Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-02-2020 03:07
Պոն Ջուն Հոն և Հան Ջին Վոն ստացել են ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակը «Պարազիտներ» ֆիլմի համար՝ «լավագույն յուրօրինակ սցենար» անվանակարգում:
03-02-2020 02:02
«Եվրատեսիլ 2016» երգի հեղինակավոր մրցույթում հաղթած երգչուհի Ջամալայի երևանյան համերգը, որը նախատեսված էր փետրվարի 14-ին, չի կայանա: Երգչուհու PR տնօրեն Դենիս Կոզլովսկին հայտնել է, որ Ջամալայի Երևանում կայանալիք համերգի համար հարցում եղել է, բայց կազմակերպիչներն այն չեն հաստատել։
01-02-2020 13:22
Բիլլի Այլիշը ելույթ կունենա «Օսկար» մրցանակի հանձնման արարողությանը: «Օսկար»-ի մրցանակաբաշխության 92-րդ արարողությունը կկայանա փետրվարի 9-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ):
01-02-2020 13:01
39-ամյա Քիմ Քարդաշյանն ու 38-ամյա երգչուհի Բեյոնսեն հանդիպել են Լոս Անջելեսում համատեղ ընտանեկան երեկույթի ժամանակ։ Նրանք հաշտեցրել են իրենց ամուսիններին, 42-ամյա Քանյե Ուեսթին եւ 50-ամյա Ջեյ Զիին:
01-02-2020 12:24
Շվեդ 17-ամյա էկոակտիվիստ Գրետա Թունբերգը եւ նրա հիմնած «Ուրբաթներ հանուն ապագայի» կլիմայական շարժումը կրկին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրվել:
01-02-2020 10:30
Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում կայացել է երկու քույրերի հանդիպումը, որոնք միմյանց կորցրել էին մանուկ հասակում' 1942 թվականի Ստալինգրադի ճակատամարտում:
01-02-2020 04:05
Հայտնի ռուս երգչուհի Ելենա Կնյազեւան հայտնվել է Թաիլանդի հիվանդանոցում՝ 2019-nCoV կորոնավիրուսի նոր տեսակի կասկածանքով: Երգչուհին իրեն վատ է զգացել Սամուի կղզում իր ելույթի ժամանակ։
31-01-2020 11:24
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակչում միմյանց դեմ մրցելու են Սոֆիա Կենինը և Գարբինե Մուգուրուզան։ Կիսաեզրափակչում Սոֆիա Կենինը երկու սեթում հաղթել է Էշլի Բարտիին, իսկ Գարբինե Մուգուրուզան՝ Սիմոնա Հալեպին։
31-01-2020 10:13
Ո՞վ կարող էր մտածել, որ այնպիսի գեղեցկուհու մոտ, ինչպիսին Հեյլի Բիբերն է, ամեն ինչ իդեալական չէ։ Ջասթին Բիբերի կինը պատմել է բնածին մուտացիայի մասին ու ցույց տվել՝ ինչու իր մատներն այնսպիսին չեն, ինչպես մարդկանց մեծ մասի դեպքում։
31-01-2020 09:56
ՌԴ գլխավոր դատախազությունը հետաքննությանը պարտավորեցրել է Խաչատրյան քույրերի հանդեպ սպանության մեղադրանքը վերաորակավորել ինքնապաշտպանության եւ լրացուցիչ նախնական հետաքննություն անցկացնել:
31-01-2020 03:29
45-ամյա Պիպա Ֆեյրուեզերը Բրայսթոուն գյուղի մերձակայքում գտնվող ժայռի ստորոտում զբասնելիս դինոզավրի քարացած պոչ է հայտնաբերել: Ենթադրաբար, մնացորդները պատկանում են իգուանադենին, որն ապրել է 125 միլիոն տարի առաջ:
31-01-2020 03:26
Էմիլի Ռատակովսկին Ինստագրամ սոցիալական ցանցում կիսվել է իր սեփական՝ Inamorata Woman ապրանքանիշի նոր հավաքածուի գովազդային արշավի նկարներով: Ներքնազգեստները, որոնք գովազդում է հենց ինքը՝ մոդելը, ինչպես միշտ, գեղեցիկ են և սեքսուալ:
30-01-2020 10:03
Շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը հաղորդել է, որ հայտ է ներկայացրել իր անունը որպես ապրանքային նշան գրանցելու համար:
30-01-2020 09:45
Ստամբուլում խորթ մայրը դույլով եռացրած ջուրը լցրել է աղջկա վրա։ Մայրը կանչել է աղջկան լվացքի համար հագուստները տեղավորել լվացքի մեքենայի մեջ։ Երբ աղջիկը կռացել է, որ տեղավորի, մայրը եռացրած ջրով դույլը դատարկել է խորթ աղջկա վրա։
30-01-2020 09:41
Աշխարհի ամենատարեց կինը՝ վերջինը, որը ծնվել էր նախանցյալ դարում, մահացել է Տաջիկստանում 127 տարեկանում: Անձնագրի տվյալների համաձայն՝ Ֆաթիմա Միրզոկուլովան ծնվել է 1893 թվականի մարտի 13-ին Դախանա քաղաքում։
30-01-2020 07:52
Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը եւ ավստրալացի դերասան Լիամ Հեմսֆորթը պաշտոնապես բաժանվել են:  Հունվարի 28-ին Լոս Անջելեսից դատավորն ավարտել է ամուսնալուծության գործընթացը, որը շարունակվում էր ութ ամիս:
30-01-2020 03:09
Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելա Հադիդը, որը նախկինում ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կին, կրկին մասնակցել է մերկ նկարահանումների Love ամսագրի համար:
29-01-2020 10:00
Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ կանաց համար համակրելիությունը ակտիվ է համարվում բոլոր փոխգործակցություններում: Տղամարդկանց համար համակրելիությունը նշանակություն ունի միայն հակառակ սեռի հետ փոխգործակցելիս:
29-01-2020 09:53
Բուսակերների համար բեկոնի հոտով սպեղանի է ստեղծվել: Ենթադրվում է, որ եթե սկսնակ բուսակերը շատ ցանկանա միս ուտել, կկարողանա հոտ քաշել սպեղանիից եւ հանգստանալ:
29-01-2020 05:22
Շուտով վաճառքում կհայտնվեն «Բարբի» տիկնիկների նոր մոդելներ, ինչպես օրինակ՝ վարսեր չունեցող, մաշկային հիվանդություն ունեցող ու պրոթեզներով մոդելները: Mattel ընկերությունում իրենց նոր աշխատանքները մեկնաբանել են այն մոտեցմամբ, որ նման տիկնիկներով խաղալիս երեխաները կիմանան և կսովորեն ընդունել տարատեսակ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 790 անգամ
15.08.2026
Դիտվել է 398 անգամ
14.08.2026
Դիտվել է 392 անգամ
18.08.2026
Դիտվել է 212 անգամ
20.08.2026
Դիտվել է 130 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster