Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2020 00:08
«Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է։ Հպարտ եմ, որ հայ եմ։ Մեզ չի կարելի ոչնչացնել։ Մենք միշտ վերածնվելու ենք»,-Instagram-ում գրել է Ռիալիթի-շոուի աստղ, բիզնեսվուման Քլոե Քարդաշյանը։
23-04-2020 11:44
ԱՄՆ-ում չորեքշաբթի 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է կրկնակի օսկարակիր ամերիկացի դերասանուհի Շիրլի Նայթը:
23-04-2020 11:24
Ապրիլի 23-ը նշվում է որպես Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օր։  1616 թվականի այդ օրը կյանքից հեռացել են Մ․ Սերվանտեսը, Վ․ Շեքսպիրը եւ Ինկա Գարսիլասո դե լա Վեգան։
23-04-2020 11:17
Բալետի արտիստ, ձյան վրա «մերկ» շպագատների սիրահար Անաստասիա Վոլոչկովայից մեծ գումար են գողացել։ Արտիստի խոսքով՝ ինքը ծանուցում է ստացել, որ իր քարտից 192,5 հազար ռուբլի է հանվել։
23-04-2020 07:35
Բրիտանացի Ռոբերտ Ուոլշը և Լիլիան Գրանդին, որոնք 97 տարեկան են, հանդիպել են անցյալ տարվա նոյեմբերին: Նրանք սկսել են հանդիպել շաբաթական մի քանի անգամ: Երբ իշխանությունները երկրում կարանտին հայտարարեցին, Ուոլշն ու Գրանդին որոշեցին միասին ապրել, քանի որ հասկացան, որ սիրում են միմյանց:
23-04-2020 05:34
Կանադայի բնակչուհին ողջ է մնացել այն բանից հետո, երբ նրա վրա կրակել են: Կնոջը փրկել են կրծքի սիլիկոնային իմպլանտները:
22-04-2020 09:30
Բրիտանացի թշակառուներ 77-ամյա Սիդնի Մուրը և իր 76-ամյա կինը՝ Ջեյնը, կորոնավիրուսով վարակվել էին ապրիլի սկզբին: 56 տարի և երբեք չբաժանված ամուսինները ապաքինվել են միևնույն օրը:
22-04-2020 09:25
Աշխարհում ամենախոշոր գարեջրի փառատոնը (Oktoberfest), որը պետք է Մյունխենում կայանար սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում, դարձել է կորոնավիրուսի հերթական «զոհը»: Այս տարվա նախատեսված փառատոնը չեղարկվել է:
22-04-2020 09:21
Այովայում իսկական «նվերների ծառ» է հայտնվել այն բանից հետո, երբ մի բարեսիրտ կին հարյուրավոր դիմակներ է կարել եւ դրանք եղեւնու վրա կախել, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան օգտվել։
22-04-2020 09:17
Աշխարհի թանգարանները իրենց հավաքածուներից ներկայացրել են ամենանողկալի ցուցանմուշի կոչման առցանց թեկնածուներին: Վիրտուալ մրցույթը նախաձեռնել է Անգլիայի Յորրքշիրյան թանգարանը, որը ամեն շաբաթ սոցցանցերում տարբեր թեմաների շուրջ #curatorbattle հեշթեգով քննարկումներ է կազմակերպում։
22-04-2020 08:27
Իտալացի մոդել Լորա Բրագատոն նկարահանվել է Playboy տղամարդկանց ամսագրի համար և հույս հայտնել, որ իր լուսանկարները դուր կգան «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդին:
21-04-2020 10:24
Comedy woman-ի աստղ եւ հեռուստապրոդյուսեր Նատալյա Եփրիկյանը 42-ամյա նշել է Հայաստանում։ Այն բաից հետո, երբ համավարակի հետեւանքով արտակարգ դրություն է հայտարարվել, հեռուստաաստղը չի կարողանում տուն մեկնել, փոխարենը ուրախ ժամանակ է անցկացնում պատմական հայրենիքում։
21-04-2020 07:27
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը վերադարձել է Հայաստան։ Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ Ավստրալիայից Բրազիլիա էր մեկնել համերգի նպատակով, սակայն անորոշ ժամանակով սպիպված էր այնտեղ մնալ, քանի որ չվերթները վաղուց հանվել էին։
21-04-2020 02:38
Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
21-04-2020 02:31
Adana Project ռոք խումբը, որը մշակում և նորովի է մատուցում հին կամ մոռացված հայկական ազգագրական, ժողովրդական, էստրադային երգեր, մայիսի 1-ին թողարկելու է առաջին'«Վերադարձ» ձայնասկավառակը:
21-04-2020 01:42
Իտալական Ֆինալե Լիգուր քաղաքում թենիսիստուհիները, որոնք կորոնավիրուսային համավարակի պատճառով ինքնամեկուսացված են, խաղ են անցկացրել հարևան տների տանիքներում: Թենիսի քաղաքային ակումբը հրապարակել է նրանց «կարանտինային» մրցաշարի տեսանյութը:
20-04-2020 09:36
Այժմ տարօրինակ ժամանակներ են, երբ նոր կյանքը լի է անորոշությամբ՝ կապված կորոնավիրուսային ճգնաժամի հետ։ Հնդկաստանից երիտասարդ զույգը, որը երեխա է ունեցել, որոշել է անմահացնել այս ժամանակաշրջանը՝ անվանելով երեխային Սանիթայզեր։
20-04-2020 03:51
ԱՀԿ-ն Global Citizen շարժման հետ համատեղ շոու-բիզնեսի համաշխարհային աստղերի մասնակցությամբ օնլայն ռեժիմով համերգ է անցկացրել։ Հավաքված միջոցները կուղղվեն բժիշկների համար դիմակների եւ պաշտպանիչ կոստյումների գնմանը, որոնք պայքարում են կորոնավիրուսային վարակի դեմ։ 
20-04-2020 02:01
Չեխիայի ազգային բալետի արտիստները նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով կարանտինային ռեժիմի պայմաններում հատուկ ներկայացում են ցուցադրել. բոլոր պարողները դիմակներ են կրել, պարել են անվտանգ հեռավորության վրա։
18-04-2020 11:34
Փորձագետները պարզել են, որ գարնան բնորոշ հոտի պատճառը քիմիական նյութն է, որը տաք սեզոնի սկզբին արտադրվում է բակտերիաների կողմից:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-08-2026 10:53
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ։ Դա հազվագյուտ և անբուժելի հիվանդություն է, որն առաջացնում է ուժեղ սպազմեր, ցավ և շարժման դժվարություն։ Դրա պատճառով երգչուհին ստիպված էր ժամանակավորապես լքել բեմը և չեղարկել բազմաթիվ հրապարակային ելույթներ, բայց այժմ նա պատրաստվում է մեծ վերադարձի։ Երգչուհին հարցազրույց է տվել Harper's Bazaar ամսագրին, որտեղ խոսել է իր բուժման, ստեղծագործական ճանապարհի և ապագայի ծրագրերի մասին։
20-08-2026 10:33
Իտալական Վալ դի Ֆասա հովտում զբոսաշրջիկները հսկայական հերթեր են կանգնում krapfen փքաբլիթների համար, որոնք վաճառվում են Ֆրիդրիխ-Ավգուստ լեռնային կացարանում, գրում է The Guardian-ը։ Որոշ այցելուներ արթնանում են արշալույսին կամ նույնիսկ գիշերում վրաններում, որպեսզի հասցնեն թարմ թխվածք գնել՝ նախքան դրա սպառվելը։ Աղանդերի ժողովրդականությունը կտրուկ աճել է ֆուդ-բլոգերների հրապարակումներից հետո։ Իրենց տեսանյութերում նրանք ցուցադրում էին Դոլոմիտյան Ալպերի ֆոնին պատկերված krapfen-ները։ Մեկ թխվածքի արժեքը հասնում է 4 եվրոյի։
20-08-2026 10:02
Մալայզիայի սուլթան Աբդուլլահի և նախկին դերասանուհի Ջուլիա Ռայիսի դուստրը՝ արքայադուստր Իլիանան, ամուսնացել է բրիտանացի մրցարշավորդ Քրիստոֆեր Ֆրոգատի հետ: Հարսանեկան արարողությունները սկսվել են օգոստոսի 7-ին և տեղի են ունեցել Կուալա Լումպուրում: Իլիանան և Քրիստոֆերը հարսանիքից առաջ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, ուստի դրա մասին քիչ մանրամասներ կան: Նրանք նույնիսկ հանրությունից թաքցրել են իրենց հանդիպման հանգամանքները և սիրավեպի սկզբի ամսաթիվը: Այնուամենայնիվ, ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է պալատի ներկայացուցիչների հայտարարությամբ:
20-08-2026 08:56
Մադոննան վերջապես հետևորդների հետ կիսվել է իր ծննդյան օրվա լուսանկարներով։ Օգոստոսի 16-ին նա իր 68-ամյակը նշեց հունական Կորֆու կղզում։ Երգչուհին մեկ շաբաթ անցկացրեց այնտեղ իր երեխաների, ընկերոջ՝ Ակիմ Մորիսի և ամենամտերիմ ընկերների հետ։ Վերջին երկու տարվա ընթացքում երգչուհին տարեդարձը նշել էր Իտալիայում, բայց այս տարի նա Պոմպեյի և Տոսկանայի փոխարեն նախընտրեց այլ, թեև ոչ պակաս տպավորիչ վայր։
20-08-2026 05:09
Մեծ պայուսակները կրկին նորաձև են։ Մանր աքսեսուարների միտումը ակնհայտորեն հոգնել է։ Այս սեզոնին պայուսակները կրկին իրավունք են ստանում լինել զգեստապահարանի լիարժեք մաս, այլ ոչ թե հագուստի դեկորատիվ լրացում։ Չափսերի փոփոխությանը զուգընթաց փոխվում է նաև պայուսակների նկատմամբ վերաբերմունքը. այժմ մարդիկ ակնկալում են, որ դրանք ունենան ոչ միայն գեղեցիկ ուրվագիծ, այլև կարողանան տեղավորել իրենց անհրաժեշտ ամեն ինչ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 772 անգամ
15.08.2026
Դիտվել է 393 անգամ
14.08.2026
Դիտվել է 390 անգամ
18.08.2026
Դիտվել է 200 անգամ
20.08.2026
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster