Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-03-2020 11:31
ԱՄՆ-ում գիտնականները նոր տեսակի միջատ են հայտնաբերել և այն ամերիկացի հայտնի երգչուհի Լեդի Գագայի պատվին են անվանակոչել:
13-03-2020 11:13
Առաջին անգամ Քնի համաշխարհային օրը նշվել է 2008 թ. մարտի 14-ին՝ Քնի բժշկության միջազգային ասոցիացիայի Քնի օրվա միջազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ, եւ այդ օրվանից այն անցկացվում է ամեն տարի՝ գարնանային գիշերահավասարին նախորդող ուրբաթ օրը:
13-03-2020 11:09
Ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում տեղի է ունեցել «Uno» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան, որով «Little Big» խումբը Ռուսաստանը կներկայացնի Ռոտերդամում կայանալիք «Եվրատեսիլ 2020» մրցույթին։
13-03-2020 04:29
Իտալիայում ամուսնական զույգը կորոնավիրուսից մահացել է երկու ժամվա տարբերությամբ: Ամուսինները Բերգամո նահանգի Ալբինո քաղաքի բնակիչներ էին, որոնք միասին ապրել են 60 տարի: Տղամարդը մահացել է 86 տարեկան հասակում, կինը՝ 82:
13-03-2020 02:16
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տիկնոջ՝ Սոֆի Գրեգուար Տրյուդոյի մոտ կորոնոավիրուսի թեստը դրական պատասխան է տվել: The guardian-ը տեղեկացնում է, որ նա թեստ էր հանձնել Մեծ Բրիտանիա ճանապարհորդությունից հետո:
12-03-2020 10:43
Նյու Յորքի բնակիչները կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախատեսված բժշկական դիմակները վերածել են նորաձեւ աքսեսուարի: Ամերիկացիներն այն կարծիքին են, որ COVID-19-ի շուրջ ստեղծված խուճապն ոճի հետ կապված փորձերը դադարեցնելու պատճառ չէ, եւ կրեատիվորեն են մոտենում պաշտպանիչ միջոցների ընտրությանը:
12-03-2020 10:36
Իտալիայում սահմանված համազգային կարանտինի պարագայում արգելվել է բոլոր տեսակի հանրային հավաքույթները, այդ թվում՝ հարսանիքներն ու հուղարկավորությունները:
12-03-2020 10:26
Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի ունենալիք գեղասահքի աշխարհի առաջնությունը նոր կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է: Մրցաշարը նախատեսված էր անցկացնել մարտի 16-ից 22-ը:
12-03-2020 10:12
Ամերիկացի դերասան Թոմ Հենքսն ու նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, կորոնավիրուսով են վարակվել եւ հիմա մեկուսացված են ավստրալական Գոլդ Կոստ քաղաքի հոսպիտալում:
12-03-2020 02:40
Չինաստանի Ուհան քաղաքի 103-ամյա բնակչուհին վեցօրյա բուժումից հետո ապաքինվել է կորոնավիրուսից: Ներկա պահին նա մենատարեց անձնավորությունն է, որն ապաքինվել է Ուհան քաղաքից տարածում գտած նոր տեսակի կորոնավիրուսից:
11-03-2020 09:21
5 պատճառ առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելու համար. մաքրում է օրգանիզմը, բարելավում է նյութափոխանակությունը, մեղմում է ստամոքսի այրոցն ու մարսելախանգարման ախտանշանները, բարելավում է մաշկի գույնն մազերի որակն ու բնական փայլ հաղորդում։
11-03-2020 09:08
Մարդիկ հեռախոսով խոսելիս հաճախ ուզում են քայլել: Սա, ինչպես պարզել են ֆրանսիացի հետազոտողները, մեր ֆիզիոլոգիայով պայմանավորված ցանկություն է, որը բացարձակապես նորմալ է: Մարդու օրգանիզմն այնպես է կառուցված, որ ուղեղին արյան մատակարարման ինտենսիվությունը, որից կախված է մեր մտավոր օրգանի գործունեությունը, ուղղակիորեն կապված է օրգանիզմի ընդհանուր ֆիզիկական ակտիվության հետ:
11-03-2020 05:17
Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը նոր տիպի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով հրաժարվել է մասնակցել Bushfire Relief համաշխարհային շրջագայության շրջանակում բարեգործական համերգին հաջակցություն Ավստրալիայում անտառային հրդեհների հետեւանքների վերացման ջանքերին։
11-03-2020 03:19
Մոդելագործ եւ ձեռնարկատեր Ջորջո Արմանին 1,4 մլն դոլար է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
11-03-2020 02:12
Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ ավելի քան մեկ դար առաջ քենթյան եկեղեցում հայտնաբերված ոսկորները, հավանաբար, վաղ անգլիական սուրբի մասունքներն են, որը եղել է Անգլիայի քրիստոնեություն ընդունած առաջին թագավոր Էթելբերթի թոռնուհին: Կարծիք կա, որ սուրբ Էնսվիթան ծովափնյա Ֆոկքսթոն քաղաքի հովանավորն էր, որտեղ VII դարի կեսին հիմնել է Անգլիայում առաջին միանձնուհիների համայնքը:
10-03-2020 09:38
Ըստ փորձագետների՝ օրգանիզմի համար օգտակար, սակայն երիկամների համար վնասակար մթերքի շարքին են դասվում ընկուզեղենը, ավոկադոն, կաթը, պանիրը, յոգուրտն ու կարագը, քարերի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև մսի գործածությունը։
10-03-2020 09:35
Հայաստանի շախմատի կանանց ընտրանու անդամ Աննա Սարգսյանը նոր կարգ է լրացրել: ՖԻԴԵ-ն կանանց միջազգային գրոսմայստերի կոչում է շնորհել հայ շախմատիստուհուն:
10-03-2020 09:25
Սմարթֆոնների եւ համակարգիչների չափից դուրս օգտագործումը կարող է առաջացնել ուղեղի գերհոգնածություն, ինչը կհանգեցնի դեմենցիայի եւ դեպրեսիայի զարգացման: Այս մասին հայտնել են ճապոնացի գիտնականները։
10-03-2020 09:18
Հում տավարի մսի օգտագործումը, մասնագետների խոսքերով, վտանգավոր է, քանի որ մսի մեջ կան ախտահարույց մանրէներ, որոնք դիզենտերիա եւ սալմոնելյոզ են առաջացնում։ Մասնագետների խոսքերով՝ թվարկված մանրէների, ինչպես նաեւ աղիքային ցուպիկի առկայությունը մսի մեջ, կարող է հանգեցնել սննդային թունավորման։
10-03-2020 09:15
Հեռուստահաղորդավարուհի եւ պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան առողջական խնդիրների պատճառով կարանտինում է։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 778 անգամ
15.08.2026
Դիտվել է 395 անգամ
14.08.2026
Դիտվել է 392 անգամ
18.08.2026
Դիտվել է 211 անգամ
20.08.2026
Դիտվել է 120 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster