19-01-2025 13:37 Դերասանուհի Էլեն Ազնավուրյանն ու նրա ամուսինը սպասում են իրենց երկրորդ երեխային: Ամուսիններն օրերս են պարզել իրենց փոքրիկի սեռը. նրանք դուստր են ունենալու:
16-01-2025 11:22 «Կոնկլավ» թրիլերը, որտեղ Ռալֆ Ֆայնսը խաղում է կարդինալի դերը, որը վերահսկում է նոր պապի ընտրությունը, 12 անվանակարգով գլխավորում է BAFTA մրցանակաբաշխության մրցավազքը՝ մեկով ավելի, քան «Էմիլիա Պերես» մյուզիքլը: Մրցանակների հանձնման արարողությունը նախատեսվում է փետրվարի 16-ին՝ Լոնդոնի Royal Festival Hall-ում: Դեմի Մուրը հնարավորություն ունի՝ առաջադրվելով գլխավոր դերասանուհու անվանակարգում՝ The Substance-ում իր դերի համար: Այլ նշանավոր անվանակարգերում են Սելենա Գոմեսը և Արիանա Գրանդեն՝ «Էմիլիա Պերես» և «Wicked» մյուզիքլներում իրենց դերերի համար։
16-01-2025 10:44 Բրեդ Փիթն արձագանքել է ֆրանսուհու հետ տեղի ունեցած միջադեպին, ով 830 հազար եվրո է տվել խարդախին, որը ներկայացել է դերասանի փոխարեն։ Աստղի ներկայացուցիչը պաշտոնական հայտարարություն է տարածել E! News–ին. «Սարսափելի է, որ խաբեբաներն օգտվում են հայտնի մարդկանց հանդեպ երկրպագուների սերտ կապվածությունից, բայց կարևոր հիշեցում է՝ չպատասխանել առցանց չստուգված հաղորդագրություններին, հատկապես այն դերասանների, ովքեր սոցիալական ցանցերում ներկայությունչունեն»:
16-01-2025 10:29 Ջենիֆեր Լոպեսը հսկայական քանակությամբ հագուստ և աքսեսուարներ է նվիրաբերել Լոս Անջելեսի հրդեհներից տուժածներին, հայտնում է DailyMail.com-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Իրերը շատ են եւ արժեն մի ամբողջ կարողություն: Կան շատ հարմարավետ հագուստներ, ինչպիսիք են գլխաշորերը և ջինսերը, պարզապես ամենօրյա իրեր, որոնք կօգնեն մարդկանց ոտքի կանգնել»:
16-01-2025 05:39 Քեմերոն Դիասը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ անցել է կարմիր գորգի վրայով։ 52-ամյա դերասանուհին ներկայացել է իր նոր՝ «Նորից գործի մեջ է» ֆիլմի պրեմիերային։ Իր կերպարի համար դերասանուհին ընտրել է սև տոպ և ջինսե տաբատ, ինչպես նաև երկար թրենչ։
15-01-2025 11:16 Սուրճի մեջ դարչին ավելացնելը կարող է մի փոքր իջեցնել արյան շաքարը և զսպել քաղցը: Այս մասին The Conversation-ին ասել են Հարավային Ավստրալիայի համալսարանի սննդաբանները։ Դարչինի կարողությունը՝ արագացնել քաշի կորուստը, գնահատվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում: Դրանցից մեկը ցույց է տվել, որ օրական 1,5 գրամ դարչին օգտագործելը (կես թեյի գդալում պարունակվող քանակությունը) մի քանի ամսվա ընթացքում նվազեցրել է գոտկատեղի շրջագիծը 1,68 սմ-ով։
15-01-2025 11:12 Ջիջի Հադիդը դարձել է Rabanne «Million Gold for Her» օծանելիքների նոր դեմքը, որոնք մարմնավորում են ուժի, հաջողության եւ բույրի վստահության հաղթանակը։ «Ինձ դուր է գալիս հավասարակշռությունը։ Իմ անձը շատ բանով տղամարդկային երանգներ ունի, ուստի ինձ դուր է գալիս կանանց եւ տղամարդկանց տարրերի համադրումը բույրի մեջ»,- ասել է Հադիդը։
15-01-2025 11:08 Նոր հետազոտության համաձայն՝ տղամարդկանց մոտ գանգուղեղային վնասվածքից մահանալու հավանականությունը երեք անգամ ավելի բարձր է կանանցից։ Նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Brain Injury ամսագրում, գիտնականները հայտնաբերել են նաև, որ 75 եւ ավելի բարձր տարիքի տարեց մարդիկ գանգուղեղային վնասվածքների հետ կապված մահացության ամենաբարձր ցուցանիշներն ունեն՝ ավելի քան 86 մահ յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով։
15-01-2025 01:20 Քեյթ Միդլթոնը վերադարձել է հիվանդանոց, որտեղ բուժում էր անցնում քաղցկեղից։ Ինչպես ինքը՝ արքայադուստրն է ասում, քաղցկեղի բուժումը շատ անկանխատեսելի է։ Դու կարող ես քեզ լավ զգալ այսօր, իսկ հետո կարող են դարձյալ դժվար օրեր գան:
15-01-2025 00:23 Ջեսիկա Սիմփսոնը 10 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է ամուսնուց՝ ռոմանտիկայի պակասի պատճառով։ Աստղը խոստովանել է, որ ինքն ու Էրիկը վաղուց առանձին են ապրում։ Մի քանի ամիս զույգը փորձում էր փրկել իրենց հարաբերությունները, բայց ոչինչ չէր ստացվում։
14-01-2025 11:10 ԱՄՆ քաղաքացուհուն թույլ չեն տվել մուտք գործել Լեհաստան, քանի որ նրա անձնագիրը լի է եղել ձեռագիր գրառումներով: Կնոջը կանգնեցրել են անձնագրային հսկողությունում, քանի որ նրա փաստաթղթում գրված են եղել օդանավակայանների գտնվելու վայրի և անունների մասին ձեռագիր նշումներ այն երկրների վիզայի դրոշմանիշերի տակ, որտեղ նա այցելել է:
14-01-2025 11:04 Հյու Ջեքմանը և Սաթթոն Ֆոսթերին առաջին անգամ տեսել են կրքոտ համբուրվելիս այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրանց գաղտնի հարաբերություններն այլեւս գաղտնիք չեն: «Ռոսոմախի»-ի 56-ամյա դերասանը և Բրոդվեյի 49-ամյա գեղեցկուհին սիրահարված տեսք ունեին և չէին կարողանում պոկվել իրարից, երբ համբուրվում էին իրենց մեքենայում Սան Ֆերնանդո In-N-Out-ում:
11-01-2025 10:25 Շաքարի ավելցուկը բացասական ազդեցություն է թողնում արյան շրջանառության վրա և կարող է հանգեցնել ներքին օրգանների խանգարման: Եզրահանգումը Կոպենհագենի համալսարանի սննդաբաններինն է: Միևնույն ժամանակ, սննդաբանները համոզված են, որ կարևոր ներքին օրգանները, ինչպիսիք են ուղեղը և սիրտը, նույնպես վնասվում են արյան անբավարարությունից:
11-01-2025 10:18 Այրիս Էպֆելի անձնական հավաքածուն աճուրդի է հանվելու. հունվարին Christie's-ում աճուրդի հանվելիք ավելի քան 200 իրերի թվում են հանգուցյալ ինտերիերի դիզայների փիրուզագույն զարդերը, կրաքարի կանաչ արձանիկը, որը պատկերում է նրան սկուտեր վարելիս, վարդագույն, կարմիր և դեղին Carolina Herrera անսամբլը և 18 զույգ ակնոց, որոնցից ոչ մեկը սև չէ, հաղորդում է WWD-ն։ Ակնկալվում է, որ Այրիս Էպֆելի իրերի աճուրդը, որի հասույթը կուղղվի բարեգործությանը, կհավաքվի առնվազն 250 հազար դոլար:
11-01-2025 10:07 Քարդաշյան-Ջեներ ընտանիքը տարհանվել է Հիդեն-Հիլզի եւ Կալաբասասի իրենց առանձնատներից Լոս Անջելեսում հրդեհների պատճառով։ «Քենեթ» հրդեհը սպառնում է հասնել այն թաղամասեր, որտեղ ապրում է հանրահայտ ընտանիքը։ DailyMail.com-ի տվյալներով՝ Քիմ, Քլոե եւ Քորթնի Քարդաշյանները, Քրիս Ջեները, Քայլի Ջեները եւ Քենդալ Ջեները իրենց մերձավորների հետ միասին հաջող հեռացել են շրջանից։
11-01-2025 07:37 60 տարեկանում մահացել է թատրոնի և կինոյի դերասանուհի Եվգենյա Դոբրովոլսկայան և Միխայիլ Եֆրեմովի նախկին կինը։ Այս մասին հայտնում է Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնը, որտեղ դերասանուհին ծառայել է 33 տարի։ Մահվան պատճառը դեռ չի նշվում, սակայն հայտնի է, որ դերասանուհին երկար ժամանակ հիվանդ էր։
10-01-2025 13:23 Դատարանը վճռել է, որ Wildberries-ի հիմնադիր Տատյանա Քիմին պատկանում է ընկերության կանոնադրական կապիտալի 99%-ին, իսկ նրա ամուսինուն՝ Վլադիսլավ Բակալչուկին՝ 1%-ը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դատական փաստաթղթերին։
10-01-2025 12:41 Քվինսլենդի (Ավստրալիա) համալսարանի գիտնականների նոր աշխատանքը պարզել է, թե ինչ է տեղի ունենում ուղեղի հետ, երբ այն հայտնվում է ընդհանուր անզգայացման ազդեցության տակ: Պարզվում է, որ դեղերը ոչ միայն քնեցնում են մարդուն, այլև խախտում են ուղեղի բջիջների կապը: Մարդիկ կարող են ավելի շատ բան հասկանալ ու զգալ շրջակա միջավայրից՝ ընդհանուր անզգայացման ժամանակ, քան նախկինում կարծում էին:
10-01-2025 12:25 Աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Ավստրալիայի Հոբարթ քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարի եզրափակիչ։ Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մաքարթնի Քեսլերի հետ, որն առավելության հասավ 4:6, 6:3, 6:4 հաշվով։
10-01-2025 12:23 Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը և Լորեն Սանչեսը ամուսնանալու են Իտալիայում, հայտնում է NewsNation-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Նշվում է, որ «դարի հարսանիքը» տեղի կունենա գարնանը կամ ամռանը։ Ըստ տաբլոիդների՝ զույգը շքեղ միջոցառում է կազմակերպում երկրի գեղատեսիլ վայրերից մեկում։ Ավելին, տոնակատարությունները փակ են լինելու։ Այս կարևոր միջոցառմանը ներկա կլինեն միայն մտերիմներն ու ընկերները։
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: