Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-03-2020 09:06
Բրիտանացի մոդել Դեմի Ռոուզը դարձել է 25 տարեկան։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով այդ օրը նա ստիպված է եղել միայնակ անցկացնել։ Մոդելը չի հուսահատվել և որոշել է անկեղծ լուսանկարներով բարձրացնել իր ու երկրպագուների տրամադրությունը։
30-03-2020 04:04
Անաստասիա և Ջոշ Դեվիսները Կանադայից իրենց հարսանիքին 135 մարդու էին հրավիրել, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղարկել են միջոցառումը և ամուսնացել են տանը: Միջոցառումը պետք է տեղի ունենար ապրիլի 3-ին: Նրանք արդեն վճարել էին միջոցառման վայրի, ձևավորման, երաժշտի և լուսանկարչի համար: Սակայն կորոնավիրուսը փոխել է նրանց ծրագրերը:
30-03-2020 02:59
Արևմտյան Ուկրաինայի Կոլենկովցի գյուղի բնակչուհին տեսաուղերձ է հղել իր համագյուղացիներին' ներողություն խնդրելով նրանցից կորոնավիրուսը տարածելու համար: Կինը համավարակի թեժ պահին վերադարձել էր Իտալիայից և չէր ինքնամեկուսացել: Նա ակտիվորեն մասնակցել էր հանրային միջոցառումների և բողոքի ակցիաների:
28-03-2020 10:54
Ռիհաննան ներկայացրել է իր առաջին երգը վերջին չորս տարիների ընթացքում՝ «Believe It»։ Կանադացի ռեփեր PartyNextDoor-ի հետ համատեղ ռոմանտիկ կոմպոզիցիայի մասին նա ազդարերել է Instagram-ում։
28-03-2020 10:26
Japan Airlines-ում ընկերությունում աշխատող բորտ-ուղեկցորդուհիները կստանան հնարավորություն տաբատ կրել եւ հրաժարվել բարձրակրունկներից, հայտնել է ընկերությունը:
28-03-2020 05:27
Playboy-ի աստղ Մարիա Լիմանը, ով Դոնի Ռոստովից տեղափոխվել է Լոնդոն, կարանտինի ժամանակ զուգընկեր գտնելու ցանկություն է հայտնել: Այս մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում՝ կից հրապարակելով իր գայթակղիչ լուսանկարը:
28-03-2020 05:05
Ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենները 1 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին Ինստագրամի իր էջում գրել է բժիշկ Թաիս Ալիաբադին:
28-03-2020 02:59
Հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան Instagram-ում պատմել է, որ սոցիալական ցանցի նոր ռեկորդ է սահմանել: Այժմ նրա էջին հետեւում են 20 մլն օգտատեր։
27-03-2020 10:03
Russia Today հեռուստաալիքի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի եւ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել։ Նա խոստովանել է, որ վիժման պատճառով կորցրել է երեխային։ Մարգարիտան հավելել է, որ մի որոշ ժամանակ «միայնակ կմնա իր ցավի հետ»:
27-03-2020 09:48
Armani նորաձեւության տունը մեկանգամյա օգտագործման սանիտարական խալաթների արտադրություն կսկսի։ Դրանք նախատեսված են բժիշկների անհատական պաշտպանության համար, որոնք զբաղվում են նոր տիպի կորոնավիրուսի բուժմամբ։
27-03-2020 08:10
Հնդկաստանում նորածին աղջկան անվանակոչել են կորոնավիրուսի պատվին՝ տալով Կորոնա անունը:
27-03-2020 07:08
Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը միացել է #stayhome (մնա տանը) ֆլեշմոբին, որը տեղի է ունենում COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով: 29-ամյա Ուոթսոնը սոցցանցում տեղադրել է իր լուսանկարը՝ ձեռքին պաստառ, որի վրա գրված է՝ «Ես մնում եմ տանը տատիկիս, մորս և լավագույն ընկերոջս համար»:
27-03-2020 02:14
Կորոնավիրուսի համաճարակից խուսափելու նպատակով Մեծ Բրիտանիայում բնակչուհին մտել է մեծ փուչիկի մեջ և սուպերմարկետ գնացել գնումներ կատարելու նպատակով: Կինը գլորելով հասել է նշված վայր և աշխատողներից մեկի օգնությամբ սկսել ապրանք ընտրել:
26-03-2020 10:47
Քիմ Քարդաշյանի KKW Beauty եւ Kylie Cosmetics բրենդերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամանակավորապես դադարեցրել են կոսմետիկայի արտադրությունը: Ընդ որում, սոց. ցանցերում ապրանքանիշի էջում տեղեկություն է հայտնվել, որ նրանք չեն փակում կայքերը եւ շարունակում են առաքել արտադրանքը։
26-03-2020 07:55
Մոսկվայում 93 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Մակարովան: Իննա Մակարովան հայտնի է «Աղջիկները», «Հարսնացուն հյուսիսից», «Կանայք», «Թանկագին մարդ», «Բարձրություն» եւ այլ ֆիլմերում դերերի շնորհիվ։ Ընդհանուր առմամբ 1948-2015թթ․ Մակարովան նկարահանվել է 55 ֆիլմերում:
26-03-2020 05:01
Ռիհաննան իր աջակցությունն է հայտնել COVID-19-ի հետ պայքարում՝ փոխանցելով 5 մլն դոլար Clara Lionel Foundation հիմնադրամին։
26-03-2020 04:12
Իսպանիայում ձերբակալել են բնակչուհիներից մեկին, որը դուրս է եկել տանից՝ չնայած երկրում կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինին: Նշվում է, որ իսպանուհին հավելվածի միջոցով վերջերս ծանոթացել է տղամարդու հետ և որոշել է ժամադրության գնալ:
26-03-2020 02:28
Յոշկար-Օլայում մեղադրանք է առաջադրվել տեղի բնակչուհուն, որը ծննդատնից առևանգել է նորածին աղջկա: 33-ամյա կինն առևանգել է երեխային՝ ամուսնուն ապացուցելու համար իր հղիության իսկությունը, որի մասին հայտնել էր ավելի վաղ:
25-03-2020 09:26
L Brands ընկերությունը, որին պատկանում են Victoria's Secret-ը, Pink-ը եւ այլ բրենդներ, ժամանակավորապես չի ընդունի առցանց պատվերներ: Դա պայմանավորված է Pink եւ Victoria's Secret ապրանքների բաշխման կենտրոնների մինչեւ մարտի 29-ը փակվելու հետ:
25-03-2020 09:21
Բրիտանուհին 20 տարի շարունակ հագել է միեւնույն զգեստը եւ լրագրողներին հայտնել իր զգացողությունների մասին: «Այս զգեստն ինձ դուր է գալիս, որովհետեւ արտասովոր է եւ հրաշալի համապատասխանում է իմ չափերին: Չնայած սա ամռան համար է կատարյալ տարբերակ, ես այն կարող եմ հագնել նաեւ ձմռանը սվիտերով»,- նշել է Ռիսը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 775 անգամ
15.08.2026
Դիտվել է 394 անգամ
14.08.2026
Դիտվել է 392 անգամ
18.08.2026
Դիտվել է 207 անգամ
20.08.2026
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster