23-12-2024 07:27 Երգչուհի Աննա Խաչատրյանն ուրախացրել ու անակնկալի է բերել թե երկրպագուներին, թե գործընկերներին։ Երգչուհին հրապարակել է իր եւ երաժիշտ Արման Փահլեւանյանի սիրառատ լուսանկարները՝ այդկերպ հայտնելով իրենց՝ միասին լինելու մասին։ Աննան ոչինչ չի մեկնաբանել հրապարակմանը կից՝ սահմանափակվելով միայն «կարմիր սրտի» էմոջիով:
23-12-2024 03:37 Բլեյք Լայվլին դատական հայց է ներկայացրել 40-ամյա Ջասթին Բալդոնիի դեմ, ում հետ նա նկարահանվել է «Դա ավարտվում է մեզ հետ» ֆիլմում, որը պատմում է դաժան հարաբերությունների մեջ ընկած կնոջ մասին: 37-ամյա դերասանուհին գործընկերոջը մեղադրել է ոտնձգությունների, նկարահանման հրապարակում ոչ պատշաճ պահվածքի և իր անունն արատավորելու փորձի մեջ։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
22-12-2024 12:27 Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող առաջնությունում Էթերի Տուտբերիձեի սանը կարճ եւ ազատ ծրագրերի արդյունքում հավաքեց 262,92 միավոր։ Արծաթե մեդալը նվաճեց Դարյա Սադկովան՝ 234,69 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակեց Ալինա Գորբաչովան՝ 223,92։
22-12-2024 11:30 Սելենա Գոմեսը ցուցադրել է իր նշանադրության մատանին, որը, ենթադրաբար, արժե մոտ 1 միլիոն դոլար։ Երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի ապագա կինը Լոս Անջելեսի իր առանձնատան հետնաբակում գտնվող լողավազանի մոտ ցուցադրել է իր մատանին։ «Ես ամբողջ կյանքում երազել եմ այս պահի մասին»,- մակագրել է նա լուսանկարը։
21-12-2024 12:11 Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15 Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24 Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28 Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14 Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
20-12-2024 04:16 Քիմ Քարդաշյանը մեծ մասշտաբի նվերներ է անում. Միլիարդատերը իր լավագույն ընկերուհուն՝ Թրեյսի Ռոմուլուսին, ծննդյան օրվա առթիվ 100 հազար դոլար արժողությամբ Tesla Cybertruck է նվիրել։ Ռոմուլուսի Instagram Stories-ում հրապարակված տեսանյութում Քիմը խնդրում է նրան դուրս նայել։ «Ի՞նչ! Դու լո՞ւրջ ես ասում: Դու գժվե՞լ ես։ Դու խելքդ թռցրե՞լ ես», - այսպես է Թրեյսին ոգեւորված արձագանքել նվերին:
20-12-2024 01:23 60-ամյա Կիանու Ռիվզը հանրությանն է ներկայացրել իր 51-ամյա սիրելիին՝ Ալեքսանդրա Գրանտին։ Զույգը փայլել է Լոս Անջելեսում կայացած «Երազահան 3-ը կինոյում» ֆիլմի պրեմիերային։
20-12-2024 00:29 Ամերիկացի հեռուստաաստղ և մոդել Քենդալ Ջենները կիսամերկ լուսանկարվել է Calvin Klein նորաձեւության ապրանքանիշի գովազդում։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է ապրանքանիշի սոցիալական ցանցերում։
20-12-2024 00:03 Օրերս հայտնի դարձավ, որ ռուս մոդել և հեռուստահաղորդավարուհի Սվետլանա Սավիցկայան մահացել է Փարիզում մեքենայի անիվների տակ։ Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին։ Աղջիկը պարզապես քայլում էր փողոցով, երբ ճանապարհին վթարային իրավիճակ է ստեղծվել՝ բախումից խուսափելու համար վարորդներից մեկը կտրուկ շրջադարձ է արել և հարվածել Սվետլանային։
19-12-2024 17:33 Forbes-ը ներկայացրել է 2024 թվականին աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ 20 մարզուհիների ցուցակը։ Առաջին հնգյակում են Կոկո Գաուֆը (թենիս)' 34,4միլիոն դոլար (9,4միլիոն դոլար սպորտում + 25 միլիոն դոլար սպորտից դուրս), Իգա Շվյոնտեկը (թենիս)՝ 23,8 միլիոն դոլար (8,8 + 15), Էյլին Գուն (ֆրիսթայլ)՝ 22,1 միլիոն դոլար (0,1 + 22), Չժեն Ցինվենը (թենիս)՝ 20,6 միլիոն դոլար (5,6 + 15), Արինա Սաբալենկան (թենիս)՝ 18,7 միլիոն դոլար (9,7 + 9)։
19-12-2024 07:44 Ադելը մեղադրվում է իր 2015 թվականի «Million Years ago» երգի գրագողության մեջ։ Բրազիլացի դատավոր Վիկտոր Տորեսը որոշել է, որ Ադելի «25» ալբոմի թրեքը պետք է ամբողջ երկրում արգելվի սթրիմինգային ծառայություններից և այլ համաշխարհային հարթակներից, հայտնում է Agence France-Presse-ը։ Նա պնդում է, որ Ադելի երգը, որը նա գրել է երաժշտական պրոդյուսեր Գրեգ Կուրստինի հետ, փոխառված է Մարտինյո դա Վիլայի սամբայի «Mulheres» դասական ստեղծագործությունից:
18-12-2024 13:08 Մոսկվայի հյուրանոցներից մեկում մահացած են գտել 42-ամյա Աննա Սեդոկովայի նախկին ամուսնուն՝ բասկետբոլիստ Յանիս Տիմմային, ումից երգչուհին վերջերս պաշտոնապես բաժանվել է։ Այս մասին հայտնում է Mash հեռագրային ալիքը։ Նա 32 տարեկան էր։ Ինչպես պարզաբանում է «112» հեռագրային ալիքը, մոտակայքում հայտնաբերվել է Թիմմայի հեռախոսը, որտեղ էկրանին եղել է երգչուհու համարը և իրեն զանգահարելու խնդրանքը։ Նախօրեին Թիմման շնորհավորել էր Սեդոկովային ծննդյան օրվա առթիվ՝ չնայած ամուսնալուծությանը։
18-12-2024 13:03 Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ խռմփացնող մարդկանց մոտ գանգը սովորականից 1.23 միլիմետրով ավելի բարակ է։ Ինչպես նշում են մասնագետները, գանգրոսկրերի էրոզիան ողնուղեղային հեղուկի (ողնուղեղային հեղուկը պաշտպանում է ուղեղն ու ողնաշարը) արտահոսք է առաջացնում, ինչն էլ կարող է ծերունական թուլամտության, ինսուլտի և անգամ վաղաժամ մահվան պատճառ դառնալ։
18-12-2024 12:32 Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է «Օսկար» 97-րդ մրցանակաբաշխության շորթ ցուցակները 10 անվանակարգերում: «Էմիլիա Պերեսը» ստացել է վեց անվանակարգ, այդ թվում՝ դիմահարդարում, ձայն, օրիգինալ երաժշտություն, միջազգային ֆիլմ և երկուսը օրիգինալ երգի համար («El Mal» և «Mi Camino»)։ Մյուզիքլին հաջորդել է մեկ այլ նորեկ՝ Universal Pictures-ի «Wicked»-ը, որը ստացել է չորս անվանակարգ, հաղորդում է Variety-ն։
18-12-2024 03:13 54-ամյա Նաոմի Քեմփբելը մի քանի ամիս հանդիպելուց հետո բաժանվել է գերմանացի դիջեյ Ռամպայից (Գրեգոր Սյութերլին): Մոդելն իր սիրելիին սոցցանցերում unfollow է արել։ Աղբյուրը The Sun-ին հայտնել է, որ զույգի հարաբերությունները երկարաժամկետ հեռանկարում «անհնարավոր են եղել»:
18-12-2024 01:16 Անիծված տունը, որտեղ 2009 թվականին մահացավ դերասանուհի Բրիտանի Մերֆին, իսկ երգչուհի Բրիթնի Սփիրսը հանդիպել էր «չար ոգիների», վաճառքի է հանվել գրեթե 18 միլիոն դոլար արժողությամբ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Փոփ-աստղի խոսքով՝ առանձնատունը բնակեցված է եղել ոգիներով, ինչը վախեցրել է իրեն, որից հետո նա դուրս է եկել տնից և այն վաճառել Մերֆիին։
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: