Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-11-2015 06:29
Երգչուհի Վերա Բրեժնևան դարձել է իտալական Calzedonia ապրանքանիշի դեմքը. այն զբաղվում է զուգագուլպաների, ներքնազգեստի և լողազգեստների արտադրությամբ:
10-11-2015 09:31
Իտալացի նկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիի վրձնին պատկանող մերկ աղջկա նկարը Նյու Յորքի Christie’s աճուրդում վաճառվել է 170.4 մլն դոլարով:
10-11-2015 09:12
Այո, թուրք եմ, բայց դա իմ մեղքը չէ. նման հայտարարություն է արել թուրք հայտնի դերասանուհի Սեռռա Յըլմազը CNN-ի ռեյթինգային Parts Unknown հաղորդմանը։
10-11-2015 08:24
Գիտնականները բացատրել են, որ հիվանդ մարդիկ աշխատում են 3 հիմնական պատճառով՝ գործատուի բարձր պահանջների, սթրեսի և աշխատանքի կորստի դեպքում նոր զբաղվածություն գտնելու խնդրի:
10-11-2015 07:33
Զարմանալի չէ, որ երգչուհի Մայլի Սայրուսի մոտ հաճախակի է պատահում կոկորդի և բերանի խոռոչի հիվանդություններ` նա լիզում է ինչ պատահի. վերջերս LGBT Center 46th Anniversary Gala Vanguard Awards-ի ժամանակ Մայլին լիզել է սպիտակ դաշնամուրը:
10-11-2015 07:20
Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը հայտնվել է Rolling Stone ամսագրի նոյեմբերյան համարի շապիկին «տնային» կերպարով և առանց շպարի:
09-11-2015 09:28
Ամենահարուստ երգչուհիների վարկանշային աղյուսակը գլխավորել է 31-ամյա ամերիկացի երգչուհի, կոմպոզիտոր, երգերի հեղինակ ու դերասանուհի Քեթի Փերին:
09-11-2015 09:23
Ըստ գիտնականների՝ տղամարդկանց դուր են գալիս նիհար կանայք, քանի որ վերջիններս նույնացվում են երտասարդության, առողջության և երեխաներ ծնելու ընդունակության հետ:
09-11-2015 09:15
Ամերիկյան բժիշկները պարզել են, որ տանը պատրաստված ուտելիքը, ի տարբերություն արագ սննդի կամ ռեստորանային ուտեստների, 13%-ով նվազեցնում է երկրորդ կարգի դիաբետի առաջացման վտանգը:
09-11-2015 09:10
Ասիական խոհանոցի հիմնկանա մթերքը` բրինձը, դիրքերը զիջում է եվրոպական ցորենին. Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում, Հնդկաստանում եւ Հարավ-Արեւելյան Ասիայում աստիճանաբար նվազում է բրնձի հանդեպ հետաքրքրությունը:
09-11-2015 07:25
Հոլիվուդյան դերասանուհի և նախկին մոդել 43-ամյա Քեմերոն Դիասը որոշել է գրել երկրորդ գիրքը, որը նվիրված կլինի բոլոր այն կանանց, ովքեր արձագանքել են նրա կոչին և ուղարկել են նամակներ ու իրենց հարցերը:
07-11-2015 09:58
Ամերիկուհի փորձագետ Լորա Ուոթենբերգը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ ամենատարածված անունը ողջ աշխարհում Սոֆյան է:
07-11-2015 09:53
Կան մարդիկ, որոնք ընդհանրապես ունակ չեն դեմքեր հիշել. այդ խնդրով տառապում է Երկրի բնակչության 2%-ը:
07-11-2015 08:09
Երգչուհի Ադելը հաստատել է լուրերն այն մասին, որ մենեջերներն արգելել են իրեն անձամբ օգտվել Twitter-ի օգտահաշվից. բանն այն է, որ երգչուհին ոչ սթափ վիճակում մի քանի հրապարակումներ է արել սոցկայքում։
07-11-2015 08:02
Ավստրիայում 85-ամյա կինը մահից առաջ իր ժառանգությունը` 950 հազար եվրո գումար, մանր-մանր պատառիկների է կտրատել:
07-11-2015 07:07
Սեռական հետաքրքրության տեսանկյունից բոլոր կանայք լեսբուհիներ կամ բիսեքսուալներ են, բայց ոչ խիստ հետերոսեքսուալներ. նման եզրակացության են հանգել բրիտանացի հոգեբանները՝ ուսումնասիրելով էրոտիկ ֆիլմերի նկատմամբ կանանց արձագանքը:
06-11-2015 09:33
Գիտնականները պարզել են, որ տարիքով մարդիկ զուգընկերոջ նկատմամբ սեռական ներգրավվածությունը համարում են ռոմանտիկ հարաբերությունների կարևորագույն բաղադրիչ։
06-11-2015 09:29
Ամենից շատ շոկոլադ Եվրոպայում սիրում են գերմանացիները․ նրանք կրկնակի ավել շոկոլադ են օգտագործում, քան ֆրանսիացիները՝ 12.22 կգ՝ մեկ մարդու համար, մինչդեռ Ֆրանսիայում մեկ մարդուն բաժին է ընկնում 6.69 կգ շոկոլադ:
06-11-2015 09:25
Հանգուցյալ երգչուհի Էմի Ուայնհաուսի մասին կենսագրական ֆիլմում գլխավոր դերը կկատարի «Պրոմեթևս» ֆիլմից դերասանուհի Նումի Ռափասը:
06-11-2015 09:22
Առավոտյան գլխացավն ու բերանում չորությունն առաջանում են ոչ միայն ալկոհոլային խմիչքից, այլեւ աղի սննդի հանդեպ հակումից. երկու դեպքերում էլ օրգանիզմը միանման տառապում է ջրազրկումից:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 663 անգամ
14.08.2026
Դիտվել է 363 անգամ
15.08.2026
Դիտվել է 350 անգամ
18.08.2026
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster