-Ճիշտ եք, այդպես է: Աղջիկներ ասելով՝ նկատի ունեմ դեռահասներին, ովքեր որպես անձնավորություն դեռևս կայունացած չեն: Նրանք կարող են առավելագույնը հրապուրված լինել գլխավորապես քո արտաքնով: Իսկ կինը, ով տարիների փորձ ունի, առաջնային ուշադրություն է դարձնում տղամարդկային այն որակներին, որոնք դու ունես, և երկրորդ պլան է մղվում արտաքինը, շարմը: Աղջիկները գուցե հասունանալուց հետո չհավանեն իմ վիզուալ կերպարը, բայց կնոջ մոտ արդեն մնայուն է սերը:

-Քանի որ խոսեցինք կանանցից, կուզեի իմանալ` արդյոք ունես  կնոջ իդեալ:

-Ինձ համար անընդունելի են չափանիշներ որոշելը՝ թե  աչքերի ինչ  կտրվածքով, բերանի կոնկրետ շարժվածքով, ունքերի ձևվածքով պետք է լինի կինը: Ինձ համար առաջնայինը մարդն է և հետո միայն վիզուալը: Ես շատ ավելի խորն եմ նայում մարդուն, և արտաքին տվյալներն ինձ համար առաջնային չեն:

-Իսկ ոչ թե արտաքին, այլ ներքին ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա քեզ համար կինը:

-Պետք է կանացի լինի, խելացի: Պետք է խուսափի շիկահերների մասին պատմվող անեկդոտների հերոսուհու կերպարից  (ժպտում է- LN):

-Հաջողակ տղամարդկանց թիկունքում միշտ էլ ուժեղ կանայք են կանգնած: Ո՞վ է կանգնած քո թիկունքում:

-Ձեր հարցը ենթադրում է, որ ես արդեն հաջողակ տղամարդ եմ ձեր աչքերում, և ոչ միայն ձեր (ժպտում է-LN): Իմ թիկունքում, ցավոք, դեռևս միայն ես եմ: Միակ աջակիցը` իգական սեռի ներկայացուցիչ, մայրս է:

-Անկանխատեսելի, նորմայից դուրս արարքները, խենթությունները քեզ համա՞ր են:

-Ես չեմ պատկերացնում` ինչ բան է նորմայի մեջ ապրելը: Իմ կյանքն է նորմայից դուրս: Որոշակի ստերեոտիպեր կան իհարկե ինձ համար, դրանք ժամանակի ընթացքում փոխվում են, վերակերպվում: Եթե դիմացինս արժանի լինի կամ  հնարավորություն տա ինձ խենթություն անելու, չեմ խուսափի բացարձակ:

-Հարցազրույցներից մեկում նշել ես նաև, որ խոցված ես եղել բառի լավ և նաև բուն իմաստով: Առհասարակ խոցելի՞ ես:

-Իհարկե: Ինչպես և յուրաքանչյուր մարդ, ես էլ ունեմ իմ թույլ կողմերը: Ես էլ եմ խոցվում, վիրավորվում: Գուցե ավելի սառն եմ դարձել հիմա, ավելի դիմացկուն, քանի որ հիմա խոցվել կարող եմ միայն խորքային վիրավորանքների դեպքում: Միևնույն ժամանակ չեմ ուզում, որ ժամանակն ու իրավիճակն այնպես դասավորվեն, որ ես գնալով կոփվեմ ու կոփվեմ ու դառնամ քար:

-Ի՞նչը կարող է հիասթափեցնել Հրաչ Մուրադյանին:

-Ես դիմացինից շատ ավելին եմ պահանջում, սպասում, որովհետև ես ինքս էլ եմ շատ ավելին տալիս: Ես գիտակցում եմ, որ գուցե պահանջների իմ սանդղակն է շատ բարձր, բայց եթե ես կարողանում եմ հաղթահարել այդ սահմանը, ոչ միշտ է, որ գիտակցում եմ, թե դիմացինս չի կարողանում հաղթահարել այն:

-Ինչի՞ հանդեպ կարող ես անհանդուրժող լինել:

-Չէ, ես հանդուրժող եմ բոլոր դեպքերում:

 

-Չե՞ս ուզում լքել ցանկալի փեսացուների շարքերը, և ասենք` հայտնվել հաջողակ հայրիկների շարքերում:

-Ժամանակն է: Կիսում եմ ձեր մտահոգությունն այս հարցի վերաբերյալ: Բայց այս հարցը պատվերով չէ, և շտապելու որևէ առիթ չկա: Իմ հայրիկի դեպքում 32 տարեկանում է եղել, մյուսների դեպքում գուցե 17-ում: Ես հիմա 29 տարեկան եմ: Դեռ չի հաջողվել, բայց երկու անգամ եղել է, որ ես կարծել եմ, թե սա է  այն, ինչ ես ուզում եմ: Բայց ժամանակը ցույց է տվել, որ սխալվել եմ:

-Ձեր հայրիկի ամուսնանալու հետ կապված մի առիթով նշել եք, որ գովելի չէ այդ տարիքում ամուսնանալը, քանի որ երեխայի հանդեպ սերն ու հոգատարությունը նմանվում է ֆանատիզմի: Չկա՞ մտավախություն, որ քեզ մոտ էլ այդպես կլինի:

-Ահա, ճիշտ եք: Ես վերլուծում էի դա հայրիկիս օրինակով: Մենք միշտ անդրադառնում ենք մեր ծնողների կյանքին, վերլուծում ,թե ինչն այլ կեպ կանեինք և այլն: Բայց, ցավոք սրտի, այդ ֆանատիզմը երեխաների հանդեպ վախենամ ժառանգել ծնողներիցս: Հիմա մենք ունենք վառ օրինակ` եղբորս աղջիկն է, ում շուրջ կենտրոնացած են ընտանիքի մյուս անդամները: Հոլիվուդյան կոմեդիա կարող է հիշեցնել մեր ընտանիքի առօրյան. մի 62 սմ-անոց արարած կարողանում է տակնուվրա անել  5 գիտակից մարդկանց առօրյան: Ու մեզնից ոչ մեկը չի նեղվում դրանից, բոլորս իրար ձեռքից փորձում ենք խլել այդ նախաձեռնությունը:

-Ինչպիսի՞ն ես պատկերացնում քո ընտանիքի մոդելը:

Երջանիկ եմ պատկերացնում: Բայց չեմ ուզում ունենալ չափանիշներ, որոնց պետք է հարմարեցնեմ այդ աղջկան, ով իմ կինն է լինելու: Չեմ էլ ուզում երեխաներին հարմարեցնել որևէ չափանիշների: Իմ կինն էլ, երեխաներն էլ վառ անհատականություններ են լինելու:

-Եթե 3 բառով նկարագրես քեզ, ապա…

-Ես շատ աշխատասեր, ազնիվ և անշահախնդիր մարդ եմ:

-Իսկ եթե 3 հատկանիշներով նկարագրես քո ապագա կնոջը…

-Կանացի, կամեցող և իմ «բզիկներին» ուշադրություն չդարձնող:

-Հայ տղամարդկանց մոտ մի այսպիսի մի տենդենց կա՝ իրենց ընտրյալներին փորձում են նմանեցնել մայրիկներին:  Ունե՞ս  այդպիսի ցանկություն:

-Բացարձակ: Դա չկայացած տղամարդկանց մենաշնորհն է: Մանկությունից եկած խորը խնդիրների մասին է խոսում, երբ տղամարդն իր կնոջն ընտրում է համապատասխան իր հորը:  Բացարձակ չեմ ուզում, որ որևէ բանով կինս նման լինի մայրիկիս: Ուզում եմ իմ մայրիկն աննման լինի, և նույնքան աննման լինի իմ կինը:

-Որո՞նք են այդ հատկանիշները, որոնցով կարող ես բնորոշել՝ արդյոք  կայացած է տղամարդը, թե ոչ: Ինքդ քեզ կայացած տղամարդ համարո՞ւմ ես:

 -Այո համարում եմ: Կայացած տղամարդ ասվածն արդեն բնորոշում է, չկան դրանից բխող պատճառահետևանքային կապեր: Տղամարդը կամ կայացած է լինում, կամ կայացած չի լինում: Չի կարող կիսով չափ կայացած լինել:

 

Հարցազրույցը` Նելլի Ղարիբյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13484 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
hrazja | 13-04-2014 08:40
shat lav mardes hrach jan

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 632 անգամ
01.05.2024
Դիտվել է 523 անգամ
27.04.2024
Դիտվել է 241 անգամ
30.04.2024
Դիտվել է 203 անգամ
03.05.2024
Դիտվել է 29 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster