Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-11-2015 09:20
Բրիտանացի երգչուհի Ադելի նոր ալբոմը թողարկումից մեկ շաբաթ անց վաճառքների ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում։ Նախորդ 5 օրերի ընթացքում վաճառվել է «25» անվանումով ալբոմի 2.4 մլն օրինակ:
26-11-2015 09:12
Սովետական բանաստեղծ, դերասան, երգիչ Վլադիմիի Վիսոցկու այրին` Մարինա Վլադին, փարիզյան աճուրդում պոետի մահադիմակը վաճառել է 55 հազար եվրոյով:
26-11-2015 08:25
Բրիտանացի խոհարարը սուրբծննդյան ոսկե պուդինգ է պատրաստել` 10 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ:
26-11-2015 06:16
Գիտնականները բացահայտել են տղամարդկանց սեռական օրգանների զարգացման մի շարք խախտումների գենետիկ եւ հորմոնային արմատները, որոնք հանգեցնում են արական սեռական անդամի լուրջ ձեւախեղման, նույնիսկ՝ հեշտոց հիշեցնող ինչ-որ բանի վերափոխվելու:
25-11-2015 10:03
Աշխարհի կին ակտիվիստները 1981 թվականից նոյեմբերի 25-ին նշում են բռնության դեմ պայքարի օրը. 1999 թվականի դեկտեմբերի 17ին ՄԱԿ-ը նոյեմբերի 25-ը հայտարարել է Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օր:
25-11-2015 08:18
Բրիտանացի մոդել և դերասանուհի Քեյթ Մոսը նկարահանվել է երիտասարդ և հաջողակ բրիտանացի մոդել Կառա Դելևինի հետ համատեղ ֆոտոշարքում. 41-ամյա Քեյթը և 23-ամյա Կառան դարձել են Mango բրենդի գովազդային արշավի դեմքերը։
25-11-2015 08:15
CNN հեռուստալիքը ռեպորտաժ է ներկայացրել հայկական գորգերի մասին, որում նշվում է, որ հայկական գորգագործությունը դարավոր ավանդույթ է, որը Հայաստանում կարևոր են համարում պահպանել նաև այսօր:
25-11-2015 07:09
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել Բուլղարիայի «Բալկանֆարմա-Տրոյան ԱԴ» ընկերության արտադրության «Տոպոգել, կետոպրոֆեն, դոնդող, 25մգ/գ, 40գ ալյումինե պարկուճ» դեղի գրանցումը Հայաստանում:
24-11-2015 09:35
Դերասանուհի Ջուդի Գարլենդի զգեստը, որով նա Դորոթիի դերով հայտնվել է «Օզ երկրի կախարդը» ֆիլմում, աճուրդում վաճառվել է 1.56 մլն դոլարով:
24-11-2015 09:33
ԱՄՆ-ում բնակվող փոքրիկի ծնողները հայտնել են, որ երեխայի գլխի ուռուցքը, որը հնարավոր չէր վիրահատել, զգալիորեն փոքրացել է Ֆրանցիսկոս պապի համբույրից հետո:
24-11-2015 09:29
76 տարվա ամուսինները ԱՄՆ-ում միասին նշել են իրենց 100-ամյակները. ամուսինը ասել է, որ իր ամենալավ նվերն է անվանում այն, որ կարողացել է հարյուրամյակը նշել կնոջ հետ:
24-11-2015 09:24
10 տարի առաջ տանից փախած չինացի կնոջը գտել են ինտերնետ-սրճարանում. այդ ընթացքում նա ժամանակի մեծ մասն անցկացրել է համակարգչային խաղ խաղալով:
24-11-2015 09:19
Ըստ գիտնականների՝ սիֆիլիսը Կենտրոնական Եվրոպայում տարածված էր Կոլումբոսի՝ Ամերիկա ուղեւորությունից դեռեւս առաջ, հետեւաբար այն հիպոթեզը, թե հենց Կոլումբոսն է հիվանդությունը Եվրոպա բերել ճիշտ չէ:
23-11-2015 09:11
Սոֆիա անունն աշխարհի ամենատարածված կանացի անունն է. այսպիսի եզրահանգման են եկել մասնագետները՝ վերլուծելով աշխարհի 49 երկրներում մանուկներին տրվող անունների վիճակագրությունը:
23-11-2015 08:20
Մեքսիկացի հոգևորական Ալֆրեդո Խուերտա Զավալան մեղադրվում է 13 և 14 տարեկան քույրերի բռնաբարության համար. 56-ամյա հայր սուրբը Օակսակա քաղաքում աղջիկների հետ սեռական կապի մեջ է մտել 4 տարի շարունակ`պնդելով, թե ինքն ընտրված է Քրիստոսի կողմից։
23-11-2015 07:24
Գիտնականները վտանգավոր նյութ են հայտնաբերել շոկոլադի մեջ, որը նմանեցնում են թմրանյութի․խոսքը վանդանամիդ անվանումով նյութի մասին է, որից մեծ քանակություն կա շոկոլադի մեջ և որը մարդու վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մարիխուանան:
23-11-2015 07:16
Գիտնականները կարողացել են ազդել համային ընկալումների համար պատասխանատու` ուղեղի առաջնային համային կեղեւի վրա. ամերիկացի գիտնականները կարողացել են միացնել եւ անջատել դառը եւ քաղցր համային ընկալիչները:
23-11-2015 06:28
Գոլդի Հոունը և Կուրտ Ռասելը հանդիպում են արդեն 30 տարի.  այդքան ժամանակից հետո Հոլիվուդի ամենագեղեցիկ և ամուր զույգերից մեկn ամուսնանալու որոշում է կայացրել:
21-11-2015 09:34
Նոյեմբերի 21-ին նշվում է Ողջույնի համաշխարհային օրը․ դրա գլխավոր նպատակն է լայն հասարակության ուշադրությունը բևեռել անձնական շփման կարևորությանը՝ խաղաղության պահպանման նպատակով:
21-11-2015 08:43
Պարզվում է, որ մարդու առողջության վրա ազդում է ոչ միայն այն, թե ինչ է նա ուտում, այլև այն, թե ինչ է անում ուտելուց հետո. մեր մարսողական համակարգը զգայուն է, և դրան պետք է մեծ ուշադրություն դարձնել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 665 անգամ
14.08.2026
Դիտվել է 363 անգամ
15.08.2026
Դիտվել է 350 անգամ
18.08.2026
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster