Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-01-2020 10:32
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Թալբոթ շրջանի բնակչուհին Սուրբ Ծննդին իր ամուսնուն վիճակախաղի տոմս է նվիրել: Արդյունքում տղամարդը հարստացել է. շահումը եղել է 50 հազար դոլար:
30-12-2019 09:19
Բրիտանացի թոփ-մոդել եւ դերասանուհի Նաոմի Քեմփբելը Vogue հանդեսի վարկածով ճանաչվել է 2019 թվականի ամենաոճային կանանցից մեկը: Վարկանիշում նաեւ հայտնվել է անգլիացի կինոդերասանուհի Ջեմմա Չանը: Ցուցակում հաջորդը ամերիկացի երգչուհի եւ դիզայներ Ռիհաննան է:
30-12-2019 09:16
Forbes հանդեսը նշել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտներին: Առաջին տեղում հայտնվել է Dr. Dre-ն: 2-րդ հորիզոնականում է Թեյլոր Սվիֆթը (825 մլն դոլար), 3-րդում՝ Բեյոնսեն (685 մլն դոլար): Երկու արտիստուհիներն էլ փողերի զգալի մասը վաստակել են հյուրախաղերի շնորհիվ:
30-12-2019 09:13
Ամերիկացի թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը ճանաչվել է անցնող տասնամյակի լավագույն մարզուհի, The Associated Press գործակալության վարկածով։
30-12-2019 09:09
Սերբիայում գտնվել է 10 օր անհայտ կորած 12-ամյա աղջիկը. երեխան ողջ է, իսկ մոլագարը հետախուզվում է: Նախնական տվյալներով՝ նա ենթարկվել է բռնության մանկապղծի կողմից:
30-12-2019 07:28
Հարավային Կալիֆոռնիայում կինն ընկել է 60 մետր բարձրությամբ ժայռից և ողջ է մնացել: 30-ն անց կինը քայլելիս է եղել արահետով, երբ ընկել է ժայռի գագաթից:
28-12-2019 10:57
Ամերիկացի երգչուհի Մադոննան սաստիկ ցավերի պատճառով ԱՄՆ-ում չեղարկել եւս մեկ համերգ՝ հաջակցություն Madame X ստուդիական ալբոմի: Շրջագայության եվրոպական մասը, որը հունվարի 12-ին սկսվում է Պորտուգալիայում եւ մարտի 11-ին ավարտվում Ֆրանսիայում, մնում է հարցականի տակ։
28-12-2019 10:55
Ռուսաստանցի երգչուհի Զառան (Զարիֆա Մգոյան) տեսանյութ է հրապարակել Instagram-ում, որտեղ պատմել է, որ երգ է ձայնագրել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի հետ միասին։
28-12-2019 10:41
Դեկտեմբերի 28-ը համարվում է կինոյի ծննդյան օրը, երբ փարիզյան սրճարաներից մեկում Օգյուստ եւ Լուի Լյումիեր եղբայրներն հանրության լայն շրջանակի համար ցուցադրեցին «Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարան» կարճամետրաժ ֆիլմը: Սա պատմության մեջ առաջին ֆիլմն է, որը հանդիսատեսին ցուցադրվել է փողով:
28-12-2019 10:22
Քիմ Քարդաշյանը սկսել է օգտագործել կորեական կոսմետիկա, ավելի ճիշտ՝ լիֆտինգային էֆեկտով դիմակը։ «Բաղադրության մեջ լոտոսի ծաղիկներն են։ Ֆանտաստիկ, բայց աչքերի տակ շրջաններն անհետացել են, պիգմենտային բծերը գրեթե չեն երեւում, դեմքը վերափոխվել է, — կիսվել է Քիմ Քարդաշյանն իր տպավորությամբ»։
28-12-2019 02:04
Փհենչհանի 2018-ի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) ներողություն է խնդրել երկրպագուներից նրանց աջակցությանը սառն արձագանքելու համար:
27-12-2019 09:23
Եգիպտացի դիզայներ Հանի էլ Բեհայրիի ստեղծած աշխարհի ամենաթանկ հարսանեկան զգեստը, պատված ադամանդներով ու թանկարժեք քարերով, արժե 15 մլն դոլար։
27-12-2019 09:18
Սանտա Կլաուսն ավարտել է իր հերթական շուրջերկրյա ճանապարհորդությունը՝ նվերներով ուրախացնելով ավելի քան 7,5 միլիարդ երեխաների եւ չափահասների ամբողջ աշխարհում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի եւ Կանադայի Հակաօդային պաշտպանության միացյալ հրամանատարությունը:
27-12-2019 09:16
1919 թվականին Մեն նահանգի Օբերն քաղաքում են ծնվել Դորոթի Բյուկենենը, Դորոթի Քերնը և Դորոթի Մյուրեյը: Նրանք գնացել են նույն դպրոցը 7 100 տարի անց նշում են իրենց ընկերության տարեդարձը:
27-12-2019 09:08
Սպիրտային խմիչքների չարաշահումը կարող է վնասել սրտի հյուսվածքները, ինչը շատ վտանգավոր է սրտանոթային համակարգի առողջության համար:
27-12-2019 09:03
Ժամանակակից աշխարհում մարդիկ ավելի քիչ են հավատում գերբնական ուժերին, սակայն մարդու հոգեբանական առանձնահատկություններն ամեն դեպքում ստիպում են փնտրել բացատրություններ անբացատրելի երեւույթների համար: Հենց այդ սկզբունքի վրա է հիմնված հավատքը անեծքներին՝ ասում է հոգեբան Դենիել Քանեմանը:
26-12-2019 09:28
Ferrari ընկերությունում հատուկ կանանց համար սուպերքարի ստեղծման գաղափարը սխալ են համարել, քանի որ ապրանքանիշի հաճախորդներին «նման ավտոմեքենա պետք չէ»։
26-12-2019 09:19
Նվերների օրը (Boxing Day) տոն է, որը Մեծ Բրիտանիայում եւ Բրիտանական ազգերի համագործակցության մի շարք երկրներում՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կանադայում նշում են Սուրբ ծնունդի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 26-ին:
26-12-2019 07:51
Ամերիկացի հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հայտնել է, որ սկսել է դիտել «Աստղային պատերազմներ» (Star Wars) լեգենդար ֆիլմաշարը: Ինչպես թենիսիտուհին հայտնել է, ֆիլմը նայել իրեն «ստիպել է» ամուսինը՝ գործարար, Reddit սոցկայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը:
26-12-2019 04:54
Հեռուստահաղորդավար և երգչուհի Օլգա Բուզովան ցանցում ներկայացրել է «Մանդարինկա» թրեքը, որը ձայնագրել է բլոգեր Դավիթ Մանուկյանի (Dava) հետ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 792 անգամ
15.08.2026
Դիտվել է 398 անգամ
14.08.2026
Դիտվել է 394 անգամ
18.08.2026
Դիտվել է 213 անգամ
20.08.2026
Դիտվել է 134 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster