23-01-2025 11:49 Մեգան Մարքլը հիանում է Քորթնի Քարդաշյանով և ցանկանում է ընկերանալ նրա հետ։ In Touch-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Մեգանը հաջողության է հասել Քրիս Ջեների հետ այս տարվա սկզբին, և այժմ նա ձգտում է ընկերանալ Քարդաշյանների կլանի այլ անդամների, հատկապես Քորթնիի հետ:
23-01-2025 11:47 Քանյե Ուեսթը հայտարարել է իր Yzy կանացի հավաքածուի մեկնարկի մասին, որը զարմանալիորեն ծանոթ տեսք ունի: Ռեփերը Instagram Story-ում ներկայացրել է սև բարձր կտրվածքով կոստյումի լուսանկարը, որը նույնական է այն կոստյումներին, որոնք հաճախ կրում է իր կինը՝ Բիանկա Սենսորին: «Yzy-ը՝ կանանց համար. «ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ», - գրել է Ուեսթը։
22-01-2025 11:17 Մելանյա Թրամփը, ամուսնու՝ Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահի պաշտոնում երդմնակալության արարողությունից հետո, խոսել է իր առաջնահերթությունների մասին՝ որպես երկրի առաջին տիկին։ Աշխատանքի մեծ ծանրաբեռնվածության պատճառով 54-ամյա Մելանիան նախատեսում է ապրել միանգամից մի քանի քաղաքներում, սակայն նրա հիմնական նստավայրը կլինի Վաշինգտոնը։ «Ես կլինեմ Սպիտակ տանը։ Եվ երբ անհրաժեշտ լինի լինել Նյու Յորքում, ես կլինեմ Նյու Յորքում: Փալմ Բիչում՝ Ես կլինեմ Փալմ Բիչում: Իմ հիմնական առաջնահերթությունը մայր, առաջին տիկին և կին լինելն է»,- բացատրել է նախկին մոդելը Fox News-ին տված հարցազրույցում։
22-01-2025 11:09 Մարդկությունն արագորեն բթանում է. այս եզրահանգմանն են եկել նորվեգացի գիտնականները, որոնց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են MedicalXpress պարբերականում: Որպես պատճառ գիտնականները նշում են բնապահպանական խնդիրները, ինչպես նաև ապրելակերպի և կենցաղի փոփոխությունները, մասնավորապես համակարգիչների առկայությունը: Ուշագրավ է, որ նորվեգացի գիտնականների եզրակացություններն այլ երկրների մասնագետները չեն ցանկանում ընդհանրացնել, քանի որ հետազոտությունն անցկացվել է միայն նորվեգացիների շրջանում:
22-01-2025 10:48 Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հայտնի են կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը։ Աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան կմրցի աշխարհի 12-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսայի հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի 14-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիզն ու աշխարհի երկրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը։
22-01-2025 10:47 Թուրքիայում OnlyFans մոդելին ոստիկանությունը բերման է ենթարկել այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ մտադիր է մեկ օրում սեռական հարաբերություն ունենալ 100 տղամարդու հետ։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Ստամբուլում ոստիկանությունը բերման է ենթարկել 23-ամյա Ազրանուր Ա.Վ.-ին: Իրավապահ մարմինները հայտարարել են, որ 24 ժամում 100 տղամարդու հետ քնելու նրա նպատակը «անպարկեշտ» է և «վնասակար» երկրի բարոյականության համար:
22-01-2025 01:21 42-ամյա Նատալյա Վոդյանովան դարձել է իտալական Ermanno Scervino ապրանքանիշի նոր գարուն-ամառ 2025 հավաքածուի դեմքը։ Ռուս սուպերմոդելը նկարահանվել է Լուիջի Մուրենուի և Յանգո Հենցիի (հայտնի Լուիջի և Իանգո անունով) դուետի նկարահանած գովազդային արշավում: Նկարներում Նատալիան կեցվածք է ընդունել բրենդի զգեստներով, վերնաշապիկով, վերնազգեստով և կոշիկներով։
21-01-2025 14:43 2024 թվականը Բրեդ Փիթի համար ավարտվեց հաջող։ Դեկտեմբերի 30-ին Անջելինա Ջոլիի հետ 8 տարվա իրավական պայքարից հետո զույգը վերջապես պաշտոնապես բաժանվեց։ Բրեդին հաջողվել է երջանիկ միություն կառուցել Ինես դե Ռամոնի հետ՝ զույգը միասին է 2022 թվականից։ Երկրպագուները սպասում են, թե երբ են ամուսնանալու դերասանն ու դիզայները։ Ինսայդերները պատմել են, որ Փիթն ու դե Ռամոնը ամուսնալուծությունից հետո ցանկացել են հայտարարել իրենց նշանադրության մասին, սակայն ամեն ինչ ըստ պլանի չի ընթացել՝ հարսանիքը հետաձգվում է։ Ջոլիի հետ իր անհաջող փորձից հետո Փիթի համար կարևոր է, որ Ինեսը կատարի իր պայմանը և կնքի ամուսնական պայմանագիր։
21-01-2025 14:25 «Ոսկե գլոբուսի» 62-ամյա դափնեկիր Դեմի Մուրին կասկածում են դերասան Էնդրյու Գարֆիլդի հետ սիրավեպի մեջ։ Քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխությունից տեսանյութը, որը հրապարակվել է Paris Match–ի կողմից: Այնտեղ աստղերը բռնում են միմյանց ձեռքերը, խոսում ու նայում միմյանց աչքերի մեջ։
21-01-2025 10:30 Իլոն Մասկին առաջին անգամ հանրության մեջ նկատել են իր երեք երեխաների մոր՝ Սիոբհան Զիլիսի հետ։ Մամուլը քննարկում է հեղինակավոր միջոցառման ժամանակ միլիարդատիրոջ կողքին 38-ամյա Սիոբհան Զիլիսի հայտնվելը։ Զույգը մասնակցել է Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի դոնորների ընթրիքին։ Համացանցում տարածված միջոցառման տեսանյութի համաձայն՝ Զիլիսը զրուցել է Ջեֆ Բեզոսի և նրա հարսնացու Լորեն Սանչեսի, ինչպես նաև Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ։
21-01-2025 04:33 32-ամյա երգչուհի Չարլի XCX-ը (Charlotte Aitchison) ամուսնացել է իր սիրելիի՝ The 1975 խմբի 34-ամյա թմբկահար Ջորջ Դենիելի հետ։ Իրադարձության մասին հայտնել է Pop Tingz-ը` X սոցիալական ցանցում, սակայն այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։
20-01-2025 11:34 ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիան, հետեւելով ամուսնուն, սեփական մեմքոին է թողարկել։ Նախագահի կնոջ կրիպտոարժույթը ստացել է $MELANIA անվանումը $TRUMP մեմքոինի նմանությամբ։ Կրիպտոարժույթի թողարկման մասին Մելանիա Թրամփը տեղեկացրել է Truth Social-ում։
20-01-2025 11:31 Ջիջի Հադիդը և Բրեդլի Կուպերը չեն շտապում նշանադրվել: Նրանք լուրջ հարաբերությունների մեջ են, «սակայն նշանադրությունը մեծ քայլ կլիներ», հայտնում է PEOPLE-ը՝ վկայակոչելով աղբյուրին: «Նրանցից ոչ մեկը չի ցանկանում շտապել, բայց դա չի նշանակում, որ նրանք միասին երջանիկ չեն»: Աղբյուրը հավելում է, որ Հադիդի ու Կուպերի երեխաները «միասին ժամանակ են անցկացնում։ Դա շատ լավ է»:
20-01-2025 08:47 Քենդալ և Քայլի Ջեներներն իրենց արձակուրդներն անցկացնում են Ասպեն դահուկային կուրորտում՝ մտերիմ ընկերների հետ։ Նրանց թվում են Հեյլին և Ջասթին Բիբերը որդու՝ Ջեքի հետ։ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրերը կիսվել են իրենց լուսանկարներով՝ դահուկասահքի կոստյումներով և դիմակներով, սնոուբորդ վարելիս։
20-01-2025 01:52 Քրիստեն Ստյուարտին Լոս Անջելեսում բռնացրել են պապարացիները։ Լրագրողները 34-ամյա դերասանուհուն լուսանկարել են Դիլան Մեյերի և մի խումբ ընկերների հետ զբոսնելիս։ Աստղի երկրպագուները զարմացել են, որ նա որոշել է վերադառնալ մազերի բաց գույնին։ Բանն այն է, որ վերջին տարիներին Քրիստենը նախընտրում էր թխահեր լինել։ Սակայն վերջերս նա կրկին ներկել է մազերը։
20-01-2025 00:58 Ջասթին Բիբերը տարածել է իր կնոջ՝ Հեյլի Բիբերի քաղցր լուսանկարը՝ նրան անվանելով «լավագույն կինը, որին նա երբևէ ճանաչել է»։ Երգիչը Instagram-ի իր Stories-ում տեղադրել է Հեյլիի լուսանկարը։
19-01-2025 13:50 Սոլսբերիի համալսարանի գիտնականները պարզել են, որ բժիշկը, որի հերթափոխը տևում է 12 ժամ և ավելի, կարողանում է կենտրոնանալ այնքան, որքան հարբած վարորդը: Աշխատելով նման գերբեռնվածությամբ՝ բժիշկները և հատկապես վիրաբույժները 27 տոկոսով ավելի շատ հնարավորություն ունեն սխալ կատարելու, որը կարող է հանգեցնել հիվանդի մահվան, գրում է Daily Mail-ը:
19-01-2025 13:46 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է։ Գեղասահորդուհին հաղթել է Ռուսաստանի շրջացատկի առաջնության կանանց մրցաշարում։
19-01-2025 13:43 Քայլի Ջեններին դուր է գալիս Թիմոթի Շալամեի կողքին լինել կարիերայի կարևոր իրադարձությունների ժամանակ: Հակտնի զույգը վերջերս հաճախ է միասն հայտնվել մի շարք հրապարակային վայրերում, այդ թվում՝ 2025 թվականի «Ոսկե գլոբուս»-ի ժամանակ, որտեղ 27-ամյա Ջենները շփվել է իր ընկերոջ գործընկերների հետ: Աղբյուրը հայտնում է PEOPLE-ին, որ նրան դուր է գալիս աջակցելը 29-ամյա Շալամեին, երբ սկսվում է մրցանակաբաշխության սեզոնը:
19-01-2025 13:41 Երևանում իսկական արվեստի բում է. Աշխարհահռչակ փողոցային նկարիչ Ալեք Մոնոպոլին, ում գլուխգործոցները զարդարում են աշխարհի ամենահարուստ մարդկանց հավաքածուները, այժմ ստեղծագործում է հենց մեր քաղաքի փողոցներում։ Նկարիչը հայտնի է իր վառ փոփ-արտ գրաֆիտիներով և շքեղ ապրանքանիշերի հետ համագործակցությամբ, այդ թվում՝ TAG Heuer, Dom Pérignon և Philipp Plein:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: