Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-01-2020 10:05
Google ընկերությունը աշխատում է «Թվային բարեկեցություն» նախագծի վրա, որը կոչված է սմարթֆոնների ժամանակակից օգտատերերին օգնել վերահսկելու թվային կախվածությունն ու գաջեթի առջեւ անցկացրած ժամանակը։
24-01-2020 09:54
Հնդկուհի «Ռապունցելի»`17-ամյա Նիլանշի Պատելի մազերի երկարությունը 190 սմ է: Նա 2 անգամ համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այժմ աղջիկը մտադիր է գերազանցել սեփական ռեկորդը: Մազերը սանրելու համար աղջիկը մեկ ժամ է ծախսում:
23-01-2020 09:37
Semper Opera Ball փառատոնի ղեկավարությունը հայազգի օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանին կրկին հրավիրել է ելույթ ունենալ փառատոնին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին Դրեզդենի օպերայում:
23-01-2020 09:30
Ծագումով պաղեստինցի ամերիկացի գերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, մասնակցել է Alexandre Vauthie ֆրանսիական բրենդի նոր հավաքածուի շնորհանդեսին Փարիզում կազմակերպված Բարձր մակարդակի նորաձեւության շաբաթի շրջանակում:
23-01-2020 09:29
Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսի Rare ալբոմը գլխավորել է Billboard 200 երաժշտական չարթը: Այդ մասին հայտնել է Billboard-ը: Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է հավաքածուի 112 հազար օրինակ: Դա երգչուհուն թույլ է տվել առաջ անցնել ռեփեր Roddy Ricch-ի “Please excuse me for being antisocial” ալբոմից:
23-01-2020 09:20
Հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ եւ բնապահպան Ժաննա Բարսեղյանը մտադիր է պայքարել Ստրասբուրգի քաղաքապետի պաշտոնի համար։ Նա գլխավորում է ֆրանսիական «Էկոլոգիա՝ կանաչների կուսկացության» ցուցակը։
23-01-2020 09:16
Հարավային Կորեայի բանակում զինվորական ծառայությունից հեռացրել են տրանսգենդեր զինվորին, որը համապատասխան վիրահատություն է կատարել:
22-01-2020 09:52
Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը և հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ջոն Փիթերսն ամուսնացել են Մալիբու քաղաքում անցկացված փակ արարողության ժամանակ:
22-01-2020 09:44
ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում մայրը խոստովանել է, որ վնաս է հասցրել իր երեխաներին, ինչը հանգեցրել է վերջիններիս մահվանը: Երեխաների 22-ամյա մայրը՝ Ռեյչել Հենրին, նա այժմ քաղաքային բանտում է:
22-01-2020 09:22
Քարդիֆի համալսարանի մի խումբ գիտնականների հայտնագործությունը կարող է բժիշկներին թույլ տալ մարդու իմունային համակարգը «տրամադրել» քաղցկեղային բջիջների դեմ: Դա կարող է քաղցկեղի դեմ ունիվերսալ դեղամիջոցի ուղի բացել։
22-01-2020 09:13
Աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը՝ Քիմ Քարդաշյանը, պատրաստվում է Փաստաբանական դպրոցն ավարտելուն պես բացել իր իրավաբանական ընկերությունը։ Այս մասին OK ամսագրին տված հարցազրույցում պատմել է Քեյթլին Ջենները:
22-01-2020 09:09
Բավարիայից ՏՏ-մասնագետը, որը ներկայացել է որպես համալսարանի պրոֆեսոր, որպեսզի համոզի կանանց ու աղջիկներին իբր հետազոտությունների համար իրենց հոսանքահարել, եւ դրա միջոցով սեռական բավարարություն ստացել, դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:
21-01-2020 11:01
Այս տարի սիրո բարեխոս Ս. Սարգսի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը Հայ Եկեղեցին նշում է փետրվարի 8-ին:
21-01-2020 10:42
Հունվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է ամենահետաքրքիր տոներից մեկը՝ Գրկախառնությունների միջազգային օրը։ Այն հիմնվել է ԱՄՆ-ում, 1986թ․՝ Գրկախառնությունների ազգային օր անվանումով, այնուհետեւ տարածվել է ամբողջ աշխարհում։
21-01-2020 10:41
Ջրային հարցերով Եվրոպական երիտասարդական խորհրդարանի 15-րդ նիստի ընթացքում Հայաստանի պատվիրակության անդամ Հասմիկ Բարսեղյանն ընտրվել է խորհրդարանի նախագահ:
21-01-2020 05:02
Սաուդյան Արաբիայի զինված ուժերում ստեղծվել է կանանցից կազմված առաջին ռազմական ստորաբաժանումը:
21-01-2020 02:59
Սքայ Բրաունը 11-ամյա բրիտանացի աղջիկ է, որը խաղում է բրիտանական Skateboard GB թիմում եւ փորձում է ընգրկվել լավագույնների շարքում, որոնք կկարողանան մասնակցել Օլիմպիական խաղերին:
20-01-2020 10:20
Հարավկորեացի ռեժիսո Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմը հաղթել է SAG մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգում՝ «Լավագույն դերասական կազմ խաղային կինոյում»։
20-01-2020 09:44
ԱՄՆ-ն նախատեսում է խստացնել վիզայի տրամադրման կանոններն այն զբոսաշրջիկների համար, որոնք այցելում են երկրում ծննդաբերելու՝ իրենց երեխաների ավտոմատ քաղաքացիություն ստանալու նպատակով:
20-01-2020 07:40
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտել են անհայտ կորած կնոջը, որը մի քանի օր անցկացրել է ձյան տակ թաղված մեքենայի մեջ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 792 անգամ
15.08.2026
Դիտվել է 398 անգամ
14.08.2026
Դիտվել է 394 անգամ
18.08.2026
Դիտվել է 213 անգամ
20.08.2026
Դիտվել է 134 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster