Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-02-2020 03:19
Իտալական Gucci, ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տներին և ամերիկյան Saks խանութների ցանցին մեղադրել են աշխատակիցների դեմ դավադրություն կազմակերպելու համար:
17-02-2020 02:04
Պետերբուրգի բնակչուհին կծել է իր վրա հարձակված բռնարարին՝ զրկելով նրան էրեկցիայից. երիտասարդ բնակչուհին դարձել է հարձակման զոհ Պետերբուրգի Կրասնոսելսկի շրջանի իր շենքի շքամուտքում, տղամարդը վճռական էր տրամադրված, սակայն նրան չի հաջողվել ո՛չ բռնաբարել, ո՛չ թալանել։
15-02-2020 10:39
Կանզասից ամուրի Ջեֆ Հեբհարթը պատրաստ է 25 հազար դոլար վճարել իր երկրորդ կեսի որոնումներին օգնելու համար: Նա իր առաջարկը տեղադրել է DateJeffG.com կայքում:
15-02-2020 10:36
ԱՄՆ Վիրջինիա նահանգում միայն ամուսնական զույգերը կարող են զբաղվել սեքսով: Սակայն այդ օրենքը չեղարկվել էր նահանգի Պատգամավորների պալատի կողմից, որն արդեն երկար ժամանակ է, ինչ կիրառում է «Վիրջինիան սիրահարների համար» կարգախոսը զբոսաշրջիկներին գրավելու համար։
15-02-2020 09:51
Դերասաններ Մարգո Ռոբին եւ Քրիստիան Բեյլը նկարահանվելու են ամերիկացի ռեժիսոր Դեւիդ Օուեն Ռասելի ֆիլմում: Նախագծի սյուժեն եւ անվանումն առայժմ չեն բացահայտում, բայց հայտնի է, որ Ռասելը սցենար է պատրաստում, իսկ ժապավենի պրոդյուսերը լինելու է Մեթյու Բուդմանը:
15-02-2020 08:53
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի այն երգի տեսահոլովակը, որը պետք է դառնա Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» նոր 25-րդ ֆիլմի գլխավոր թեման, ութ ժամվա ընթացքում դիտել է ավելի քան երեք միլիոն մարդ:
15-02-2020 03:43
Չինաստանի բնակչուհի միսս Խեն կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով հորը տեսակցելու համար  հիվանդանոց է այցելել է ընձուղտի հագուստով․ բժշկական դիմակներն իր տանը վերջացել էին։
14-02-2020 10:43
Փետրվարի 14-ը, անկասկած, հայտնի է առաջին հերթին որպես Սուրբ Վալենտինի եւ բոլոր սիրահարների օր: Սակայն աճում է մարդկանց թիվը, որոնք գիտեն եւս մեկ տոնի՝ Գիրք նվիրելու միջազգային օրվա (International Book Giving Day) մասին:
14-02-2020 09:52
Միչիգան նահանգի համալսարանի գիտնականները հաստատում են, որ ամբողջ կյանքում մտավոր առողջության պահպանման համար պետք է ապրել լավատես զուգընկերոջ հետ՝ դա կնպաստի ամուսինների մոտ Ալցհեյմերի հիվանդության, դեմենցիայի եւ կոգնիտիվ ունակությունների այլ խախտումների զարգացման վտանգի նվազմանը։
14-02-2020 09:35
50-ամյա Ջենիֆեր Լոպեսը հայտարարել է նոր կոշիկների շարքի՝ JLO Jennifer Lopez, թողարկման մասին, որն իրականացրել է JLO Jennifer Lopez совместно с The Camuto Group-ի հետ միասին։ Գովազդային արշավի դեմքը հենց ինքն է՝ հանրահատ աստղը։
14-02-2020 09:04
Քիմ Քարդաշյանի ինստագրամյան հետևորդների թիվը հասել է 160 մլն-ի, սակայն նա շարունակում է հետ մնալ կրտսեր քրոջից՝ Քայլի Ջեներից, որը 2 միլիոնով գերազանցում է Քիմին։
14-02-2020 07:09
Ամերիկացի դերասանուհի եւ «Գահերի խաղը» սերիալի աստղ Սոֆի Թյոռները պատրաստվում է մայր դառնալ: Այդ մասին հաղորդել է ET Canada-ն:
13-02-2020 11:41
24 տարեկան հասակում մահացել է հարավկորեացի դերասանուհի Գո Սու Յունգը, աղբյուրների տվյալներով՝ նա վաղուց հիվանդ էր:
13-02-2020 11:23
Մոդելը, որը փոխել է սեռը, Զակի Մուսինը կմասնակցի TNT ռուսական հեռուստաալիքի «Ամուրին» շոուի նոր եթերաշրջանին: Այնտեղ նա այլ աղջիկների հետ կպայքարի 33-ամյա ատամնաբույժ Անտոն Կրիվորոտովի սրտի համար։
13-02-2020 11:18
Բանգլադեշում առաջին անգամ կատարել են մարմնավաճառուհու մահմեդական հուղարկավորություն՝ դրանով իսկ խախտելով վաղեմի տաբուն:
13-02-2020 09:36
Նոր կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութերը կսկսեն մարդկանց վրա թեստեր անցնել երեք – չորս ամիս հետո, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գործադիր տնօրեն Սումիա Շվամինաթանը։
13-02-2020 02:44
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի բնակիչ, «Ռուսաստանի գեղեցկուհի» մրցույթի մասնակից Յանա Դանկովան ծեծի է ենթարկել և վիրավորել տաքսու վարորդին՝ իրեն նշված վայր տանելուց հրաժարվելու համար:
12-02-2020 09:17
Դիմակահանդեսների եւ տպավորիչ երեկույթների սիրահարներն ամբողջ աշխարհից ժամանել են Վենետիկի ամենամյա կառնավալին: Այս տարվա կառնավալի թեման է՝ «խաղ, սեր եւ խենթություն»:Մեկնարկելով փետրվարի 9-ին, այն կշարունակվեն մինչեւ փետրվարի 25-ը
12-02-2020 09:11
Սիլդենաֆիլի (հայտնի է որպես վիագրա) գործածումը կարող է տեսողության համար անսպասելի հետեւանքներ առաջացնել:
12-02-2020 09:07
Ամերիկյան «Սան Անտոնիո» գազանանոցում Սուրբ Վալենտինի տոնի նախաշեմին հայտնվել է նոր ծառայություն։ Բոլոր ցանկացողներին առաջարկվում է խորհրդանշական գնով ուտիճին կամ առնետին անվանել նախկին սիրեցյալի անունով եւ կերակրել նրանցով այլ կենդանիների:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 784 անգամ
15.08.2026
Դիտվել է 398 անգամ
14.08.2026
Դիտվել է 392 անգամ
18.08.2026
Դիտվել է 212 անգամ
20.08.2026
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster