Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի «կյանքի կարուսելը»

22.10.2012

LN-ի հյուրասրահում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը:

-Ինչպե՞ս որոշեցիք դառնալ դերասանուհի:

-Երբեւէ չեմ երազել դերասանուհի դառնալու մասին: Բայց ծնված օրից անմիջական առնչություն եմ ունեցել թատրոնի հետ. մայրս վաստակավոր դերասանուհի Գրետա Մեջլումյանն է, ու կարծում եմ` գաղտնիք չէ` դերասանի տունը թատրոնն է:

-Կարծում եք, որ բացառվո՞ւմ էր՝ որեւէ այլ մասնագիտություն ընտրեիք:

-Մտածել եմ այլ մասնագիտությունների մասին, բայց վերջում կանգ եմ առել իմ մասնագիտության վրա: Հիմա հավատում եմ` ամեն ինչ էլ կարող եմ լինել. մի օր բժիշկ եմ, մի օր՝ իշխանուհի, մի օր՝ սպասուհի,  այսինքն՝ թատրոնն ու ֆիլմերը տալիս են հնարավորություն փոխելու մասնագիտությունդ անընդհատ:

-Ի՞նչ է թատրոնը Ձեզ համար:

-Շատ եմ սիրում թատրոնը, նրա հոտը. թատրոնը շնչում է, ապրում, ինչ-որ շատ բարդ օրգանիզմ է, դժվարանում եմ այսպես մի քանի բառով բացատրել:

-«Ես չեմ խաղում, ես ապրում եմ». չեմ հիշում` ում խոսքերն են, բայց կարծումեմ` լավ է ասված: Դուք կերպարը ապրո՞ւմ եք, թե՞ խաղում:

-Գուցե լավ է ասված. ես բմում խաղում եմ, իսկ ապրում եմ կյանքում: Չնայած եթե հոգիդ աշխատում է բեմում, ուրեմն արդեն իսկ ապրում է, չգիտեմ գուցե այդ երկուսը փոխկապակցված են:

-Ինչպե՞ս եք կարող անում հեռանալ կերտած կերպարից, թե՞ այնուամենայնիվ կերպարները թողնում են իրենց ազդեցությունը դերասանի վրա:

-Այդպես հաճախ է պատահում` երկարատեւ փորձերից հետո միտքդ անընդհատ մնում է կերպարի հետ, անընդհատ նրան տեսնում ես, երբ դեռ չի ծնվել: Սակայն ներկայացումը մի քանի անգամ խաղալուց հետո ե՛ւ դու ես կերպարին հանգիստ թողնում, ե՛ւ կերպարը՝ քեզ:

-Ըստ Ձեզ` ո՞րն է  դերասանի գերխնդիրը թե՛ բեմից, թե՛  էկրանից:

-Ասելիքը` ինչ ես ուզում ասել այս կամ այն դերը խաղալով: Թատրոնը միշտ համեմատում են եկեղեցու հետ. թատրոնն էլ է ընձեռում ընտրության հնարավորություն, ցույց տալիս ճիշտն ու սխալը:

-Երկար ժամանակ է` խաղում եք սերիալներում: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է տալիս սերիալը դերասանին եւ ի՞նչ խլում նրանից:

-Կպատասխանեմ իմ օրինակով. սերիալը ինձ տվել է փորձ: Ես սիրում եմ մեր նախագիծը, խոսքս «Կյանքի կարուսել» -ի մասին է. ուսուցողական է, խաղալով հասկանում ես` կյանքում պետք է զգոն լինել: Սերիալը դերասանին տալիս է հնարավորություն միշտ լինելու աշխատանքային գործընթացի մեջ, իսկ դերասանից խլում է երեւի թե միայն ժամանակ:

-Որպես դերասանուհի` ո՞րն  եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը մինչեւ հիմա:

-Ես այն երջանիկ դերասաններից եմ, ովքեր խաղում են, եւ հույս ունեմ` շատ երկար պիտի խաղամ մայր թատրոնի բեմում, իսկ ձեռքբերումների մասին խոսել դեռ շուտ է:

-Եթե Ձեզ հնարավորություն տրվեր փոխելու ինչ-որ բաներ դերասանական աշխարհում, ի՞նչը կփոխեիք:

-Թույլ չէի տա` անտաղանդները մուտք գործեն թատրոն. պետք է օգնել տաղանդավոր մարդկանց, իսկ ինչպես Ա. Պուգաչովան է ասում, «անտաղանդները իրենց տեղը միշտ էլ կգտնեն»:

-Ձեր ամուսինը` Նարեկ Հայկազյանն էլ է դերասան, եւ Դուք գրեթե միշտ միասին եք: Երբեւէ մտածե՞լ եք` եթե Դուք դերասանուհի չլինեիք,   Ձեր ընտանեկան կյանքը նույնքան կայուն կլինե՞ր:

-Ինձ թվում է` այո. վստահությունն ու հարգանքը մասնագիտություն չեն ճանաչում:

-Իսկ ամուսնու հետ վեճեր հաճա՞խ եք ունենում: Ի՞նչ վեճեր են լինում՝ ավելի շատ մասնագիտակա՞ն, թե՞ կենցաղային:

-Առանց չափազանցության, գրեթե չենք վիճում, մասնագիտական առումով կարծիքների տարաձայնություն լինում է, բայց ես լսում եմ Նարեկի խորհուրդները:

-Որպես կին եւ մայր, մասնագիտական զբաղվածության պատճառով ընտանեկան հարցերում թերացումներ շա՞տ եք ունենում:

-Ցավոք, այո՛: Որպես կին կարծում եմ` թերացումներս այդքան էլ շատ չեն. ամուսնուս կողքին եմ ե՛ւ թատրոնում, ե՛ւ նկարահանման հրապարակում, ե՛ւ տանը, իսկ երեխայիս հետ կուզեի ավելի շատ ժամանակ անցկացնել:

-Տղամարդու ո՞ր տեսակը կարող է կնոջը լիարժեք երջանկություն պարգևել:

-Նայած կին, նայած տղամարդ. խոհեմ ու խորագետ կինը երբեք չի սպասում`իրեն երջանկացնեն. երջանիկ է նա, ով կարողանում է կողքինին երջանկացնել: Ես հիմա երջանիկ եմ:

-Ձեր պատկերացումը երջանկության մասին…

-Երջանկությունն ինձ համար կենսակերպ է՝ ապրելու ու հիանալու Աստծու ստեղծածով, երբ բավարարված ես ու գոհ քո կյանքից: Ամեն մարդ էլ կարող է ինքն իրեն երջանկացնել:

-Ի՞նչ է պետք կնոջը լիարժեքության զգացողություն ապրելու համար:

-Միայն ուշադրություն եւ սեր. ես առանց սիրո մեկ օր էլ չեմ կարող ապրել:

-Ժողովրդական այսպիսի խոսք կա`«Տղամարդը ընտանիքի գլուխն է», Ձեր ընտանիքում ինչպե՞ս է:

-Այո՛, իմ երեխայի հայրը իմ ընտանիքի գլուխն է:

-Առհասարակ կարծում եք` ճիշտ կլինի՞, որ տղամարդն ու կինը ունենան լրիվ հավասար իրավունքներ, Ձեր տեսակետն ինչպիսի՞ն է այս հարցի շուրջ:

-Ո՛չ եւ ո՛չ, կինը պետք է տանը լույս, ջերմություն, հանգստություն ու սեր ապահովի, տղամարդը կնոջից պետք է բարձր լինի:

-Կպարզաբանե՞ք` ինչ նկատի ունեք «բարձր»  ասելով:

-«Բարձր»  չի նշանակում կնոջը ստորացնել. ընտանիքը պետք է նայի մի ուղղությամբ, իսկ այդ ուղղությունը պետք է առաջնորդի տղամարդը:

-Դավաճանությունը կներե՞ք, մասնավորապես ամուսնական դավաճանությունը:

-Չգիտեմ, երբեք չի կարելի ասել երբեք, բայց ինքնասիրությունս ամեն ինչից վեր եմ դասում:

-Նույնիսկ սիրո՞ւց:

-Ես պետք է սիրված լինեմ միշտ (ծիծաղում է-LN):

-Կինը պետք է ունենա…..Ավարտեք, խնդրում եմ:

-Կանացի երջանկություն, կյանքի լուսատու` երեխա, մասնագիտություն, լինի համբերատար ու իր ողջ սերը տա իր ընտանիքին:

Շողիկ Գալստյան

 Աղբյուր` LADYNEWS.am

 

 

Դիտվել է 13841 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 715 անգամ
15.05.2024
Դիտվել է 212 անգամ
17.05.2024
Դիտվել է 166 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster