Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-12-2019 08:46
Մերկապարուհիները 15 մլն դոլարի հայց են ներկայացրել Ռենո քաղաքի դեմ այն բանից հետո, երբ քաղաքի իշխանությունները 21 տարեկանից ցածր կանանց արգելել են աշխատել տեղի ակումբներում։
19-12-2019 09:14
Forbes-ը հրապարակել է 2019 թվականի ամենից բարձր բարձատրվող YouTube-յան բլոգերների ցանկը, որում առաջին և երրորդ հորիզոնականները երեխաներ են զբաղեցրել: Ամսագիրը ներկայացրել է ցանկում տեղ գտած ամենակրտսեր բլոգերին՝ ԱՄՆ-ում բնակվող 5-ամյա Անաստասյա Ռադզինսկայային. 2018-ի հունիսի 1-ից մինչև 2019-ի հունիսի 1-ը հոլովակները Նաստյայի ընտանիքին 18 մլն դոլարի եկամուտ են բերել:
19-12-2019 09:02
Շատ շուտով էկրաններին կբարձրանա «Փոքրիկ կանայք» վեպի նոր ադապտացիան, որի գլխավոր դերերից մեկը խաղացել է իռլանդացի դերասանուհի Սիրշա Ռոնանը: Այժմ դերասաններն ավանդական շրջագայություն են կատարում եվրոպական գլխավոր մայրաքաղաքներում:
19-12-2019 08:56
Համաձայն նոր հետազոտության` ամեն շաքար չէ, որ բարձրացնում է ճնշումը. շաքարը, որը պարունակվում է առողջ սննդի մեջ, կապված չէ հիպերտոնիայի ռիսկի հետ։
19-12-2019 08:41
Գերմանիան արգելում է այսպես կոչված նույնասեռական կոնվերսիոն թերապիան անչափահասների համար: Գերմանիայի կառավարությունը նաեւ արգելել է մեծահասակների հետ կոնվերսիոն թերապիայի կիրառումը:
19-12-2019 05:17
Դանիացի գիտնականներին հաջողվել է վերստեղծել քարե դարում ապրած կնոջ արտաքինը: Ինչպես հայտնում է CNN-ը, դա նրանց հաջողվել է կեչու խեժի օգնությամբ, որը ծամել է հնագույն ժամանակներում ապրած կինը:
18-12-2019 09:33
Բրազիլիայի Ա ռողջապահության ազգային գործակալությունը սննդի մեջ տրանսճարպեր օգտագործելն արգելելու մասին որոշում է կայացրել: Նշվում է, որ արգելքը վերաբերելու է նաև ներմուծվող այն ապրանքներին, որոնք պարունակում են արգելվող բաղադրիչը:
18-12-2019 09:25
Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի եւ «Ֆորմուլա-1» ընկերության նախկին սեփականատիրոջ դուստր Թամարա Էքլսթոունի տնից 50 մլն ֆունտ արժողությամբ թանկարժեք իրեր են գողացել: Գողությունը ցնցել է բոլորին, որովհետեւ այդ տունն ամենից լավ պահպանվողներից մեկն էր համարվում Լոնդոնում, այն գտնվում է անվտանգ շրջանում:
18-12-2019 09:18
Յուտայում սառցախցիկում տղամարդու մարմին է հայտնաբերվել, որն այնտեղ մնացել է 10 տարի: Ոստիկանությունը կարծում է, որ 75-ամյա Սուրոն-Մազերսը տղամարդու մարմինը պահել է սառցախցիկում 2009 թվականից:
18-12-2019 09:14
Bosch-ը տեխնոլոգիա է մշակել, որը թույլ է տալիս ցանկացած ակնոց վերածել «խելացի» ակնոցի: Տեխնոլոգիան ստացել է Light Drive անվանումը:
18-12-2019 02:27
Ռուսաստանցի գերմոդել Իրինա Շեյկը նկարահանվել է 7Hollywood նորաձեւության հանդեսի շապիկի համար: Մոդելը փորձել է ֆրանսիացի մոդելագործ Թիերի Մյուգլերի ստեղծած կերպարները, որոնցից երկուսը հայտնվել են ժողովրդականություն վայելող հանդեսի շապիկին:
17-12-2019 08:47
ԱՄՆ բնակչուհի Լորեն Չալկն իր մայրանալու մասին լուրն իմացել է ծննդաբերությունից 9 օր առաջ: Լորենը խոստովանել է, որ երկու անգամ վիժել է, ուստի կորցրել էր մայրանալու հույսը:
17-12-2019 08:43
Forbes ամերիկյան հանդեսը Wildberries ռուսաստանյան առցանց ռեթեյլերի հիմնադիր Տատյանա Բակալչուկին ներառել է առավել աչքի ընկնող այն մարդկանց ցանկում, որոնք այս տարի համալրել են միլիարդատերերի ցուցակը:
17-12-2019 08:39
Զիմբաբվեի փոխնախագահի կնոջը մեղադրել են սեփական ամուսնուն սպանելու փորձի մեջ։ Փոխնախագահ Կոնստանտինո Չիվենգայի կինը, նախկին մոդել Մերի Չիվենգան կանգնել է Հարարեի մագիստրատական դատարանի առջեւ, որտեղ նրան ներկայացվել են նաեւ փողերի լվացման եւ խարդախության մեղադրանքներ։
17-12-2019 08:32
Վիսկոնսինի բնակչուհին ոստիկանություն է կանչել այն բանից հետո, երբ նրան KFC-ում հավով «սխալ» բուտերբրոդ են մատուցել։ Կինը վստահեցրել է, թե KFC-ի աշխատակիցն «իր հանդեպ թշնամական մոտեցում է ցուցաբերել»։ Նա հավով բուտերբրոդ է պատվիրել, սակայն ստացել է ոչ ճիշտ պատվեր։
17-12-2019 02:45
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 69-ամյա տղամարդու կողմից 12 տարին չլրացած երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:
16-12-2019 12:39
Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի, Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները ներկա է գտնվել պրոդյուսեր, ռեփեր և երգերի հեղինակ Շոն Քոմբսի (Diddy) 50-ամյա տարեդարձի պատվին կազմակերպված երեկույթին: Միջոցառմանը նրան ընկերակցել է ավագ քրոջ՝ Քենդալ Ջեների մտերիմ ընկերներից մեկը՝ 28-ամյա Ֆայի Խադրան։
16-12-2019 12:33
Կոլումբիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ ռաֆինացված ածխաջրերի բարձր մակարդակ պարունակող մթերքները (շաքար, սպիտակ հաց, բրինձ) անքնություն են առաջացնում:
16-12-2019 12:32
Հոլիվուդյան ռեժիսոր Քվենթին Տարանտինոն մտադրվել է նկարահանել «Սպանել Բիլին» դիլոգիայի շարունակությունը: Իր պլանների մասին կինեմատոգրաֆիստը պատմել է ռադիոշոուի ժամանակ:
16-12-2019 12:09
Հագեցած ճարպերով հարուստ սննդակարգը նպաստում է օրգանիզմում քաղցկեղային բջիջների ավելի արագ տարածմանը, պարզել են ԱՄՆ-ից գիտնականները:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 793 անգամ
15.08.2026
Դիտվել է 398 անգամ
14.08.2026
Դիտվել է 395 անգամ
18.08.2026
Դիտվել է 214 անգամ
20.08.2026
Դիտվել է 134 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster