Հունիսի մեկին մանկական է LN-ի հյուրասրահը, որտեղ հյուրընկալվել է փոքրիկների ու մեծերի սիրելի Լիդուշիկը, նույն ինքը' Լիդա Առաքելյանը: LN-ը սիրով շնորհավորում է Լիդուշիկին և բոլոր-բոլոր փոքրիկներին Հունիսի 1-ի կապակցությամբ:
- «Փոքրերի աշխարհը» հաջողություն և ճանաչում բերեց Լիդուշիկին: Իսկապես օրը տո՞ն է քեզ համար, ինչպես երգում ես ասում:
-Ինձ համար ամեն օրն էլ տոն է, քանի որ իմ կողքին են իմ սիրելի ծնողները, մտերիմներն ու ընկերները:
-Իսկ քանի որ այսօր էլ տոն է' Երեխաների պաշտպանության օրը, ի՞նչ ես մաղթում փոքրիկներին, նրանց, ովքեր իսկապես պաշտպանության կարիք ունեն:
-Բոլոր փոքրիկներին մաղթում եմ անհոգ մանկություն, թող որ նրանց կողքին միշտ լինեն իրենց ծնողները, և ուզում եմ, որ Երկիր մոլորակի բոլոր ծնողները միանան ու Երկիր մոլորակում ապահովեն մշտական խաղաղություն:
-Ինչպե՞ս է Լիդուշիկը տոնում իր Հունիսի 1-ը: Ամենահիշարժանը կարո՞ղ ես հիշել:
-Հունիսի 1-ի տոնը ես վայելում եմ յուրովի. ստացվել է այնպես,որ ես ամբողջ օրվա ընթացքում տարբեր վայրերում երգում եմ, ուրախացնում իմ հասակակիցներին, ինչպես նաև որոշ չափով էլ օգտակար եմ լինում (խոսքս բարեգործական համերգների մասին է):
-Երեխաներն ավելի լավ կիմանան, թե ինչն է իրենց համար ամենակարևորը, ամենացանկալին ու անհրաժեշտը: Ինչի՞ կարիք ունի յուրաքանչյուր փոքրիկ' ըստ քեզ:
-Երեխաների համար կարևոր է ջերմ ու բարի վերաբերմունքը, նրանք բոլորն էլ ունեն սիրո, հոգատարության և պաշտպանության կարիք:
- «Մանկություն» երգում ուզում ես շատ շուտ մեծանալ, քեզ դուր չի՞ գալիս փոքրերի ախարհը' միշտ արդար, խաղով, երգով, պարով:
-Ճիշտ է' ամեն փոքրիկ ուզում է շուտ մեծանալ, բայց ինձ դուր է գալիս իմ «փոքրերի աշխարհը», որտեղ միշտ մանկան ուրախ ձայն, հնչյուն ու բառ է, միշտ արդար: Ես չեմ էլ զգում, թե ինչպես 2.5-ից հասա 12.5-ի, որովհետև ամբողջ ժամանակ երգել եմ, պարել և բեմի վրա կյանքս ուրախ վայելել:
-Ի՞նչ ես կարծում' բեմական անունդ կլքի՞ քեզ մի փոքր մեծանալուց հետո:
-Հիմա չեմ կարող ասել: Երբ նկարահանվեց իմ առաջին տեսահոլովակը' «Փոքրերի աշխարհը», Սյոմա Կոդաբաշյանը մեզ հարցրեց, թե ինչ պետք է գրի անվան տեղը: Այդ ժամանակ ես «Արևիկում» էի և ինձ բոլորը Լիդուշիկ էին ասում: Տեղում բոլորը ասացին Սյոմային, որ ճիշտ կլինի Լիդուշիկ գրել, որովհետև բոլորն ինձ այդպես էին դիմում: Հիմա արդեն Լիդուշիկ ասողները շատ քիչ են, հիմնականում նրանք, ովքեր ճանաչում են ինձ շատ փուքրուց: Միգուցե հետագայում դառնամ Լիդուշ կամ հենց Լիդա: Ժամանակը ցույց կտա, թե որ տարբերակն ավելի հարմար կլինի:
-Լիդուշիկը հաճախում է միանգամից մի քանի խմբակներ, հասցնում լինել բեմում և նույնիսկ բակում, ընկերների հետ խաղալ: Ինչպե՞ս ես կարողանում հասցնել այդ ամենը դեռ այդ տարիքում:
-Դժվարը միայն ժամանակը ճիշտ օգտագործելն ու պլանավորելն է: Իհարկե, ադ հարցում էլ ինձ օգնում են իմ ծնողները:
-Եթե քեզ հնարավորություն տային փոխելու այս աշխարհում ինչ-որ բան, ի՞նչը կփոխեիր:
-Ուրիշ մոլորակ կուղարկեի բոլոր չար, դաժան ու կռվարար մարդկանց:
-Ինչպե՞ս է զգում իրեն Լիդուշիկը բեմի վրա:
-Ինչպես ձուկը ջրում:
-Իսկ հնարավորության դեպքում համաշխարհային ո՞ր աստղի հետ կցանկանայիր հանդիպել:
- Մայլի Սայրուսի, Հիլլարի Դաֆի, Կելի Կլարքսոնի, Քրիստինա Ագիլերայի հետ կուզեի երգել: Իսկ պարզապես հանդիպել և խոսել կուզենայի ավելի հասուն,կայացած աստղերի հետ: Շատերին կուզենամ հանդիպել,հուսով եմ ցանկությունս աստիճանաբար կիրականանա:
-Ո՞վքեր են օգնում քեզ քո կյանքի ամենագեղեցիկ, բայց միևնույն ժամանակ դժվար շրջանում:
-Ինձ միշտ օգնում է իմ մեծ ընտանիքը:
-Այս տարիքում էլ Լիդուշիկը հասցրել է բավականաչափ ճամփորդել: Ո՞ր երկիրն է քեզ ամենից շատ գրավում: Շրջագայությունների ժամանակ գտնո՞ւմ ես նոր ընկերներ: Ինչպե՞ս եք շարունակում շփումը:
-Իմ երազանքների երկիրը Իտալիան է, ուր պատրաստվում եմ մեկնել: Շատ ընկերներ ձեռք բերեցի «Նոր ալիք» մրցույթի շրջանակներում, որոնց հետ էլ կապը պահպանում եմ ինտերնետի միջոցով:
-Ո՞ր հեքիաթի հերոսուհուն ես նմանեցնում քեզ:
-Ոչ մի հերոսուհու ինձ չեմ նմանեցնում, բայց շատ սիրում եմ Չեբուրաշկային և ունեմ մի մեծ հավաքածու:
25-05-2026 10:56 Խենթ կինոմարաթոնն ավարտվեց. Կաննի կինոփառատոնը հատեց եզրագիծը։ 2026 թվականի «Ոսկե արմավենու ճյուղը» բաժին հասավ Քրիստիան Մունջիուի «Ֆյորդ» ֆիլմին։ Այն պատմում է հինգ երեխա ունեցող զույգի մասին, որը տեղափոխվում է նորվեգական մի փոքրիկ գյուղ։ Այնտեղ նրանք սկսում են մեկուսացված կյանք և արագորեն մտերմանում տեղացիների հետ։ Սակայն շուտով խնդիրներ են ծագում։ Ճապոնուհի Օկամոտո Տաոն և ֆրանսուհի Վիրջինի Էֆիրան արժանացան «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Հանկարծ» ֆիլմում իրենց դերերի համար։
25-05-2026 10:43 Անջելինա Ջոլիի հետ ութ տարվա սկանդալային դատական վեճերից հետո, դերասան Բրեդ Փիթը, կարծես, լիովին կորցրել է հավատը պաշտոնական ամուսնության նկատմամբ: Ներքին աղբյուրները պնդում են, որ դերասանը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չունի կրկին ամուսնանալու մտադրություն: Ներքին աղբյուրների խոսքով՝ Ջոլիի հետ կապված պատմությունը նրա վրա թանկ է նստել, և ոչ միայն տարիների դատական վեճերի պատճառով:
25-05-2026 10:25 Ձմերուկի բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ լիկոպին, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրի օրգանիզմին: Այն գործում է որպես հակաօքսիդատն և օգնում է խուսափել քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից: Ձմերուկի հյութը օգնում է մեղմել մկանային ցավերը, քանի որ այն պարունակում է նաև մեծ քանակությամբ ցիտրուլին: Այն մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթու է, որից կախված է օրգանիզմում արյան ճնշումը: Ձմերուկն օրգանիզմից հեռացնում է տոկսիկները: Այն անփոխարինելի է քրոնիկ լյարդի հիվանդություններ ունեցողների համար, քանի որ այն ապատոկսիկավորում է օրգանիզմը և օգնում է լյարդի աշխատանքին:
25-05-2026 08:46 Sկանդալ Կաննում Միս Վենեսուելան դաժանորեն ծեծի է ենթարկվել իր հյուրանոցային համարում։ Հարձակվողը հերքում է մոդելի մեղադրանքները: Նա պնդում է, որ ինքն էլ նույնքան տուժել է, որքան Անդրեա դել Վալը իրեն վնասել է:
25-05-2026 07:09 Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Չանդրապուր շրջանում չորս կին է զոհվել վագրուհու և նրա ձագերի հարձակման հետևանքով։ Այս միջադեպը դարձել է շրջանում այս տարվա ընթացքում վագրի մահացու հարձակման յոթերորդ դեպքը, հայտնում է The Indian Express թերթը: