Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ադելը ստացավ 6 մրցանակ, ես` 3. ՍՈՆԱ  ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

31.05.2012

LN-ի հյուրասրահում է 2011-ին «Տարվա լավագույն երգչուհի» ճանաչված Սոնա Շահգելդյանը:

- Սոնա՛, ի՞նչ է քեզ պետք օրդ լավ տրամադրությամբ սկսելու համար:

-Դե, ես միշտ արթնանում եմ շատ ուրախ, ջերմ: Ինձ համար եղանակը նշանակություն չունի: Ես փոփոխական մարդ չեմ, դրա համար էլ եղանակի հետ չեմ փոխվում: Եթե նույնիսկ վատ տրամադրություն եմ ունենում, ամեն ինչ անում եմ, որ կողքինս չնկատի: Լավ տրամադրության համար ինձ շատ բան պետք չէ' լավատեսություն, ժպիտ:

-Արթնանալու հարցում խնդիր չե՞ս ունենում:

-Չէ՛ , ընդհանրապես: Ես միշտ աշխատանքի բերումով ուշ եմ քնում, բայց եթե առավոտյան պիտի արթնանամ ասենք 8-ին կամ 9-ին հանգիստ զարթնում եմ:

- Հարցազրույցներից մեկում ասել ես, որ «աստղ ես, բայց աստղայինդ չի տարել»: Քեզնից լուրջ ջանքե՞ր են պահանջվում դրա համար:

-Ես աստղ բառն այդքան էլ չեմ սիրում: Միշտ էլ ասել եմ' կան լավ երգչուհիներ և երգիչներ, իսկ աստղերը, մանավանդ Հայաստանի համար, երկնքում են: Աստղերին անհնար է հասնել: Կան լեգենդներ, եղել են, թող այդպես կոչեն, բայց ոչ աստղեր: Իսկ իմ աստղայինի համար պարտադիր չի, որ ես Հյուսիսային պողոտայով քայլեմ կամ մեքենայով ման գամ, որ ինձ տեսնեն: Ընդհակառակը, ինձ շատ են սիրում ու փողոցում որ տեսնում են, ուրախանում են: Ինձ համար աստղային կյանք չկա, եթե կա էլ անհասկանալի է, գլոբալ հասկացություն է: Արտասահմանի աստղերը իրենց ավելի պարզ են պահում, քան թե մերոնք:

- Բազմիցս նշել ես , որ շատ անկեղծ մարդ ես ամեն հարցում: Երբևէ տուժե՞լ ես քո անկեղծությունից:

-Որ ասում են՝ բացասական կողմերդ նշի, ես նշում եմ անկեղծությունը և նվիրվածությունը: Սրանք իրականում դրական են, բայց իմ դեպքում' բացասական: Ինչքան մեծանում եմ, հասկանում եմ, որ ինձ դրանք պետք չեն, մանավանդ մեր շոու-բիզնեսում: Ես սիրում եմ իմ տիպի մարդկանց հետ շփվել' «մարդկային մարդկանց» հետ, փորձում եմ, որքան հնարավոր է, սխալներ չանել:

- Միշտ վստահ ես ուժերիդ վրա գրեթե 100 տոկոս, չե՞ս վախենում, որ մի օր կարող են ուժերդ դավաճանել:

-Գիտեք՝ երբ եմ այդպես վստահ, երբ իրո՛ք վստահ եմ լինում իմ ուժերին: Ես ուրիշների նման մեծ-մեծ չխոսեցի ու հասա հաղթանակի «Նոր ալիքի» ժամանակ: Իմ մեջ շատ մեծ ուժ, հավատ կա: Եթե ես ասում եմ այս տեսահոլովակը նկարահանվելու է, ուրեմն լինելու է: Իմ գործունեության մեջ եթե ինչ-որ բան խոսք եմ տալիս, գործով ապացուցում եմ:

- Ասում են' «թմբլիկ» մարդիկ ավելի բարի են լինում, քո  դեպքում այդպե՞ս է:

-Հա՛, ճի՛շտ է: Մարդը մարդ է, կապ չունի նիհար է, թե գեր: Բարությունն էլ ընտանիքից է գալիս, գենետիկորեն է փոխանցվում: Բարի չեն դառնում, այդպես ծնվում են: Դա էլ է տաղանդ, որ շատերին է պակասում (ծիծաղում է-LN):

- Բարեգործություններով ե՞րբ սկսեցիր զբաղվել, բարի լինելուդ ապացո՞ւյցն է, թե՞…

-Արդեն տարիներ են, երբ սկսեցի բարեգործություններ անել: Երբ անում եմ, մի տեսակ խիղճս հանգստանում է: Օգնում եմ անապահով, հիվանդ երեխաների, շներին, կատուներին: Ես միշտ էլ կերակրում եմ այդ կենդանիներին. եթե մի օր չկերակրեմ, օրս օր չի դառնա: Ես դա չեմ անում զուտ անելու համար կամ որպես անուն թողելու, այլ ուղղակի ինձ հանգիստ եմ զգում: Օգնել եմ ու միշտ էլ օգնելու եմ:

-Սոնա՛, քեզ երգչուհի Ադելին նմանեցնո՞ւմ ես: Հզոր վոկալ և գիրուկ արտաքին: Չէ՞ որ նրա պարագայում էլ գեղեցիկ և երկար ոտքերը չանցան:

- Ե՞ս (զարմանում է-LN): Ես կյանքում չեմ ուզում նմանվել: Ես իրեն սիրում եմ որպես երգչուհի, և ինքը շատ ճաշակով երգեր է երգում: Դա ինձ համար բավարար է: Վերջերս ես մեծ հեղաշրջում արեցի, երգեցի «Վոկալիզ» ստեղծագործությունը դասական փոփ ոճում, իմպրովիզներ արեցի, և շատերը այդ ձևը իրենց երգերում սկսեցին օգտագործել: Իսկ Ադելի հետ նմանությունը երևի թե արտաքինով, ձայնայինով կարող է լինել: Նա շատ ճաշակով երգչուհի է, այ դրանով ենք նման: Ադելը ստացավ 6 մրցանակ, ես' 3: Կարծում եմ դա մեծ բան է Հայաստանի համար:

- Շատ արագ կերպարային փոփոխությունների ես գնում, դա, կարծում եմ, խոսում է հախուռն բնավորությանդ մասին:

-Ես շատ լուրջ եմ պատրաստվում, հագուստս էլ եմ թարմացնում: Շատը մորաքույրս է արտասահմանից բերում. բրենդային է: Ես նույն հագուստով մի վեց տեղ չեմ ներկայանում: Մեծ էլ գումարներ եմ տրամադրում դրանց: Օրինակ` ես «Նոր ալիքի» ժամանակ կապեցի գլխաշորերը, շատերը սկսեցին կապել: Հագա կոմբինիզոններ, միանգամից ակտուալ դարձավ: Ոճային փոփոխություններին տեղ չեմ տալիս: Ինձ ձայնով են սիրում, այլ ոչ թե շպարի կամ սանրվածքի համար: Իսկ այդ ձայնային էֆեկտները լրիվ իմ ձայնով եմ ստանում:

- Սիրո՞ւմ ես խոհանոցում պատրաստել: Ի՞նչն ես ամենահամեղը պատրաստում:

-Շատ համեղ եմ պատրաստում: Իմիջայլոց, մամաս էլ է համեղ պատրաստում, նրանից եմ ժառանգել: Ձկով ուտեստներ, պիցցաներ, «Շոկ մանժե» եմ շատ համեղ պատրաստում: Այնպես չի, որ ասում են երգչուհիները չեն կարողանում, չեն հասցնում պատրաստել, պետք է ժամանակը ռացիոնալ օգտագործել: Օրիակ, իմ լավ ընկերներից մեկի ծննդյան օրը ես շատ համեղ բաներ էի պատրաստել, օգնել էի. թե՛ դիզայնն էր գեղեցիկ, թե՛ նաև համն էր լավը:

-Հարցազրույցներից մեկում ասել ես, որ եթե տղա լինեիր, ֆուտբոլիստ կդառնայիր: Երբեմն քեզ տղայական ենք տեսնում: Փորձո՞ւմ ես ինչ-որ կերպ երազանքդ իրականացնել:

-Հնարավոր է: Մամաս միշտ ասում է, որ ես պիտի տղա ծնվեի: Եթե տղա լինեի, կուզենայի քեռուս' Արմեն Շահգելդյանի նման լավ ֆուտբոլիստ լինել: Ես ընդհանրապես ոչնչից չեմ վախենում' չհաշված ինքնաթիռը (ծիծաղում է-LN): Երբեմն ես ավելի ուժեղ եմ, քան տղաները, իհարկե թող ներեն ինձ տղաները, բայց իհարկե ոչ բոլորի է վերաբերում խոսքս:

-Նորաձևությանը հետևո՞ւմ ես, թե՞ ինքդ ես ընտրում նորաձևության քո չափանիշները:

-Ամեն ինչին էլ հետևում եմ: Փառք Աստծո, կան կայքեր, կարող ես մտնել, նայել: Բայց ես այդքան էլ չեմ սիրում այդ նորաձևություն կոչվածը: Ինչ-որ բան նորաձև է լինում ողջ աշխարհն ու Հայաստանը լրիվ նույնն է դառնում: Ես փորձում եմ երբեմն խենթ կերպարներ ստանալ: Կարևորը մարդուն սազի և հարմար լինի:

- Տարվա լավագույն երգչուհի լինելը քեզ համար բաղձալի երազա՞նք էր:

-Չէ՛: Բոլորն էլ գիտեն, որ ես լավագույնն եմ եղել, կամ ու կփորձեմ լինել: Ես մրցանակների համար ինձ չեմ կոտրատում: Շատ մրցանակներ ունեմ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մրցույթներից: Կարևոր մրցանակներ են ինձ համար «Նոր ալիքը», 12 տարեկանում առաջին մրցանակս: Ես սպասում էի այս տարվա մրցանակին, դա ինձ համար ինչ-որ տեղ հարգանք էր ու գնահատանք:

- Երգիչներից ո՞ւմ հետ դուետով կցանկանայիր հանդես գալ:

-Հայաստանյան երգիչների հետ մոտ ժամանակներս չկան պլաններ: Հիմնականում արտասահմանի հետ եմ ուզում համագործակցել: Կլինի սևամորթ, կլինի հայտնի, ինձ համար կարևոր չէ: Ես պիտի լավերի հետ երգեմ, որ որակս չիջացնեմ: Իսկ ում հետ ուզել եմ մեր երգիչներից, երգել եմ:

- Երգիդ բառերի պես պատրա՞ստ ես սպասել «7 ծովերն ի վեր» :

-Սա շատ մեծ գաղափար է: Ամեն մեկի մոտ սա յուրովի է: Բայց շատ դժվար հարց ես տալիս (ժպտում է-LN): Եթե սիրեմ, կսպասեմ, բայց միայնակ չեմ կարող. պիտի իմանամ, որ ինքն էլ կսպասի:

-Ե՞րբ ես պատրաստվում դասավորել անձնական կյանքդ:

-Աստծո կամոք ինչ կլինի, կլինի: Անպայման ամուսնություն, ընտանիք կլինի: Դա ամենալավ բանն է: Ինչքան երիտասարդ ամուսնանաս, ավելի լավ: Արդեն պիտի մտածեմ դրա մասին: Բայց դեռ չգիտեմ, թե երբ: Այս տարվա համար պլաններ չունեմ: Ամեն մարդ իր «ղսմաթն» ունի:

-Օտարի հետ կամուսնանա՞ս:

-Խտրականություն թող չլինի, բայց' ո՛չ: Ես հարգում եմ իրենց, բայց չեմ կարող պատկերացնել իմ կողքին այլազգի ինչ-որ մեկին:

- Ի՞նչ է քեզ համար ընտանիքը:

-Մեծ հասկացություն է: Իմ ներկայիս ընտանիքը ու ապագա ընտանիքը, իհարկե, մի այլ հասկացություն է: Ինձ համար պիտի համատեղվի թե՛ ընտանիքս, թե՛ կարիերան: Չեմ թողնի կարիերաս:

-Քանի՞ երեխա ես ուզում ունենալ:

-Երկու՝ մեկ տղա և մեկ աղջիկ: Չնայած ես մի աղջիկ արդեն ունեմ. իմ շունն է' Հիլդուկը, շատ եմ սիրում իրեն (ծիծաղում է-LN):

- Ի՞նչ ես ակնկալում կյանքից:

- Ես լավատես մարդ եմ: Մեծ ակնկալիքներ ունեմ թե՛ գործունեության առումով, թե՛ անձնական: Մեկ կյանք է, պիտի առավելագույնս լավ ապրել:

Հարցազրույցը' Հասմիկ Մելիքսեթյանի

 

Դիտվել է 12369 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Sona | 07-10-2012 19:59
zzzzzzzzzzzzzzzvum em Sonayic
AnushIK | 05-06-2012 18:58
KARINA JAN ES DZER KOXMIC EM AYSINQN CHSTI
Maryash | 31-05-2012 22:07
de heriqa bolaa dzez!! lava anum asuma taxandavorem zato hamov dzevova asum te durnert kgar vor susik pusik anham dzevov iran govar? lava vor vichmek chi kaskacum taxandi u hzorutyan vra!)))
VAGA | 31-05-2012 18:31
vaaay xndals ekaaav,Karina jan hima dzer taxandn el koment grelu mejaa menq qez ban asinq??

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-05-2026 10:56
Խենթ կինոմարաթոնն ավարտվեց. Կաննի կինոփառատոնը հատեց եզրագիծը։ 2026 թվականի «Ոսկե արմավենու ճյուղը» բաժին հասավ Քրիստիան Մունջիուի «Ֆյորդ» ֆիլմին։ Այն պատմում է հինգ երեխա ունեցող զույգի մասին, որը տեղափոխվում է նորվեգական մի փոքրիկ գյուղ։ Այնտեղ նրանք սկսում են մեկուսացված կյանք և արագորեն մտերմանում տեղացիների հետ։ Սակայն շուտով խնդիրներ են ծագում։ Ճապոնուհի Օկամոտո Տաոն և ֆրանսուհի Վիրջինի Էֆիրան արժանացան «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Հանկարծ» ֆիլմում իրենց դերերի համար։
25-05-2026 10:43
Անջելինա Ջոլիի հետ ութ տարվա սկանդալային դատական վեճերից հետո, դերասան Բրեդ Փիթը, կարծես, լիովին կորցրել է հավատը պաշտոնական ամուսնության նկատմամբ: Ներքին աղբյուրները պնդում են, որ դերասանը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չունի կրկին ամուսնանալու մտադրություն: Ներքին աղբյուրների խոսքով՝ Ջոլիի հետ կապված պատմությունը նրա վրա թանկ է նստել, և ոչ միայն տարիների դատական վեճերի պատճառով:
25-05-2026 10:25
Ձմերուկի բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ լիկոպին, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրի օրգանիզմին: Այն գործում է որպես հակաօքսիդատն և օգնում է խուսափել քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից: Ձմերուկի հյութը օգնում է մեղմել մկանային ցավերը, քանի որ այն պարունակում է նաև մեծ քանակությամբ ցիտրուլին: Այն մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթու է, որից կախված է օրգանիզմում արյան ճնշումը: Ձմերուկն օրգանիզմից հեռացնում է տոկսիկները: Այն անփոխարինելի է քրոնիկ լյարդի հիվանդություններ ունեցողների համար, քանի որ այն ապատոկսիկավորում է օրգանիզմը և օգնում է լյարդի աշխատանքին:
25-05-2026 08:46
Sկանդալ Կաննում Միս Վենեսուելան դաժանորեն ծեծի է ենթարկվել իր հյուրանոցային համարում։ Հարձակվողը հերքում է մոդելի մեղադրանքները: Նա պնդում է, որ ինքն էլ նույնքան տուժել է, որքան Անդրեա դել Վալը իրեն վնասել է:
25-05-2026 07:09
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Չանդրապուր շրջանում չորս կին է զոհվել վագրուհու և նրա ձագերի հարձակման հետևանքով։ Այս միջադեպը դարձել է շրջանում այս տարվա ընթացքում վագրի մահացու հարձակման յոթերորդ դեպքը, հայտնում է The Indian Express թերթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.05.2026
Դիտվել է 1266 անգամ
20.05.2026
Դիտվել է 370 անգամ
19.05.2026
Դիտվել է 360 անգամ
21.05.2026
Դիտվել է 313 անգամ
22.05.2026
Դիտվել է 297 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster