Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-12-2024 10:41
Կարմրահեր կանայք բավարարվածությունն ու ցավն այլ կերպ են զգում, քան ուրիշները, հավաստիացնում է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Այրին Թրեյսին։ «Հաճախ կարելի է լսել, որ կարմրահեր կանայք տարբեր գենետիկական ծագում ունեն՝ մյուսների համեմատ, կապված իրենց ցավային շեմի մակարդակի հետ»,- ասել է Թրեյսին Daily Mail-ին։ Նրանք նաեւ ավելի քիչ ցավ են զգում, երբ ասեղը ծակում է նրանց, տեղեկացվել է Օսլոյի համալսարանի հետազոտությունում։ Գիտնականները խոստովանել են, որ կարմրահերներն այլ կերպ են բավարարվածություն զգում։
31-12-2024 10:36
Աշխարհի 43-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի երրորդ շրջան։ Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսայի հետ եւ առավելության հասավ 6:3, 1:6, 6:2 հաշվով։ Էլինայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 28-րդ ռակետ, ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի եւ աշխարհի 42-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերի դիմակայության հաղթողը։
31-12-2024 09:48
54-ամյա Կլաուդիա Շիֆերը Hello!-ին տված նոր հարցազրույցում պատմել է, թե ինչպես են փոխվել իր առաջնահերթությունները ամուսնությունից և երեխաների ծնվելուց հետո։ Շատ առումներով սուպերմոդելը ստիպված է եղել զոհաբերել իր կարիերան հանուն ընտանիքի, սակայն նա չի ափսոսում դրա համար։
30-12-2024 10:36
Եղիսաբեթ II-ի եղբորորդին' Սամուել Չատտոն և իր դասընկերուհի Էլեոնորա Էքսերջյանը, հնարավոր է, հաջորդ տարի ամուսնանան։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Ավելին, հանուն նրա թագավոր Չարլզ III-ը որոշել է խախտել ավանդույթը՝ թույլ տալով իր երիտասարդ ազգականին՝ Մեծ Բրիտանիայի ամենապահանջված ամուրի տղամարդուն, Սուրբ Ծննդյան տոներն անցկացնել իր սիրելիի հետ Նորֆոլկի Սանդրիգամ կալվածքում, որտեղ հավաքվելու է ողջ թագավորական ընտանիքը։
30-12-2024 10:31
ԱՄՆ-ում ձերբակալվել է 30-ամյա մի տղամարդ, որը ներխուժել է անծանոթ կնոջ տուն, մտել նրա անկողինը, գրկել ու հարցուփորձ արել անձնական կյանքի մասին: Խեսուս Լոպես Լորեդոն մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու մտադրությամբ բնակարան ներխուժելու մեջ, ինչն առաջին աստիճանի հանցագործություն է:
27-12-2024 12:07
Դիքսոն Հենդշոուն իր կյանքի մեծ մասը իրեն մինուճար զավակ էր համարում։ Բայց որդեգրվելուց տասնամյակներ անց 75-ամյա տղամարդն իմացավ, որ մի քանի քույր ու եղբայր ունի, որոնց հետ ծանոթացել է հենց տոների ժամանակ: Հենդշոուն հանդիպել է իր ավելի քան 50 հարազատների հետ, որոնց գոյության մասին մինչև այս տարվա սկիզբը չգիտեր, պատմել է նա CNN-ին: Հանդիպումը զարմիկների և նրանց երեխաների հետ հաճելի անակնկալ էր Հանդշոուի համար, որն իր որդեգրողների միակ զավակն էր և սեփական երեխաներ չունի:
27-12-2024 11:50
Քիմ Քարդաշյանը Սուրբ Ծննդի առթիվ քույր Քլոե Քարդաշյանից շլացուցիչ սկուտեր է ստացել։ Քլոեն նրան գլամուրային սկուտեր է նվիրել՝ զարդարված rhinestones-ով։ Քիմը Instagram Stories-ում հրապարակել է իր նվերի տեսանյութը։
27-12-2024 10:43
29-ամյա Դուա Լիպան Սուրբ Ծննդյան օրն ամուսնության առաջարկ է ստացել իր սիրելիից՝ դերասան Կալում Թերներից։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով զույգի շրջապատին։ Սոցցանցերում երգչուհու նոր լուսանկարներում նրանք նկատել են նաև մեծ քարով մատանի, որը համարվում էր այժմ արդեն փեսայի նվերը։
27-12-2024 03:07
42–ամյա Սվետլանա Ուստինովան առաջին անգամ մայր է դարձել։ Սովորաբար դերասանուհին իր անձնական կյանքը հեռու է պահում հետաքրքրասեր հայացքներից։ Հետևաբար, երեխայի ծննդյան մասին լուրը հաճելի ցնցում էր աստղի բաժանորդների համար: Ուստինովայի ամուսինը՝ պրոդյուսեր Իլյա Ստյուարտը, նույնպես չի թաքցրել իր երջանկությունը։
26-12-2024 14:11
Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սուրբծննդյան տոնի առթիվ Ջորջինա Ռոդրիգեսից նվեր է ստացել Rolls-Royce Dawn կաբրիոլետ, որի գինը սկսվում է 359 հազար դոլարից։
25-12-2024 14:10
Zee News-ի փոխանցմամբ, լուսավորության ցանկացած աղբյուր, անգամ ամենաթույլ, խաթարում է «ներքին ժամացույցի» աշխատանքը, որը պատասխանատու է քնի ցիկլի ու առույգության համար: Ուստի պետք է ննջասենյակում լիակատար մթություն ապահովել: Պարզվել է, որ ի տարբերություն մթության մեջ քնող մարդկանց, մյուսների մոտ դեպրեսիայի առաջացման ռիսկը մեծ է:
25-12-2024 14:07
Հնդկաստանի Բենգալուրու քաղաքում կինը դիմել է դատարան՝ բողոք ներկայացնելով ամուսնու դեմ, որին մեղադրել է իրենց կատվի նկատմամբ ավելի հոգատար և ուշադիր լինելու համար: Այս մասին գրում է Oddity Central-ը: Կինը պնդել է, որ ամեն անգամ, երբ ամուսնու հետ փորձում է քննարկել այդ թեման, նրանք սկսում են վիճել, ու ամուսինը վիրավորում է իրեն: Կինը նաև բողոքել է այն բանից, որ կատուն մի քանի անգամ հարձակվել և ճանկռել է իրեն, իսկ ամուսինը ոչինչ չի արել դրա դեմ։
25-12-2024 14:01
Յանցզիի հիվանդանոցի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ շաբաթական չորս խնձոր օգտագործելը կարող է մոտ 40 տոկոսով իջեցնել մահվան ելքի հավանականությունը սիրտ-անոթային հիվանդություններից։ Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթական երեք-չորս խնձոր են կերել, 39 տոկոսով ավելի քիչ են ենթակա եղել մահվան որեւէ պատճառով, քան այն մարդիկ, ովքեր հազվադեպ են օգտագործում այն: Բանանը նույնպես շատ օգտակար է եղել՝ այն գրեթե 30 տոկոսով նվազեցրել է վաղաժամ մահվան վտանգը։
25-12-2024 13:59
New England Patriots-ի 72-ամյա նախկին մարզիչ Բիլ Բելիչիկի և նրա 24-ամյա ընկերուհու՝ Ջորդան Հադսոնի հայտնվելը Նյու Յորքի Ամերիկյան բնական պատմության թանգարանի գալա-երեկոյին կատակների և մեմերի առիթ է դարձել սոցիալական ցանցերում: Պատճառը 48 տարվա տարիքային տարբերությունն է։ Նախկին cheerleader-ը Instagram-ում լուսանկար է հրապարակել New England Patriots-ի նախկին գլխավոր մարզչի հետ։
24-12-2024 12:02
Ծնվել է աշխարհում առաջին երեխան՝ մարմնից դուրս ձվաբջջի հասունացման տեխնոլոգիայի կիրառմամբ, տեղեկացրել է Gameto ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերությունը։ Ծննդաբերությունը տեղի է ունեցել Սանտա-Իսաբել կլինիկայում (Պերու)։ Fertilo տեխնոլոգիայի համար օգտագործվում են ձվարանների երիտասարդ բջիջները՝ ձվաբջջի հասունացման բնական պրոցեսի վերստեղծման համար լաբորատոր պայմաններում։
24-12-2024 12:01
Ջենիֆեր Լոպեսը հայտնել է, թե ում հետ է անցկացնելու Սուրբ Ծնունդն այս տարի. Instagram-ի իր Stories-ում երգչուհին և դերասանուհին նշել է, որ լինելու է իր քրոջ՝ Լինդա Լոպեսի, պրոդյուսեր Էլեյն Գոլդսմիթ-Թոմասի, ընկերուհի Միշել Կիարավալի և նրանց երեխաների հետ։
23-12-2024 10:34
Լրատվամիջոցները, վկայակոչելով ինսայդերներին, հայտնում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը՝ 49-ամյա Էսմա ալ Ասադը, ամուսնալուծության հայց է ներկայացրել և ցանկանում է հեռանալ Ռուսաստանից, որտեղ նրանք այժմ գտնվում են։ Պատճառն իբր արյան քաղցկեղի բուժումը շարունակելու որոշումն է, որը նրա մոտ ախտորոշվել էր այս տարվա մայիսին, Մեծ Բրիտանիայում։ Էսմա Ասադը ծնվել է այնտեղ, մեծացել և ունի այս երկրի քաղաքացիություն։
23-12-2024 10:30
Կալիֆոռնիայի Սանտա Բարբարայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մոտ 30 րոպե տևող վարժությունները կարող են խթանել ճանաչողական ունակությունները: Պարզվել է նաև, որ ակտիվ վարժություններն ամենաարդյունավետն են հիշողությունը և ուշադրությունը խթանելու համար:
23-12-2024 10:28
Սիրուշոն իր զարդերի PreGomesh բրենդը համալրել է նորույթով։ Երգչուհին Ամանորին ընդառաջ ներկայացրել է նոր զարդեր, որոնք պատրաստված են արծաթի ու փայլուն քարերի համադրությամբ։ Նորույթը ցուցադրելու համար Սիրուշոն նոր ֆոտոշարք է հրապարակել՝ ցուցադրելով երկու գույնի փայլեր՝ շագանակագույն եւ սպիտակ։ Զարդերը ծաղկի տեսքով են։ Դրանք ներառում են չոկեր, ականջօղեր, ապարանջան եւ մատանի։
23-12-2024 10:25
Սուպերմարկետում գնված ձուն նվիրաբերվել է բրիտանական բարեգործական կազմակերպությանը և աճուրդում վաճառվել 250 դոլարով՝ շնորհիվ իր անսովոր՝ «գրեթե կատարյալ գնդաձև» լինելու հատկանիշի, գրում է UPI-ն։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1216 անգամ
12.08.2026
Դիտվել է 326 անգամ
14.08.2026
Դիտվել է 255 անգամ
15.08.2026
Դիտվել է 209 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster