Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-12-2015 07:59
Արվեստի գործերի հայտնի կեղծողներից մեկը` Շոն Գրինհալը խոստովանել է, որ հենց ինքն է «Երիտասարդ հարսի դիմանկարի» հեղինակը, որը համարվում էր Լեոնարդո դա Վինչիի աշխատանքը․ այն գնահատվում է 150 մլն ԱՄՆ դոլար:
01-12-2015 06:56
Ամերիկացի պոռնոդերասանուհի Սթոյան իր գործընկեր Ջեյմս Դինին մեղադրել է բռնաբարության համար:
01-12-2015 06:04
ԱՄՆ-ում հրատարակության է պատրաստվում Դերվին Փորթերի և Դենֆորտ Փրինսի Bill & Hillary.So This Is That Thing Called Love  գիրքը. այնտեղ պատմվում է, որ Բիլ Քլինթոնը փորձել է սիրավեպ ունենալ Ժակլին Քենեդիի՝ հանգուցյալ Ջոն Քենեդիի կնոջ հետ:
30-11-2015 08:42
Ամերիկացի գյուտարար Իսահակ Լեւին բաժակներ է ստեղծել, որոնք ջրին բնական հյութերի համ եւ բույր են հաղորդում. այդ կերպ նա ջրի սպառումը բարձրացնելու հետաքրքիր միջոց է գտել:
30-11-2015 07:45
Գիտնականները կապ են հայտնաբերել ոտքերի ուժի եւ ուղեղի ունակությունների միջեւ. անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ առավոտյան սովորական վազքը դրական է ազդում մտավոր ունակությունների վրա:
30-11-2015 06:53
«Քաղցած խաղեր. Ճայ-ծաղրասարյակ. մաս II» ֆիլմը, որը Սյուզան Քոլինզի գրքերի հիման վրա նկարահանված սերիաների վերջին մասն է, առաջին տեղն է զբաղեցրել ամերիկյան կինովարձույթում նոյեմբերի 27-29:
30-11-2015 06:49
Հայտնի դերասանուհի և նորաձևության դիզայներ Մարի Քեյթ Օլսենն ամուսնացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի եղբոր` ֆրանսիացի բանկիր Օլիվեր Սարկոզիի հետ:
30-11-2015 05:00
Դերասանուհի Քորթնի Քոքսը և Snow Patrol խմբի առաջատար Մակդեյդը չեղյալ են հայտարարել իրենց նշանադրությունը և բաժանվել են։
28-11-2015 09:39
Հոգեբանները պարզել են, թե ինչու են տղամարդկանց հրապուրում երկար մազերով աղջիկները․ պարզվում է, որ պատճառը տղամարդու ենթագիտակցությունն է՝ նրանք երկար մազերը ամուր առողջության խորհրդանիշ են համարվում։
28-11-2015 08:54
Կիպրոսի խորհրդարանը օրենք է ընդունել միասեռ ամուսնությունների օրինականացման մասին. եթե երկրի նախագահ Անաստասիադիսը ստորագրի փաստաթուղթը, միասեռականները կկարողանան գրանցել ամուսնական հարաբերությունները:
28-11-2015 08:09
Chanel ֆրանսիական նորաձևության տոնը ներկայացրել է Մի օր և Հավերժ մինի ֆիլմի թրեյլերը` նվիրված ընկերության հիմնադիր Կոկո Շանելին. վերջինիս մարմնավորել է Քրիսթեն Սթյուարթը։
28-11-2015 07:58
Իռլանդուհի Նիամ Ջիանին, ով իր իսկ ստեղծած հատուկ նախագծի շրջանակներում գտել էր իր երկու նմանակներին, այժմ էլ հանդիպել է իր երրորդ նմանակին:
28-11-2015 07:00


28-11-2015 06:06
Դերասանուհի Լիվ Թայլերը չի սիրում մանրամասներ հայտնել անձնական կյանքից, նույնիսկ Դեյվ Գարդների՝ իր կրստեր որդու հոր հետ նշանադրության մասին, նա բացահայտորեն չի ասել․ միայն ակնարկել է՝ հրապարակելով մատանին մատանեմատին լուսանկարը:
27-11-2015 09:56
Նախօրեին բավական արտառոց դեպք է գրանցվել Սևանի «Հարսնաքար» համալիրում. հարսանիքի ավարտին մոտ հարսը, հասանեկան նվերները ստանալուց հետո, վերցրել է դրանք և հարսնաքրոջ հետ փախել։
27-11-2015 09:55
Իրանում մոտ 30 հազար կանանց աշխատանքի կընդունեն ոստիկանությունում՝ սահմանային անցակետերում ստուգումներ իրականացնելու համար:
27-11-2015 09:50
Բոլիվիացի կինը Facebook-ի միջոցով իր նորածնին վաճառել է 250 դոլարով. երկու կին կալանավորված են:
27-11-2015 09:45
Լոնդոնյան «Cocktail Trading Company» բարը ձմռանը ռետինե տաքացուցիչներում կոկտեյլներ է մատուցելու. այն ըմպելիքն ավելի երկար ժամանակ տաք կպահի և կօգնի արագորեն տաքացնել ձեռքերը:
27-11-2015 07:03
Երգչուհի Ադելը ներկայացրել է 5 տարվա ընթացքում իր առաջին համերգային շրջագայությունը. այն կմեկնարկի փետրվարին, երբ երգչուհին ելույթ ունենա Բելֆաստում և կշարունակվի մինչև հունիս:
26-11-2015 09:30
Պարզվել է, որ կանայք միջինը տարեկան լաց են լինում 30-64 անգամ, իսկ տղամարդիկ` 6-17 անգամ. կանանց լացը միջինը 6 րոպե տևողություն ունի, տղամարդունը` 2-3:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 665 անգամ
14.08.2026
Դիտվել է 363 անգամ
15.08.2026
Դիտվել է 350 անգամ
18.08.2026
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster