Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-04-2020 05:25
Լեգենդար The Beatles խմբի Hey Jude երգի բառերի ձեռագիր տարբերակը, որը գրել է Փոլ Մաքքարթնին, Julien`s Auctions աճուրդում վաճառվել է 910 000 դոլարով:
11-04-2020 02:31
Հանրահայտ իսրայելցի դերասանուհի Գալ Գադոտը լուսանկարվել է Vogue ամսագրի համար։ Նկարահանումների արդյունքները հրապարակվել են հրատարակության ինստագրամյան էջում։
10-04-2020 09:33
4 տարի առաջ 13-ամյա ֆիլիպինուհի Ռիտա Գավիոլան մուրացկանություն էր անում Լուկբանի փողոցներում: Այս տարիների ընթացքում նա հասցրել է աշխատել աշխարհի ամենահայտնի նորաձևության ընկերությունների հետ որպես մոդել և ավելի քան 100 000 հետևորդ ձեռք բերել Instagram-ում: Եվ այդ ամենը տեղի է ունեցել մի պատահական լուսանկարի շնորհիվ:
10-04-2020 09:11
Նյու Յորք քաղաքում աղջիկը օգտվելով փողոցների դատարկությունից՝ մերկ լուսանկարվել է Ուոլ Սթրիթում գտնվող «Հարձակվող ցուլը» արձանի վրա նստած: Ըստ  The New York Post-ի՝ շիկահեր աղջիկն անտեսել է կորոնավիրուսից պաշտպանվելու բոլոր հորդորները, մերկացել է և բարձրացել է ցլի բրոնզե արձանի վրա:
10-04-2020 09:08
Ռեալիթի-շոուի աստղ եւ SKIMS ներքնազգեստի ապրանքանիշի հիմնադիր Քիմ Քարդաշյանն իր բրենդը գովազդում է Instagram-ում: Մոդելը նոր հավաքածուն ներկայացրել է լուսանկարով, որը ցուցադրում է մարմնի ամենանշանավոր մասը, միեւնույն ժամանակ նաեւ ներքնազգեստը․ տոպ, ստրինգ։
10-04-2020 09:05
Բրազիլական Ֆորտալեզա քաղաքից 29-ամյա Կարին դե Սոուզան տառապում է մաշկի հազվագյուտ հիվանդությամբ, որի պատճառով ստիպված է ապրել մթության մեջ եւ անգամ տանն օգտվել արեւապաշտպան քսուքից:
10-04-2020 04:32
Մոդել Թաիրա Բենքսը Harper`s Bazaar-ին պատմել է․ որ 14 կիլոգրամով գիրացել է։ Մոդելը խոստովանել է, որ սնունդը իր համար շատ կարևոր է․ ընդ որում՝ նա դիետա չի պահում։
09-04-2020 11:13
«Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է ներքնազգեստի սեփական ապրանքանիշի՝ Skims-ի գովազդային արշավին: Լուսանկարները հրապարակվել են ապրանքանիշի Instagram-յան էջում:
09-04-2020 11:04
Բրիտանացի 24-ամյա դերասանուհի Ֆլորենս Պյուն պաշտոնապես հաստատել է իր հարաբերությունները 45-ամյա ամերիկացի դերասան Զակ Բրաֆոնի հետ՝ իր ինստագրամում տեղադրելով սիրելիի լուսանկարը և շնորհավորելով նրան ծննդյան օրվա կապակցությամբ։
09-04-2020 10:54
Սպիտակ տան և Պենտագոնի նախկին աշխատակցուհի Լինդա Թրիպը, որը բացահայտել էր ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լևինսկիի սիրային կապը, մահացել է: 70-ամյա Թրիպը մահացել է հիվանդությունից, որը կապված չէ կորոնավիրուսի հետ:
09-04-2020 08:57
Ինչո՞ւ են որոշ մարդիկ փռշտում, երբ նայում են վառ լույսին: Գեների առանձնահատկությունների պատճառով, որոնք կոդավորում են եռվորյակ նյարդի կառուցվածքը, աչքի ցանցաթաղանթ հասնող վառ լույսը կարող է ակտիվացնել ֆիզիոլոգիական պրոցեսներ, որոնք փռշտոց են առաջացնում:
09-04-2020 08:53
Լյուքս դասի արտադրանք արտադրողները 2020 թվականին կորոնավիրուսի բռնկման պատճառով կզրկվեն ավելի քան 100 մլրդ եվրոյից: Ըստ մասնագետների՝ շուկան կվերադառնա 2011 թվականի մակարդակին, երբ ծավալը հավասար էր 250 մլրդ եվրոյի:
08-04-2020 12:43
Անգլիայի Սարեյ կոմսության 26-ամյա բնակչուհի Սոֆի Քլեյթոնը քթից արնահոսության հետևանքով կորցրել է հիշողությունը. դեպքից հետո աղջիկը չի կարողանում հիշել իր անունը, մանկությունը, աշխատանքը, ծնողներին ու սիրելի տղային:
08-04-2020 11:10
Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները հայտարարել են արհեստական միս ստեղծելու ոլորտում առաջխաղացման մասին: Նորարարական տեխնոլոգիաները, որոնք կիրառում է ստարտափը, թույլ են տալիս աճեցնել սինթետիկ միս, որն իր կառուցվածքով եւ գույնով գրեթե անհնար է տարբերել իրական տավարի մսից։
08-04-2020 11:07
«Խելացի» զուգարանը, որը նկարագրված է Nature Biomedical Engineering գիտական պարբերականում, կարող է վերահսկել իր տիրոջ առողջական վիճակը, ինչպես նաեւ վտանգավոր հիվանդությունները հայտնաբերել զարգացման վաղ փուլերում:
08-04-2020 05:41
«Ես հայկական ազգանունով հայուհի եմ»․ Սիմոնյանը պատմել է նախագահի աշխատակազմում «ծննդաբերության» և հայուհի լինելու պատճառով վարձով բնակարան չգտնելու մասին:
08-04-2020 03:55
Երգչուհի Անահիտ Սիմունյանը հատուկ չվերթով Մոսկվայից ժամանել է Երևան և 14 օրով մեկուսացվել։
07-04-2020 16:11
Երգչուհի Ալեքսան, որը հայտնի է դարձել «Фабрика звезд 4» նախագծին մասնակցելուց հետո, Instagram-ում հայտնել է իր նոր իրավեպի մասին։ Երգչուհու ընտրյալն աստղային ֆիթնես մարզիչ Վյաչեսլավ Դայչեւն է։ Զույգն արդեն միասին է ապրում։
07-04-2020 11:34
Երգչուհի Նադեժդա Բաբկինան արհեստական կոմայի վիճակում է: Կորոնավիրուսի թեստերը բացասական են, սակայն երգչուհու մոտ երկկողմանկի պնեւմոնիա է ախտորոշվել։ Նադեժդա Գրիգորեւնայի մտերիմներն, ընդ որում, պնդում են, որ նա ոչ ոքի հետ շփում չի ունեցել, ով կարող էր վարակված լինել կորոնավիրուսով։
06-04-2020 01:23
Հանրահայտ ամերիկահայ մոդել Քիմ Քարդաշկանը խոստովանել է, որ երեխաների հետ ինքնամեկուսացումը խիստ հյուծել է իրեն և հետ է կանգնել նոր երեխաներ ունենալու մտքից։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-07-2026 10:36
Ամերիկյան Weave Robotics ընկերությունը ներկայացրել է Isaac 1 անունով տան համար նախատեսված ռոբոտացված համակարգ, որը նախատեսված է առօրյա կենցաղային խնդիրների ավտոմատացման համար՝ սենյակների մաքրությունից մինչև հագուստի հետ կապված օգնություն, հայտնում է Interesting Engineering-ը։ Ռոբոտը կարող է կատարել գործողությունների լայն շրջանակ՝ մաքրել սենյակները, հարդարել մահճակալները, ծալել հագուստը, տեսակավորել իրերը և առարկաները տեղավորել տան տարբեր հատվածներում։
06-07-2026 09:53
«Սարդ-մարդ։ Նոր օր» ֆիլմի հաջող մամուլի շրջագայությունից հետո Զենդայան և Թոմ Հոլանդը սկսել են իրենց հաջորդ համատեղ նախագծի՝ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականի» գովազդը։ Հուլիսի 5-ին զույգը ժամանել է Լոնդոն՝ առաջիկա ֆիլմի լուսանկարահանմումներին մասնակցելու համար։
06-07-2026 09:39
Ֆրանսիայի արևելքում անհայտ անձինք հանդուգն կողոպուտ են իրականացրել Էլզասի Լալիկ թանգարանում՝ գողանալով մոտ 20 զարդ։ Նախնական գնահատականներով,՝ վնասը կարող է հասնել գրեթե 4 միլիոն եվրոյի, հայտնում է Le Parisien-ը։ Կողոպուտը տեղի է ունեցել հուլիսի 5-ի լուսաբացին Վենգեն-սյուր-Մոդեր համայնքում գտնվող և արվ-նուվոյի ու արվ-դեկոյի դարաշրջանի նշանավոր վարպետ Ռենե Լալիկին նվիրված թանգարանում։
06-07-2026 08:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի իր ֆինանսական հաշվետվությունում նշել է 10,71 մլն դոլարի եկամուտ, որը ստացել է «Մելանիա» փաստագրական ֆիլմի համար լիցենզային վճարի տեսքով։ Ֆիլմը նվիրված է առաջին տիկնոջը և թողարկվել է Amazon MGM Studios ստուդիայի կողմից, հաղորդում է Variety-ն։
06-07-2026 07:50
Ուիմբլդոնի մենախաղի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ վնասվածքի պատճառով դուրս է գալիս այս տարվա մրցաշարից։ Քրոջ՝ Վենուսի հետ կորտ հաղթական վերադարձից հետո մարզուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ դուրս է գալիս Ուիմբլդոնի զուգախաղի մրցաշարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1287 անգամ
02.07.2026
Դիտվել է 345 անգամ
06.07.2026
Դիտվել է 257 անգամ
03.07.2026
Դիտվել է 239 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster