Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2015 06:32
Բոնդի առաջին ընկերուհին «Դոկտոր Նոու» ֆիլմում Ուրսուլա Անդրեսն էր, որը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ միայն մի եղանակով մնաց. ծովից դուրս գալիս՝ սպիտակ բիկինիով ու դանակը ձեռքին:
14-11-2015 10:12
Եվրոպայում ծնելիության մակարդակն ամենաբարձրը Ֆրանսիայում է. այս առումով Ֆրանսիան առաջնայնությունը խլել է Իռլանդիայից՝ ֆրանսուհիները միջինում ծննդաբերում են 1.99 երեխա:
14-11-2015 09:53
Հայտնի երգչուհի Քայլի Մինոուգի նոր սիրեցյալը փոքր է նրանից 20 տարով․ անգլիացի դերասան Ջոշուա Զասեի հետ ճակատագրական ծանոթությունը տեղի է ունեցել «Գալավանտ» սերիալի նկարահանումների ժամանակ։
14-11-2015 09:44
Ամերիկյան «Nootrobox» ընկերությունը ծամելու մարմելադի տեսքով սուրճ է ստեղծել․ յուրաքանչյուր խորանարդիկ 50 գրամ կոֆեին, B խմբի վիտամիններ և ֆոլաթթու է պարունակում, որոնք բավարար են մի քանի ժամով թարմանալու համար:
14-11-2015 07:08
Շվեդիայում ապտակներ հասցնող զարթուցիչ են ստեղծել. սարքավորումը ստեղծելու համար անհրաժեշտ են եղել ժամացույց, արհեստական ձեռք, շարժիչ, որը պտտում է այդ ձեռքը:
14-11-2015 06:21
Ժաննա Ֆրիսկեի քույրը հայ պլաստիկ վիրաբույժի օգնությամբ դարձել է երգչուհու նմանակը:
13-11-2015 09:26
Աշխարհում մայրերի մահացության մակարդակը վերջին 25 տարվա ընթացքում գրեթե կրկնակի նվազել է. այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում:
13-11-2015 09:19
Ճապոնիայում միայնակ տղամարդկանց համար քարրի են արտադրում. այն վաճառվում է համակրելի աղջիկների պատկերող DVD-ներով, որոնք կարող են սեղանի շուրջ ընկերակցել միայնակ տղամարդկանց:
13-11-2015 09:13
Բրիգամ Յանգի համալսարանի հետազոտությունն ապացուցել է, որ նիհարելու համար ավելի արդյունավետ է օրական հաշվել ոչ թե կալորիաները, այլ կծելու քանակը, ինչպես նաեւ ուտելիքի ու ըմպելիքի գդալները եւ ումպերը:
13-11-2015 08:32
Նոտր-Դամի համալսարանի հոգեբանները հայտնաբերել են, որ դռների միջով անցնելն ուղեղի վրա ճնշում է առաջացնում, ինչը հայտնի է «իրադարձային սահման» անվանումով:
13-11-2015 07:28
27-ամյա երգչուհի Ռիհաննան իր գործընկերոջ` Բենուա Դեմուի հետ գեղեցկության և ոճի գործակալություն է բացում` Fr8me անվամբ:
12-11-2015 09:37
Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյին պատկերող ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի աշխատանքը վաճառվել է Նյու Յորքի Christie`s աճուրդում վաճառվել է 36 մլն դոլարով:
12-11-2015 09:33
Դերասանուհի Ջուլյա Ռոբերթսը բացահայտել է իր ամուր ամուսնության գաղտնիքը` ասելով, որ այն համբույրների մեջ է:
12-11-2015 09:23
Հաճախ կշվելը հանգեցնում է սեփական քաշի հանդեպ բարձր ուշադրության եւ դեպրեսիայի, ինչպես նաեւ սեփական մարմնից դժգոհության եւ ինքնագնահատականի նվազման:
12-11-2015 09:19
Ավելի ու ավելի մեծ թվով ամերիկուհիներ են նախընտրում ապրել ծնողների կամ ազգականների հետ. 2014 թվականին 18-34 տարեկան ամերիկուհիների 36.4%-ն ապրել է ծնողների կամ այլ ազգականների հետ:
12-11-2015 07:32
Microsoft ընկերությունը թողարկել է լուսանկարներում մարդու էմոցիաները ճանաչող ալգորիթմի դեմո տարբերակը:
11-11-2015 09:33
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը շարունակում են անուն ընտրել իրենց որդու համար. աստղային զույգը հակվում է երկու տարբերակի` Լեջենդ ու Սեյնթ (այդ բառերը նշանակում են «լեգենդ» ու «սուրբ» համապատասխանաբար):
11-11-2015 09:23
Pink անվանումով 16 կարատանոց վարդագույն ադամանդով և ավելի փոքր սպիտակ ադամանդներով զարդարված մատանին Ժնև քաղաքում կայացած Christie`s աճուրդի ընթացքում վաճառվել է 28.5 մլն դոլարով:
11-11-2015 09:16
Հոգեբանները սիրային հարաբերությունների կանխատեսումների քարտեզ են կազմել. ըստ նրանց՝ ամուսնանալու ցանկության փոփոխությունն օգնում է կանխատեսել հարաբերությունների ապագան:
11-11-2015 06:36
Վայրի բնության պաշտպանության Panthera ընկերությունը համարում է, որ նորաձև բրենդները պետք է վագրի գունավորմամբ հագուստների վաճառքից տոկոս հատկացնեն բարեգործական կազմակերպություններին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 663 անգամ
14.08.2026
Դիտվել է 363 անգամ
15.08.2026
Դիտվել է 350 անգամ
18.08.2026
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster