Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-06-2020 10:22
Չորս զգացողություն, որոնք կարող են դրդել դավաճանության. 1. վախ կոնֆիլկտներից, 2. վախ խոցելիությունից, 3. լուրջ հարաբերություններ կառուցելու անկարողություն, 4. ինքնախաբեություն։
01-06-2020 10:18
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է եւ Ծնողների համաշխարհային օրը:
01-06-2020 09:51
Ամեն օր պաղպաղակ ուտելը վատ գաղափար է. մեծահասակ մարդը կարող է շաբաթական ուտել պաղպաղակի երկու չափաբաժին: Ըստ մասնագետներ՝ սառը քաղցրեղենի «գերչափաքանակը» կարող է առաջացնել ֆարինգիտ, անգինայի բռնկում, լարինգիտ, ռինոսինուսիտ եւ մի ամբողջ շարք այլ հիվանդություններ:
01-06-2020 09:29
ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սպանված սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանները ձերբակալել են Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի դստերը` 25-ամյա Կյարա դե Բլազիոն:
29-05-2020 12:13
Ամերիկյան երգչուհի Գրայմսը, որը միլիարդատեր Իլոն Մասկի ընկերուհին է և վերջերս լույս աշխարհ է բերել իրենց առաջնեկին, մտադիր է աճուրդի հանել հոգին: 32-ամյա երգչուհին մտադիր է հոգին վաճառել նոր Selling Out արտ նախագծի շրջանակում:
29-05-2020 11:55
ԱՄՆ-ում ծնվել է երկու բերանով աղջիկ։ Ծնվելուց հետո աղջկա զննումը ցույց է տվել, որ նա ունի մոտ 1 սմ մեծությամբ երկրորդ բերան՝ փոքրաչափ ծնոտով, չծկթած ատամներով եւ թերաճ լեզվով, որը կրկնում էր հիմնականի գործողությունները:
29-05-2020 10:01
Անգլիայի Հարթֆորդշիր կոմսության Չեշանտ քաղաքից 4-ամյա հրաշամանուկ Այզեկ Միլլերը սովորել է գրել 3 լեզվով՝ անգլերեն, հունարեն եւ արաբերեն: Նա գիտի ԱՄՆ բոլոր 50 նահանգները, կարողանում է իսպաներեն հաշվել մինչեւ 10-ը եւ ծնողներին խնդրել է ռուսերենով գրքեր գնել:
29-05-2020 05:11
Անդրկարպատյան մարզի 90-ամյա բնակչուհին ինքնաթիռ է վարել: Կնոջ հետ հրահանգիչ է եղել, որը կատարել է թռիչքի մեկնարկը և վայրէջքը, իսկ ահա օդում ինքնաթիռը ղեկավարել է կինը:
29-05-2020 04:09
Մալդիվյան կղզիներում զբոսաշրջիկներին ընդունելու նոր կանոններ են մշակվել: Մասնավորապես, զբոսաշրջիկները պարտադիր պետք է կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցնեն:
28-05-2020 11:01
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի աշխատակիցներին հաջողվել է ապացուցել, որ կանոնավոր գրկախառնությունները նորմալացնում են արյան ճնշումը, հավասարեցնում են սրտի բաբախյունը, ինչպես նաեւ օգնում են հաղթահարել ասթմայի նոպաները եւ վերացնել միգրենը: 
28-05-2020 09:25
Քեյթ Միդլթոնն իրեն «հոգնած և թակարդում հայտնված» է զգում այն բանից հետո, երբ արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվեցին թագավորական լիազորություններից, և նա ստիպված էր ստանձնել նրանց պարտականությունների մի մասը:
28-05-2020 09:05
Դանիայի իշխանությունները թուլացրել են իրենց սահմանային վերահսկողությունը Հյուսիսային Եվրոպայի երկրների և Գերմանիայի համար՝ թույլ տալով, որ զույգերը, որոնք կորոնավիրուսի բռնկման հետևանքով հայտարարված կարանտինի պատճառով ստիպված էին բաժանվել, կրկին հանդիպեն:
28-05-2020 04:19
Ֆրանսիացի խաղողագործները հայտարարել են, որ մտադիր են շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի դեմ առաջնագծում մարտնչող բուժաշխատողներին՝ նրանց անվճար 5000 շիշ շամպայն տրամադրելով:
28-05-2020 04:10
Անգլիայի անպտղություն ունեցող 29-ամյա բնակչուհի Շենոն Սթիլը հղիացել է կարանտինի ընթացքում։
27-05-2020 11:41
Ամերիկացի գիտնականները վկայում են, որ կնոջը գայթակղելու ամենահեշտ միջոցը տղամարդու հումորի զգացումն է: Նրանք այս եզրակացությանն են եկել կանանց շրջանում անցկացված սոցհարցման արդյունքում:
27-05-2020 11:37
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը Twitter-ի իր էջում հաղորդել է, որ համացանցում կհրապարակի մի պատմվածք, որը գրել է ավելի քան 10 տարի առաջ:
27-05-2020 11:14
Օգստոսին Երեւանում նախատեսված է լողափնյա վոլեյբոլի օլիմպիական վարկանիշային կանանց մրցաշար, որին մասնակցելու են Արեւելյան Եվրոպայի երկրների թիմերը:
27-05-2020 11:10
Կարծես թե շոումեն Ալեքսանդր Ռեայի ընտրյալը՝ հայուհի Անժելիկան, նրան երրորդ երեխային կպարգեւի։ Ալեքսանդրը կնոջ հղիության մասին լուրերի պատճառ է դարձել։
27-05-2020 05:44
Յակուտսկում մերկապարուհիները կորոնավիրուսային համավարակի պատճառով մնացել են առանց աշխատանքի և ստիպված են գումար վաստակել՝ աշխատելով որպես ներքնազգեստով առաքիչ:
26-05-2020 06:44
Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը «Առավոտյան շոու» սերիալի մեկ էպիզոդում նկարահանվելի համար ստանում է 1.25 մլն դոլար, Նիկոլ Քիդմանը «Մեծ, փոքր սուտ»-ի մեկ սերիայի համար՝ 1 մլն դոլար։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 764 անգամ
15.08.2026
Դիտվել է 390 անգամ
14.08.2026
Դիտվել է 389 անգամ
18.08.2026
Դիտվել է 192 անգամ
20.08.2026
Դիտվել է 100 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster