Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-01-2020 02:29
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը YouTube-ում հրապարակել է «Lose you to love me» թրեքի այլընտրական հոլովակը։ Սեւ-սպիտակ տեսանյութում երգչուհին իրեն նվագակցում է դաշնամուրով:
20-01-2020 02:25
Մեծ Բրիտանիայի Vinеrs ընկերությունը, որը սեղանի սպասքներ է արտադրում, սկսել է վաճառել խոհանոցային դանակներ բութ ծայրերով: Այս կերպ արտադրողն առաջարկել է պայքարել հանցավորության դեմ:
17-01-2020 09:25
Ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը (1963-2012 թթ.) եւ ռեփեր The Notorious B.I.G.-ը (1972-1997 թթ.) հետմահու կընդգրկվեն Քլիվլենդի (Օհայոյի նահանգ) Ռոք-ն-ռոլի փառքի սրահում:
17-01-2020 09:18
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ հարուստ մարդիկ մոտ տասը տարով ավելի շատ են ապրում, քան աղքատները:
17-01-2020 09:04
Ամեն տարի հունվարի 17-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Մանկական գյուտերի օր։ Խորհրդանշական է, որ որպես օրվա ամսաթիվ ընտրվել է հանրահայտ ամերիկացիներից մեկի՝ պետական գործիչ, դիվանագետ, գյուտարար, լրագրող Բենջամին Ֆրանկլինի (1706-1790) ծննդյան օրը։ Իր առաջին գյուտը նա արել է 12 տարեկան հասակում։
17-01-2020 05:03
Ֆրանսիական «Ազգային միավորում» (նախկին «Ազգային ճակատ» կուսակցություն) շարժման առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է 2022-ին Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին:
17-01-2020 02:01
Կրասնոյարսկի երկրամասում յոթերորդ դասարանցի 13-ամյա աղջիկը հղիացել է 10-ամյա տղայից, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ սեփական աղբյուրներին հղումով:
16-01-2020 12:59
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարն ուղեղի վրա ազդում է, ինչպես թմրանյութը՝ փոխելով ուղեղի քիմիան և առաջացնելով կախվածություն:
16-01-2020 12:19
2001 թվականից ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ հունվարի 16-ը նշվում է որպես «The Beatles»-ի համաշխարհային օր (World Beatles Day)։
16-01-2020 12:16
Չզտված կաթ խմող երեխաները 39 տոկոսով ավելի հազվադեպ են ավելորդ քաշի խնդիրներ ունենում, քան նրանք, ովքեր անյուղ կաթ են խմում։
16-01-2020 06:37
Մի քանի ամսվա ընթացքում Չինաստանում արգելվել են համացանցային լպիրշությունը, շքեղության պրոպագանդան, կյանքի կոռումպացված կերպն ու ոսկուն հպատակվելը: Այժմ սահմանափակել են նաև օնլայն խաղերը:
16-01-2020 02:00
Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել:
15-01-2020 09:37
Դորտմունդի քոլեջի պրոֆեսոր Դեւիդ Բլանչֆլաուերի կողմից անցկացված հետազոտությունը հաստատում է, որ «միջին տարիքի տառապանքները» իրենց գագաթնակետին են հասնում 47,2 տարեկանում:
15-01-2020 09:34
Ամերիկացիները Amazon-ին կամ Google-ին վստահում են ավելի շատ, քան երկրի նախագահ Դոնալդ Թրամփին: Ըստ FoxNews-ի՝ այդ երկու տեխնոլոգիական հսկաները ԱՄՆ-ում ամենավստահելի բրենդներն են՝ զիջելով միայն բժիշկներին եւ զինվորականներին:
15-01-2020 05:55
Օսկարակիր ռեժիսոր Սփայք Լին գլխավորելու է Կաննի 73-րդ կինոփառատոնի ժյուրին, որը տեղի կունենա մայիսի 12-ից մինչեւ 23-ը:
15-01-2020 02:57
Հոլիվուդյան դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Versace իտալական նորաձեւության տան գարուն-ամառ հավաքածուի գովազդում լուսանկարվել է բաց հագուստով: Գովազդային արշավը նվիրված է ինտերնետի ուժին:
15-01-2020 01:02
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը գաղտնի հանդիպում է ռուս մոդել Կատերինա Սաֆարովայի հետ: Սաֆարովան 21 տարեկան է: Ինստագրամում նա ունի շուրջ 168 000 հետևորդ:
14-01-2020 08:49
Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» (2019 թ.) ժապավենը հունվարի 12-ին «Քննադատների ընտրությունը» պարգեւին է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
14-01-2020 08:45
Զապորոժյեում կինը որոշել է վրեժ լուծել ամուսնուց դավաճանության համար եւ պնդօղակ է հագցրել նրա սեռական օրգանի վրա:
14-01-2020 08:39
Իսրայելի Technion ինստիտուտից գիտնականները նոր տեխնոլոգիա են մշակել, որը կարող է պաշտպանել վաղածին երեխաների ռեսպիրատոր համակարգը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 792 անգամ
15.08.2026
Դիտվել է 398 անգամ
14.08.2026
Դիտվել է 394 անգամ
18.08.2026
Դիտվել է 213 անգամ
20.08.2026
Դիտվել է 134 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster