Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-11-2015 08:37
Քլոե Քարդաշյանը ամուսնալուծվում է Լամար Օդոմից. այդ մասին նա հայտնել է վերջերս տված հարցազրույցում։
20-11-2015 08:53
Գիտաշխատողները կարծում են, որ ձմռանը կանայք ագրեսիվ են դառնում․ ըստ նրանց՝ պատճառը ձմեռային կարճ օրերն են, մասնավորապես՝ արտադրվող մելատոնին հորմոնը, որը կախված է լուսավորությունից:
20-11-2015 07:15
Ճապոնիայում վաճառքի են հանվել կոշիկներ` GPS գլոբալ տիեզերական դիրքավորման համակարգով. այս ապրանքը հարկավոր կլինի հիշողության խանգարումներով ծերունիների կամ երեխաների համար:
20-11-2015 07:01
Ժնևի աճուրդում 26.8 մլն եվրոյով հազվագյուտ վարդագույն ադամանդ է վաճառվել1 աճուրդային վաճառքի նոր ռեկորդ սահմանելով:
20-11-2015 06:18
ԱՄՆ-ում սննդամթերքի ու դեղորայքի որակը վերահսկող վարչությունը առաջին անգամ թույլատրել է կենդանական ծագում ունեցող գենետիկ մոդիֆիկացված արտադրանքի վաճառքը. դա առաջին հերթին վերաբերում է սաղմոն ձկանը:
20-11-2015 06:11
Ճապոնացի նորարարը նոր իր է ստեղծել սելֆիի փայտիկների շարքում, որն ստացել «սելֆի ձեռք» անվանումը. այն իրենից ձեռքի տեսք ունեցող բավականին երկար փայտիկ է:
19-11-2015 09:32
Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ վնասված ջլերից արհեստական ձայնալարեր են աճեցրել. նոր մշակումը կօգնի վնասված ձայնալարերով մարդկանց վերականգնել ձայնը:
19-11-2015 09:25
Բանջարեղենից և մրգերից պատրաստված բնական հյութերն ապահովում են օրգանիզմի  բնական սնուցումն ու օրգանիզմը պաշտպանում ջրազրկումից:
19-11-2015 09:25
Սուրճի օգտագործումը կարող է փրկել վաղաժամ մահվանից. գիտնականները, սակայն, պնդում են, որ սուրճը «կանխարգելիչ» կարող է լինել օրական 3-5 բաժակի օգտագործման դեպքում: 
19-11-2015 09:17
Ֆին գիտնականները հայտնաբերել են գենային մուտացիան, որը պատասխանատու է հարբած վիճակում անխոհեմ եւ իմպուլսիվ վարքագծի համար։
19-11-2015 08:34
Ադելն` իր մարմնի մասին. «Ես թույլ չեմ տալիս նրան դառնալ գլխավորն իմ կյանքում»: 
17-11-2015 09:07
Քորթնի Քարդաշյանը «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի նոր սեզոնի հերթական սերիայում հայտնվել է ամբողջովին մերկ. երեք երեխաների մայրը պարծեցել է իր մարմնով:
17-11-2015 08:57
Այսուհետ արյան մի կաթիլի անալիզի միջոցով հնարավոր կլինի պարզել մարդու օրգանիզմում քաղցկեղային բջիջների առկայությունը, հայտնել են Շվեդիայի, ԱՄՆ-ի եւ Նիդերլանդների գիտնականները:
17-11-2015 08:54
Շաքարախտով հիվանդների աչքերի մեջ ռանիբիզումաբ դեղամիջոցի ներարկումները կօգնեն բարելավել տեսողությունը եւ կանխարգելել կուրության զարգացումը:
17-11-2015 08:04
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, ովքեր սեպտեմբերին նշել են ամուսնության առաջին տարեդարձը, հայտնվել են սկանդալի կենտրոնում. նրանց երեխաների երեք դայակները պատմել են, որ Անջելինան բացարձակապես ոչինչ չի արգելում իր վեց երեխաներին:
17-11-2015 07:01
Բրազիլուհի սուպերմոդել Ժիզել Բունդհենը նկարահանվել է Chanel №5 բույրի ամանորյա գովազդային արշավի համար, որն անցկացրել է նորաձևության ոլորտի հայտնի լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն:
16-11-2015 09:29
Փիթսբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ շուտ բորբոքվող մարդիկ ավելի են հակված հիվանդանալու, քան հավասարակշռվածները:
16-11-2015 09:28
Ըստ գիտնականների` սմարթֆոններն ու ժամանակակից այլ սարքերը բացասաբար են ազդում զույգերի սեռական կյանքի վրա:
16-11-2015 09:22
16-ամյա լեհուհի Յոհանա Վիրազկան ստեղծագործելու համար ընտրել է բավական օրիգինալ ձևաչափ. նա իր նկարները պատկերում է ոչ թե ճերմակ կտավի, այլ՝ չորացած, ծառերից ընկած տերևների վրա:
16-11-2015 09:19
Շախմատի կանանց Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Թուրքիայի ընտրանու հետ. դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 663 անգամ
14.08.2026
Դիտվել է 363 անգամ
15.08.2026
Դիտվել է 350 անգամ
18.08.2026
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster