Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-02-2020 10:28
Ռախաֆ Մուհամմեդ Ալ Կունունին Կանադայում ապաստան են տվել այն բանից հետո, երբ նա բողոքել է Սաուդյան Արաբիայում ապրող իր հարազատներից, որոնք դաժան են վերաբերվել իր հետ։ Մեկ տարի անց նա Twitter-ում երկու լուսանկար է տեղադրել։ Առաջինում աղջիկը նիկաբով է, իսկ երկրոդում՝ բաց լողազգեստով նստած է լողափին։
07-02-2020 09:04
Թամարա դե Լեմպիցկայի (1898-1980 թթ.) կտավը Լոնդոնում վաճառվել է 16,3 մլն ֆունտ ստեռլինգով (21 մլն դոլարով), ինչն ամենաբարձր գինն է դարձել, որը երբևիցե վճարվել է այդ լեհ ու ամերիկացի նկարչուհու աշխատանքի համար:
06-02-2020 11:49
Անգլիական Դադլի քաղաքի բնակչուհի Սել Գեսթը, որը երկու երեխայի մայր է, պատմել է, որ գաղափար չի ունեցել իր երրորդ երեխայով հղիության մասին, քանի դեռ չէին սկսվել երկունքի ցավերը:
06-02-2020 11:35
ԱՄՆ հայտնի երգչուհի, դերասանուհի Լայզա Մինելլին մտադիր չի դիտել իր աստղային մայրիկի՝ հոլիվուդյան դերասանուհի Ջուդի Գարլենդի մասին «Ջուդի» կենսագրական ֆիլմը, որում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Ռենե Զելվեգերը:
06-02-2020 11:32
Հասանելի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների երգերը: Երգերը կարող եք ունկնդրել այստեղ։
06-02-2020 11:06
ԱՄՆ իշխանությունները Իսպանիայում սեռական բռնության մակարդակի աճի հետ կապված իրենց քաղաքացիների համար հրապարակել են անվտանգության մասին իրազեկում: Ուսանողներին եւ զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում չչարաշահել ոգելից խմիչքները եւ խուսափել մի շարք բնակավայրերում միայնակ ճանապարհորդելուց:
06-02-2020 11:02
Կանզասում սկսվել է Ռեյչել Հիլյարդի դեմ դատավարությունը՝ իր նախկին սիրեցյալի մորը սպանելու եւ գլխատելու մեղադրանքով։ Նշվում է, որ զոհի մարմինը հայտնաբերվել է կասկածյալի ավտոտնակում, իսկ գլուխը՝ խոհանոցի լվացարանի մեջ։
05-02-2020 11:04
22-ամյա Քայլի Ջեները հայտնվել է ամերիկյան Harper՝s Bazaar ամսագրի միանգամից երկու շապիկների վրա։ Դրանցից մեկում երիդասարդ միլիոնատիրը լուսանկարվել է Մարի-Անտուանետի կերպարում՝  Dolce & Gabbana-ի հոգուստով և Bulgari-ի զարդերով։
05-02-2020 10:21
Ուելսից 65-ամյա Լինդա Մանկլին վստահ է, որ ողջ է մնացել իր շների շնորհիվ: Շները նրա մոտ հոտոտել են քաղցկեղային ուռուցքը, ինչի շնորհիվ հիվանդությունը հաջողվել է ժամանակին ախտորոշել:
05-02-2020 10:17
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ուեսթ Չեսթեր քաղաքի բնակչուհին պատմել է իր փեսացուի հետ հարաբերությունների մասին, որը նրան կերակրում է հարսանիքին ընդառաջ։ 26-ամյա Ջեսիկա Ուիլսոնը կշռում է 204 կգ եւ երազում է մինչեւ 270 կգ գիրանալու մասին:
05-02-2020 02:56
49-ամյա դերասանուհի Շենեն Դոերթին ցնցող հայտարարություն է արել․ բժիշկները նրա մոտ կրկին քաղցկեղ են բացահայտել, թեև երեք տարի առաջ Շենենին հոջողվել էր հաղթահարել հիվանդությունը։
05-02-2020 01:47
ՌԴ Մոսկվայի մարզի Օրեխովո-Զուևսկի շրջանի Մալայա Դուբնա գյուղի 33-ամյա բնակչուհին 11-րդ անգամ մայրացել է: Կինը ծննդաբերել է Օրեխովո-Զուևսկի շրջանի ծննդատանը, որտեղ լույս աշխարհ են եկել նրա նախորդ 10 երեխաները:
04-02-2020 11:42
Ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Արիանա Գրանդեն առաջին կատարողն է դարձել, որի երաժշտությունը երեք տարբեր ալբոմներից 3,5 միլիարդ անգամ նվագարկվել է Spotify հոսքային աուդիոծառայությունում:
04-02-2020 11:30
Բրազիլիայի առողջապահության նախարարությունն անհրաժեշտ չի համարում նոր կորոնավիրուսի պատճառով չեղարկել փետրվարի վերջին անցկացվելիք հայտնի կառնավալը:
04-02-2020 11:27
Անգլիական Սաութ-Յորքշիր կոմսության Շեֆիլդ քաղաքի բնակիչը Մանչեսթերի կենտրնում տեղադրել է աղջիկ որոնելու հայտարարությամբ բիլբորդ եւ ժամադրության հազարավոր հրավերներ է ստացել:
04-02-2020 11:12
89 տարեկանում մահացել է «Լենֆիլմ» առաջին արտադրական-ստեղծագործական միավորման նախկին գլխավոր խմբագիր Ֆրիժետա Ղուկասյանը: 
04-02-2020 10:46
Հոլիվուդյան դերասանուհի, ընտանեկան բռնության դեմ հանդես եկող ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան Էմբեր Հյորդը ծեծի է ենթարկել իր նախկին ամուսնուն՝ Ջոնի Դեփին: Այդ մասին է վկայում նախկին զույգի միջև խոսակցությունը, որը հայտնվել է ցանցում:
03-02-2020 09:57
Այս տարի Ս. Սարգսի տոնը փետրվարի 8-ին է: Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները ամփոփում է Ուշիում՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:
03-02-2020 09:52
Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը եւ հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ջոն Փիթերսն ամուսնությունից 12 օր անց բաժանվել են: The Hollywood Reporter-ի հաղորդմամբ՝ զույգը «դադար» է վերցրել հարաբերություններում։
03-02-2020 09:49
Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսի սիրեցյալի եղբարը՝ Մայքլ Սանչեսը, դատի է տվել միլիարդատիրոջը զրպարտանքի համար: Նա հայտարարել է, որ Բեզոսը մեղադրել է իրեն ԶԼՄ-ներում Սանչեսի քրոջ՝ հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսի հետ նրա կապի մասին ինտիմ տեղեկատվության արտահոսքի մեջ, երբ միլիարդատերը դեռեւս ամուսնացած էր:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 790 անգամ
15.08.2026
Դիտվել է 398 անգամ
14.08.2026
Դիտվել է 392 անգամ
18.08.2026
Դիտվել է 212 անգամ
20.08.2026
Դիտվել է 130 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster