10-01-2025 02:25 Համացանցը կասկածում է, որ 43-ամյա Ջեսիկա Ալբան դավաճանել է Քեշ Ուորենին 37-ամյա պրոդյուսեր Անդրեա Իերվոլինոյի հետ։ Օգտատերերը կարծում են, որ դա է պատճառը, որ Ուորենն ու Ալբան ամուսնալուծվել են 17 տարվա ամուսնությունից հետո։
09-01-2025 13:56 Ամերիկացի գիտնականների հետազոտությունները պարզել են, թե շաբաթական քանի կիլոգրամ քաշի նվազումն է անվտանգ: Առողջ սնվելու կանոններին հետևելու և ֆիզիկական ակտիվության դեպքում, առաջին շաբաթվա ընթացքում հարկավոր է կորցնել 1 կգ քաշ: Իսկ դրանից հետո, քաշի նվազումն ամեն հաջորդող շաբաթվա ընթաքում պետք է չգերազնցի 500 գրամը: Քաշի անվտանգ նվազման համար դիետոլոգները խորհուրդ են տալիս ավելացնել ծանր ածխաջրերի քանակը, միևնույն ժամանակ՝ պահպանելով կալորիաները:
09-01-2025 13:51 Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: WTA մրցաշարի երրորդ շրջանում Ավանեսյանը պետք է մրցեր ԱՄՆ ներկայացուցիչ, աշխարհի 36-րդ ռակետ Ամանդա Անիսիմովայի հետ, սակայն վերջինս հիվանդության պատճառով հրաժարվել է պայքարից ու դուրս եկել մրցաշարից: Նրա մրցակիցը կլինի Մակարտնի Կեսլլերը:
09-01-2025 13:41 Ջեսիկա Ալբան բաժանվել է ամուսնուց՝ Քեշ Ուորենից։ Առանձին ապրող զույգը 15 տարվա ամուսնությունից հետո գնում է դեպի ամուսնալուծություն։ 43-ամյա դերասանուհին, որին վերջին զբոսանքների ժամանակ տեսել են առանց ամուսնական մատանու, վերջերս բաժանվել է 45-ամյա կինոպրոդյուսերից, պնդում է TMZ-ը։
09-01-2025 13:37 Շերը անկեղծորեն խոստովանել է, որ չի հիշում այն տղամարդուն, ով զրկել է իրեն կուսությունից: Լեգենդար երգչուհին և դերասանուհին հայտնվել է Jimmy Kimmel Live-ում՝ գովազդելու իր հուշերը՝ Cher: The Memoir: Գրքում նա գրել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ Կալիֆորնիայի Տոլուկա լճում մի տղայի հետ, ինչը Քիմելի խոսքով տեղի է ունեցել Լոս Անջելեսի շոուի ստուդիայից ոչ հեռու:
09-01-2025 07:59 Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել և այժմ գտնվում է կոմայի մեջ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է նրա կինը՝ «Russia Today» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
08-01-2025 12:38 Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Հոբարթի մրցաշարում: WTA մրցաշարի երկրորդ շրջանում Ավանեսյանի մրցակիցը Բելգիան ներկայացնող աշխարհի 94-րդ ռակետ Գրետե Մինենն էր: 1 ժամից ավելի ձգված մրցախաղում Ավանեսյանը գերազանցել է մրցակցին երկու սեթում' 6:2, 6:2 հաշվով և դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Թենիսիստուհին 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։
08-01-2025 12:31 Ջենիֆեր Լոպեսը կպահի 8,5 կարատանոց բնական կանաչ ադամանդե նշանադրության մատանին, որը նրան նվիրել է Բեն Աֆլեքը, հայտնում է Page Six-ը։ Զույգը վերջապես լուծել է իրենց ամուսնալուծության հարցը երկուշաբթի օրը՝ երկու տարվա ամուսնությունից հետո այն դադարեցնելու մասին դիմում ներկայացնելուց մոտ հինգ ամիս անց: Լոպեսի ապշեցուցիչ կանաչ ադամանդը՝ մոտավորապես 5 միլիոն դոլար արժողությամբ, շրջապատված է զույգ սպիտակ ադամանդներով՝ տրապիզոիդ ձևով:
08-01-2025 12:23 Լիմերիկի համալսարանի հետազոտողները պարզել են, որ հաջող նիհարելու համար բնավ պարտադիր չէ կտրուկ իջեցնել սննդաբաժնի կալորիականությունը։ Օրական 100-200 կալորիայով աստիճանական կրճատումը կարող է հանգեցնել կայուն արդյունքների առանց սթրեսի օրգանիզմի համար։
08-01-2025 02:55 Կանադացի գիտնականները պարզել են, որ ընկճախտը կարճացնում է կյանքի տևողությունը: Մասնագետների տվյալներով`վերջին 60 տարում բարձրացել է 25 տարեկան ընկճախտով երիտասարդների վաղ մահանալու վտանգը. ընկճախտ չունեցող մարդիկ ապրել են 4-18 տարի ավելի: Եթե նախկինում ավելի վաղ տղամարդիկ էին մահանում ընկճախտի հետևանքով, ապա հիմա նույն վտանգի տակ են նաև կանայք․1992 թվականից մինչ 2011-ը 50 տոկոսով բարձրացել է ընկճախտի պատճառով կանանց մահանալու վտանգը:
08-01-2025 01:06 Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Պատինսոնն ու երգչուհի Սյուկի Ուոթերհաուսն ամուսնացել են։ Այս մասին հայտնում է DeuxMoi աստղերի կյանքի մասին բլոգը։ 38-ամյա Ռոբերտ Պատինսոնը և 33-ամյա Սուկի Ուոթերհաուսը հարսանեկան արարողությունը կազմակերպել են Կարիբյան ծովի հանգստավայրերից մեկում։ Տոնակատարությանը ներկա են եղել հայտնիների ընտանիքները։ Միջոցառմանը մասնակցել է նաեւ սիրահարների դուստրը։
07-01-2025 09:41 Իտալացի գիտնականները հայտարարել են, որ իտալական պաստան առողջարար է՝ նշելով, որ ճիշտ համեմունքներ օգտագործելու դեպքում այն կարող է կանխել ճարպակալումը: Այս ֆենոմենալ բացահայտումը գիտնականները բացատրել են նրանով, որ շատ հաճախ մարդիկ խուսափում են մակարոն ուտելուց և փոխարենը ուտում են ավելի վատ ու գիրացնող սնունդ՝ միս, երշիկ կամ շատ շաքար պարունակող ուտելիք: Հետազոտողները խորհուրդ են տալիս օգտագործել որակյալ իտալական պաստան թեթև սոուսի համադրությամբ:
07-01-2025 09:38 Amazon Prime-ը ստացել է Մելանիա Թրամփի մասին վավերագրական ֆիլմն ամբողջ աշխարհում տարածելու բացառիկ արտոնագիր, որը հեռուստադիտողներին «աննախադեպ կուլիսային հայացք» կտա առաջին տիկնոջ կյանքին, հայտնում է Fox News Digital-ը։
07-01-2025 08:03 Սելենա Գոմեսը հանրությանը ներկայացել է իր փեսացուի՝ Բենի Բլանկոյի հետ. զույգը միասին ներկա էր «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը, որտեղ հավաքվել էր ողջ Հոլիվուդը՝ Անջելինա Ջոլիից, Նիկոլ Քիդմանից և Դեմի Մուրից մինչև Մայլի Սայրուս ու Արիանա Գրանդե:
07-01-2025 07:59 Օրերս հայտնի դարձավ, որ 47 տարեկանում մահացել է «Սպիտակ լոտոս» սերիալի աստղ Օբրի Պլազայի ամուսինը՝ ռեժիսոր Ջեֆ Բաենան։ Ողբերգական իրադարձությունը շարունակում է ակտիվորեն քննարկվել առցանց, և դրա շուրջ արդեն ձևավորվել են դավադրության տեսություններ՝ կապված 40-ամյա Օբրիի «մութ ուժերի» հմայվածության հետ։ Լոս Անջելեսի դատաբժշկական փորձագետը հայտնել է, որ Ջեֆի մահվան պատճառը խեղդամահ լինելն է. նա կախվել է Լոս Ֆելիզում գտնվող իր և կնոջ տանը:
07-01-2025 02:10 Այն բանից հետո, երբ Զենդայան «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը հայտնվեց մատնեմատին մատանի, համացանցում անմիջապես լուրեր հայտնվեցին դերասանուհու՝ Թոմ Հոլանդի հետ նշանադրության մասին։ Ավելի ուշ ինսայդերները TMZ-ին հայտնել են, որ Զենդայան և Թոմն իսկապես նշանվել են: Նրանց նշանադրությունը տեղի է ունեցել 2024 թվականի վերջին տոներին։
06-01-2025 11:53 Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման առաջին աղյուսակն այս տարի։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է 1 աստիճան եւ 44-րդն է։ Լավագույն եռյակում են Արինա Սաբալենկան (Բելառուս)՝ 9656, Իգա Շվյոնտեկը (Լեհաստան)՝ 8120, Կոկո Գաուֆը (ԱՄՆ)՝ 6888։
31-12-2024 10:51 43-ամյա Բեյոնսեի շրջապատը դրդում է նրան ամուսնալուծվել 55-ամյա Ջեյ Զիից այն բանից հետո, երբ վերջինիս մեղադրում են 13-ամյա աղջկա բռնաբարության մեջ։ Այս մասին հայտնում է Radar Online-ը։ Հրապարակման համաձայն՝ չնայած երգչուհին հրապարակայնորեն աջակցել է ամուսնուն, սակայն «փակ դռների հետևում» նրանց ամուսնական կյանքում լուրջ խնդիրներ են հասունանում։
31-12-2024 10:43 Ինչպես հայտնի է, կոֆեինի կիրառությունը կապվում է մի շարք հիվանդություններով հիվանդանալու ռիսկի նվազեցման հետ: Դրանց թվում են 2-րդ կարգի շաքարային դիաբետը, սրտի հիվանդությունները և ինսուլտը: Գիտնականները պարզել են, թե ինչպես է կոֆեինը գործում: Ուսումնասիրության համաձայն՝ կոֆեինը սրտի բջիջները պաշտպանում է վնասումից։ Կոֆեինի դրական ազդեցությունը զգացվում է չորս բաժակ սուրճ խմելուց հետո:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: