Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-03-2020 09:22
Սննդաբանները կարծում են, որ 200-ից պակաս կալորիաներ պարունակող մթերքները հարմար են ուշ ընթրիքի համար: Մասնագետները խորհուրդ են տալիս ընթրել բուսական աղցաններով՝ սաղմոնով կամ ավոկադոյով, խաշած ձվով, հում բանջարեղենով, բանանով և դդմի սերմերով խյուս, կիվի կամ քաղցր կարտոֆիլ:
04-03-2020 09:04
30-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթը  IFPI-ի վարկածով գլխավորել է 2019-ի ամենավաճառվող արտիստների վարկանիշը՝ կրկնելով 2014թ․-ի հաջողությունը։ Անցյալ տարի Սվիֆթը թողարկել է իր «Lover» յոթերորդ ստուդիական ալբոմը, որը 2020թ-ի հունվարի դրությամբ արդեն վաճառվել է 5 միլիոն օրինակ:
04-03-2020 08:57
Ցելիակիայով (գլյուտենի անընդունելիություն) տառապող մարդկանց մոտ բարձր է նյարդաբանական խախտումների զարգացման վտանգը։ Այս մասին ասվում է նոր բրիտանական հետազոտության արդյունքներում, որոնք հրապարակվել են Gastroenterology ամսագրում։
04-03-2020 08:17
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան իր Chromatica ալբոմի մասին մանրամասնություններ է բացահայտել. հեռուստահաղորդավար եւ դիջեյ Զեյն Լոուի հետ զրույցի ընթացքում: Այդ մասին հայտնել է NME-ն։ «Chromatica-ն ապաքինման, ինչպես նաեւ խիզախության պատմություն է, եթե խոսքը սիրո մասին է: Ես կարծում եմ, որ որեւէ մեկին սիրելու համար հարկավոր է շատ համարձակ լինել»-մեկնաբանել է Գագան:
04-03-2020 03:31
Մոսկվայում անցկացվել են Ռուսաստանի ծանրամարտի առաջնության մրցումները երիտասարդ մարզիկների շրջանում, որոնցում հաջող ելույթ է ունեցել Կուրգանի մարզը ներկայացնող Ռիմա Մնացականյանը:
03-03-2020 10:10
Բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը հայտարարել է, որ չի մասնակցելու Կիևում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ «Ուզում եմ տեղեկացնել, որ չեմ մասնակցելու ապրիլի 21-ից 26-ը Կիևում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, քանի որ առաջին տեղում դնում ենք վնասվածքից ապաքինումը», ⁣⁣-գրել է Լիլիթ Պողոսյանը Facebook-յան իր էջում։
03-03-2020 10:00
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին՝ ֆիլանտրոպ Լորեն Փաուել Ջոբսը, չի պատրաստվում իր զավակներին թողնել այն բազմամիլիարդ ժառանգությունը, որը նրան մնացել է ամուսնու մահից հետո: «Ես շահագրգռված չեմ հարստությունները բազմապատկել սերնդից սերունդ, եւ իմ երեխաներ դա գիտեն,-ընդգծել է Փաուել Ջոբսը:
03-03-2020 09:54
Աշխատանքային ժամերին համացանցային սերֆինգի դադարները նկարող են նպաստել աշխատանքից գոհունակության զգացման առաջացմանը, հայտնում է Computers in Human Behaviour-ը:
03-03-2020 09:45
Ամեն տարի մարտի 3-ին աշխարհի գրեթե բոլոր երկրներում նշվում է Գրողի համաշխարհային օրը (World Day of the writer):
03-03-2020 03:03
Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի չեմպիոն Ադելինա Սոտնիկովան ավարտել է կարիերան: «Պաշտոնապես ուզում եմ հայտնել պրոֆեսիոնալ կարիերաս ավարտելու մասին: Քանի որ այս պահին ուզում եմ առողջ լինել և երջանիկ»,-ասել է նա:
02-03-2020 09:52
Բոստոնում Բրիհամի կանանց հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ երկարակեցության համար անհրաժեշտ է հետևել արյան ճնշմանը: Դրա շնորհիվ կյանքի միջին տևողությունը կարող է երկարել 6 ամսից մինչև 3 տարի:
02-03-2020 09:43
Ամերիկացի երգչուհի Մադոննան Փարիզում իր ելույթի ժամանակ ընկել է աթոռից: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, կատարվածից հետո 61-ամյա փոփ աստղն արտասվել է:
02-03-2020 09:36
Բեռլինի կինոփառատոնի շրջանակներում անցկացվել է սցենարիստ և ռեժիսոր Սալի Փոթերի «Չընտրված ճանապարհներ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են եկել Խավիեր Բարդեմը, Էլթ Ֆանինգը, Լորա Լինին և Սալմա Հայեկը:
02-03-2020 09:26
Մարդկանց մոտ, որոնք ոչ բավարար քանակի միրգ ու բանջարեղեն են ուտում, առնվազն 24 տոկոսով բարձր է տագնապային խանգարման զարգացման վտանգը։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է International Journal of Environmental Research and Public Health-ում։
02-03-2020 09:20
52-ամյա Ջուլիա Ռոբերտսը հաջող գործարք է կատարել։ Հոլիվուդյան դերասանուհին Սան Ֆրանցիսկոյում 8.3 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք է ձեռք բերել։
28-02-2020 09:13
Շեֆիլդում (Մեծ Բրիտանիա) փետրվարի 25-ին սկսվել է ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հոլոգրամի հյուրախաղային շրջագայությունը: Փոփ-աստղի լազերային պատկերը, որը վախճանվել է 2012 թվականին, կատարում է լավագույն հիթերը: Վիրտուալ «երգչուհին» նույնիսկ փոխումէ բեմական զգեստները եւ պարում:
28-02-2020 08:53
Ինդոնեզիայում կին պաշտոնյան հայտարարել է, թե կանայք կարող են հղիանալ լողավազանում «ուժեղ սպերմայով» տղամարդկանց հետ լողալիս: Երեխաների պաշտպանության հանձնաժողովի անդամ Սիտի Խիկմավատիի հայտարարությունը վեճեր եւ քմծիծաղներ է առաջացրել համացանցում։
28-02-2020 08:30
Կոլեգաների շրջանում ամենից հաճախ ընկերներ են ունենում բուժքույրերը (65 %), վաճառող-խորհրդատուները (61%) եւ լոգիստ-մենեջերը (61%): Ընկերական հարաբերություններ աշխատավայրում հազվադեպ են ունենում ծրագրավորողները (37%), փաստաբանները (40%) եւ անվտանգության աշխատակիցները (43%):
27-02-2020 09:23
Բրիտանուհի 26-ամյա Ջեն Աթքինը, որին փեսացուն լքել էր «չափազանց գեր» լինելու պատճառով, 2 տարում նիհարել է 50 կգ՝ 107-ից հասնելով 57-ի և ճանաչվել Բրիտանիայի ամենագեղեցիկ կինը:
27-02-2020 09:02
ԱՄՆ գիտնականների կողմից անցկացված փորձը ցույց է տվել, որ ֆիզիկական չափորոշիչների նուրբ կարգավորման դեպքում կարել է մաքուր ադամանդ ստանալ ջրածնից եւ ածխածնից, որոնք պարունակվում են հում նավթի եւ այլ ածխաջրածնային պաշաների մեջ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 778 անգամ
15.08.2026
Դիտվել է 395 անգամ
14.08.2026
Դիտվել է 392 անգամ
18.08.2026
Դիտվել է 211 անգամ
20.08.2026
Դիտվել է 120 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster