Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-12-2019 02:35
Հնդկաստանի Թամիլնադ նահանգի Ռաջ անունով մի բնակիչ կնոջ պես է հագնվել, որպեսզի կարողանա աշխատանք ստանալ: 40-ամյա հնդիկ տղամարդը ոչ մի կերպ չի կարողացել աշխատանք գտնել իր հայրենի քաղաքում: Այդ իսկ պատճառով նա որոշել է անսպասելի քայլի դիմել:
09-12-2019 10:04
Վիեննայի պետական օպերայում 150-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ բեմադրվել է կնոջ հեղիակած օպերան: Ավստրիացի կոմպոզիտոր Օլգա Նոյվիրթը նոր օպերա է հեղինակել՝ Վիրջինիա Վուլֆի «Օրլանդո» (1928) վեպի հիման վրա, որը անդրադառնում է գենդերային հեղուկության և երկակիության հարցերին:
09-12-2019 10:01
ԱՄՆ-ի Քենթուկիի նահանգի Էջվուդ քաղաքի հիվանդանոցում միաժանական 22 աշխատակցուհի է հղիացել: Ընտանիքում համալրման են սպասել բժիշկներ, բուժքույրեր եւ վարչական անձնակազմը, որոնցից 18-ն արդեն բարեհաջող ծննդաբել է:
09-12-2019 10:00
Marvel-ը թողարկել է «Սեւ այրին» (Black Widow) ֆիլմի թրեյլերը։ Կինոնկարում լրտեսուհի Նատաշա Ռոմանոֆի գլխավոր դերը կատարել է Սքառլեթ Յոհանսոնը:
09-12-2019 09:55
Լուսանկարիչ Ռովան Պապյեի հետ Իրինա Շեյքը ծանոթ է երկար տարիներ։ Երկրպագուները պնդում են, որ իրենց հարաբերությունները վերաճել են ավելի մեծ զգացմունքի, իսկ զույգի վերջին զբոսանքներից մեկն ավարտվել է հյուրանոցում:
09-12-2019 09:50
Սաուդյան Արաբիայի ռեստորաններում այլեւս չեն լինի մուտքեր, որոնք առանձնացված են սեռային հատկանիշով:
06-12-2019 08:17
ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ երբեք չի ունեցել «լեսբիական սիրավեպ»:
06-12-2019 08:13
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում 23-ամյա կնոջն այրել են դատարանի ճանապարհին, որտեղ նա պետք է ցուցմունք տար երկու տղամարդկանց դեմ, որոնք մեղադրվում են նրան բռնաբարելու մեջ:
06-12-2019 07:59
«Միսս Պակիստան-2012»-ի տիտղոսակիր, «Միսս Երկիր» գեղեցկության մրցույթի մասնակից 32-ամյա Զանիբ Նավիդն ավտովթարի զոհ է դարձել: Դեպքը պատահել է ԱՄՆ-ում: Նավիդն ինքն է եղել իր Mercedes CL2 ավտոմեքենայի ղեկին:
06-12-2019 05:49
Շվեդ աշակերտուհի Գրետա Թունբերգը, որը համաշխարհային ճանաչում է ստացել որպես էկոակտիվիստուհի, դարձել է 2019 թվականի «Հանուն արժանապատիվ կենսակերպի» միջազգային պարգեւի դափնեկիր, որը շնորհում են շրջակա միջավայրի ու մարդու իրավունքների բնագավառում կատարած աշխատանքի համար եւ հաճախ անվանում են այլընտրական Նոբելյան մրցանակ։
06-12-2019 01:47
Վերոնայում ներկայացրել են Pirelli օրացույցի 47-րդ թողարկումը: Այս տարի դրա թեման է՝ «Ջուլիետայի որոնումներում»: Բոլոր լուսանկարներն արել է իտալացի ֆեշն-լուսանկարիչ Պաոլո Ռովերսին:
05-12-2019 10:07
Կազմվել է ստեղծագործությունների ցանկը, որոնք օգտատերերն ամենից շատ են փնտրել 2019-ին: Ցանկը գլխավորել է ամերիկուհի կատարող Բիլի Այլիշը Bad Guy երգը:
05-12-2019 10:05
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը վաստակել է երկու միլիոն դոլար՝ սննդի մատակարարման Uber Eats ընկերության գովազդային հոլովակում նկարահանվելու համար:
05-12-2019 09:55
Մարդկանց քիթը քչփորելու սովորությունը նպաստում է վտանգավոր հիվանդությունների հարուցիչների առաջացմանը, այդ թվում այնպիսիների, որոնք կարող են առաջ բերել թոքաբորբ, արյան վարակում եւ մենինգիտ:
05-12-2019 04:03
45-ամյա դի Կապրիոյի 22-ամյա զուգընկերուհին կարծիք է հայտնել տարիքային տարբերության մասին: «Ես պարզապես կարծում եմ, որ մարդիկ կարող են հանդիպել նրանց հետ, ում հետ ցանկանում են»,-նշել է նա:
05-12-2019 02:59
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ շները կարող են իրարից տարբերակել նման բառերը, անգամ եթե դրանք արտաբերում են նրանց անծանոթ մարդիկ:
04-12-2019 10:02
Դեկտեմբերի 4-ին նշվում է շատ հետաքրքիր եւ յուրահատուկ տոն, որը նվիրված է գալիք Նոր տարուն։ Դա Նվերներ պատվիրելու եւ Ձմեռ պապին նամակ գրելու օրն է՝ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են այդ ձմեռային հրաշագործին եւ անհամբեր սպասում են Ամանորին։
04-12-2019 09:59
Ախտահանող միջոցների օգտագործումը տունը մաքրելիս՝ այն հույսով, թե կապահովվի լավագույն պաշտպանություն գրիպից եւ այլ վարակներից, վատ գաղափար է, հավաստիացնում են մասնագետները։
04-12-2019 09:58
Թեյլոր Սվիֆթը բրիտանական Vogue-ում հրապարակված հարցազրույցում պատմել է, թե ինչով է իրեն դուր եկել «Կատուները» ֆիլմում նկարահանվելը։ «Կարծում եմ՝ ինձ դուր եկավ այն, որ դա շատ արտասովոր կինոժապավեն է, եւ իմ զգացողությունները նկարահանումների ժամանակ: Հազիվ թե ես դրանք զգալու նոր հնարավորություն ունենամ»,- ասել է Թեյլորը:
04-12-2019 03:20
Բրիտանացի դերասանուհի Քեյսի Բեթչելրը, որը հայտնի է հղիների համար մարզական նախագիծ վարելով, սպասում է իր երկրորդ երեխայի ծնունդին և որոշել է ներկայացնել, թե ինչպես են մարզումներն օգնում իրեն պատրաստվել երեխայի լույս աշխարհ գալուն:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 793 անգամ
15.08.2026
Դիտվել է 398 անգամ
14.08.2026
Դիտվել է 395 անգամ
18.08.2026
Դիտվել է 215 անգամ
20.08.2026
Դիտվել է 136 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster