Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-04-2020 01:14
Սննդաբանները կարծում են, որ կորոնավիրուսային համաճարակը կարող է առաջացնել զանգվածային ճարպակալում: Դա պայմանավորված է նստակյաց ապրելակերպով և ոչ առողջ սննդի չկառավարվող չափաբաժիններով:
06-04-2020 01:07
Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան մեկ միլիոն դոլար է նվիրաբերել «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և իր կնոջ Մելինդայի հիմնադրամին, որը զբաղվում է կորոնոավիրուսի դեմ դեղամիջոցների փնտրտուքով:
06-04-2020 01:05
Դերասանուհի Պատրիսիա Բոսուորթը, որն ավելի ուշ դարձել էր այնպիսի հոլիվուդյան աստղերի կենսագիրը, ինչպիսիք են Մարլոն Բրանդոն եւ Մոնթգոմերի Քլիֆթը, մահացել է նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված բարդացումների հետեւանքով:
06-04-2020 00:57
Սոմալիի իշխանությունները դատապարտել են 3 եւ 4 տարեկան երկու աղջիկների առեւանգման եւ բռնաբարության փաստը։ Բռնության զոհերը միմյանց զարմուհիներ են։ Ծնողները պատմել են, որ հանցագործությունը կատարվել է, երբ երեխաները վերադառնում էին տուն երկրի մայրաքաղաք Մոգադիշուի մերձակայքում Աֆգոյե քաղաքի դպրոցից։
04-04-2020 11:25
Անցած տարվա հոկտեմբեր ամսին Քիմ Քարդաշյանն ավագ քրոջ՝ Քրոթնի Քարդաշյանի, իր երեխաների եւ զարմիկների հետ ժամանել էր Հայաստան։ Քիմը մասնակցեց «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին, սակայն քույրերը հասցրեցին նաեւ զբոսնել Հայաստանի տեսարժան վայրերով։ Այսօր Քորթնին։ Instagram-ում կիսվել է  Հայաստան կատարած այցի ժամանակ արված լուսանկարներով։ 
04-04-2020 11:21
Հնարավո՞ր է արդյոք կորոնավիրուսը տուն բերել հագուստի միջոցով: Պարզվում է, որ' այո, պնդում է Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր ծերաբույժ Օլգա Տկաչյովան:
04-04-2020 05:52
Ամերիկացի հայտնի երգչուհի Pink-ը հայտնել է, որ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով, սակայն արդեն բուժվել է, և մեկ միլիոն դոլար է նվիրաբերել առողջապահական ոլորտի աշխատակիցներին:
03-04-2020 13:15
Ապրիլի 3-ին նշվում է ուրախ, ոչ պաշտոնական տոն՝ Երեկույթի համաշխարհային օրը, որը հայտնի է նաեւ որպես P-Day։
03-04-2020 12:43
Եթեր է թողարկվել «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի նոր սերիան։ Հերթական թողարկումը նվիրված է նախորդ տարի աշնանը Քիմի եւ Քորթնիի Հայաստան կատարած այցին։
03-04-2020 07:37
39-ամյա Քիմ Քարդաշյանը օրերս հեռավար դաս է անցկացրել այն աշակորտների համար, ովքեր նախկինում ազատազրկված են եղել բանտում։ Քիմը նրանց հետ քննարկել է իրեն հետաքրքրող հարցերից մեկը՝ քրեական օրենսգրքին բարեփոխումը։  
03-04-2020 02:27
Իտալիայում կորոնավիրուսի հետ կապված դժբախտ դեպք է պատահել, գրում է «Ռեգիոն online»-ը՝ մանրամասնելով, որ 28-ամյա երիտասարդը, վախենալով վարակվելուց, խեղդել է ընկերուհուն:
03-04-2020 01:45
46-ամյա Հայդի Քլումը լրագրողներին հայտնել է, որ իր մեծ դուստրը՝ Հելենը (Լենի) երազում է նորաձևության աշխարհում կարիերայի մասին։ 
02-04-2020 09:13
«Կինոպոիսկ»-ի վերլուծաբաններն ուսումնասիրել են, թե ինչ ֆիլմեր են մեծ պահանջարկ վայելում կորոնավիրուսի համաճարակի ժամանակ։ Ամենահայտնին դարձել է 2011 թվականի ֆանտաստիկ մարտաֆիլմը՝ Սթիվեն Սոդերբերգի «Վարակումը» բժիշկների միջազգային կազմակերպության մասին, որը փորձում է դիմակայել մահացու վիրուսի տարածմանը:
02-04-2020 09:05
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ծխելուց հրաժարվում են ոչ հաճախ: Հարավային Կարոլինայի Բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ կանացի օրգանիզմի նիկոտինից կախվածության վրա ազդում է հոգեզգայական գործոնը, այլ ոչ թե նիկոտինի նոր չափաքանակ ստանալու ցանկությունը:
02-04-2020 05:18
Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի ընթացքում հայկական կոնյակ է խմել: Սերենային համոզել և հայկական կոնյակ փորձել է տվել ամուսինը' ամերիկյան բիզնեսմեն Ալեքսիս Օհանյանը: Հենց նրան է պատկանում «Շագմատ» անվանումը կրողը հայկական կոնյակի արտադրությունը:
02-04-2020 05:02
«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը, որն այս տարի չեղարկվեց կորոնավիրուսային համավարակի պատճառով, որոշվել է անցկացնել նոր ձևաչափով: Կազմակերպիչները պարզաբանել են, որ մրցույթի փոխարեն որոշել են կազմակերպել առցանց համերգ, որը տեղի կունենա մայիսի 16-ին: Ցուցադրությունը կտևի մոտ երկու ժամ:
02-04-2020 02:44
50 տարեկանում մահացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը:
01-04-2020 10:26
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը մերկացել է՝ ի նշան բողոքի: Տեսանյութը հայտնվել է Մայամիի համերգի էկրանին, և տեղադրվել ILOMIL0S Twitter-ի էջում: Տեսանյութի ցուցադրման ընթացքում նա նշել է, որ ինքը հաճախ է բախվում քննադատության իր արտաքին տեսքի պատճառով:
01-04-2020 10:10
Ֆրանսիացի խորհրդարանական, քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության ժխտման օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն բուժվել է կորոնավիրուսից: Նա չէր ցանկացել տեղափոխվել հիվանդանոց, քանի որ որոշել էր, որ իր փոխարեն այդ տեղը կարող է զբաղեցնել ավելի ծանր հիվանդ։
01-04-2020 09:55
Մալայզիայում կանանց կոչ են արել խոսել մուլտֆիլմի կատվի ձայնով եւ կարանտինի պատճառով ամուսիների վրա չփնթփնթալ, որը մտցվել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-07-2026 10:36
Ամերիկյան Weave Robotics ընկերությունը ներկայացրել է Isaac 1 անունով տան համար նախատեսված ռոբոտացված համակարգ, որը նախատեսված է առօրյա կենցաղային խնդիրների ավտոմատացման համար՝ սենյակների մաքրությունից մինչև հագուստի հետ կապված օգնություն, հայտնում է Interesting Engineering-ը։ Ռոբոտը կարող է կատարել գործողությունների լայն շրջանակ՝ մաքրել սենյակները, հարդարել մահճակալները, ծալել հագուստը, տեսակավորել իրերը և առարկաները տեղավորել տան տարբեր հատվածներում։
06-07-2026 09:53
«Սարդ-մարդ։ Նոր օր» ֆիլմի հաջող մամուլի շրջագայությունից հետո Զենդայան և Թոմ Հոլանդը սկսել են իրենց հաջորդ համատեղ նախագծի՝ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականի» գովազդը։ Հուլիսի 5-ին զույգը ժամանել է Լոնդոն՝ առաջիկա ֆիլմի լուսանկարահանմումներին մասնակցելու համար։
06-07-2026 09:39
Ֆրանսիայի արևելքում անհայտ անձինք հանդուգն կողոպուտ են իրականացրել Էլզասի Լալիկ թանգարանում՝ գողանալով մոտ 20 զարդ։ Նախնական գնահատականներով,՝ վնասը կարող է հասնել գրեթե 4 միլիոն եվրոյի, հայտնում է Le Parisien-ը։ Կողոպուտը տեղի է ունեցել հուլիսի 5-ի լուսաբացին Վենգեն-սյուր-Մոդեր համայնքում գտնվող և արվ-նուվոյի ու արվ-դեկոյի դարաշրջանի նշանավոր վարպետ Ռենե Լալիկին նվիրված թանգարանում։
06-07-2026 08:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի իր ֆինանսական հաշվետվությունում նշել է 10,71 մլն դոլարի եկամուտ, որը ստացել է «Մելանիա» փաստագրական ֆիլմի համար լիցենզային վճարի տեսքով։ Ֆիլմը նվիրված է առաջին տիկնոջը և թողարկվել է Amazon MGM Studios ստուդիայի կողմից, հաղորդում է Variety-ն։
06-07-2026 07:50
Ուիմբլդոնի մենախաղի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ վնասվածքի պատճառով դուրս է գալիս այս տարվա մրցաշարից։ Քրոջ՝ Վենուսի հետ կորտ հաղթական վերադարձից հետո մարզուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ դուրս է գալիս Ուիմբլդոնի զուգախաղի մրցաշարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1287 անգամ
02.07.2026
Դիտվել է 345 անգամ
06.07.2026
Դիտվել է 257 անգամ
03.07.2026
Դիտվել է 239 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster