Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2020 11:05
Քեթի Փերիի եւ Օռլանդո Բլումի ընտանիքը համարվել է. լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը՝ փոքրիկ Դեյզի Դավ Բլումը։ Դերասանը նաեւ իննամյա որդի ունի, որը ծնվել է մոդել Միրանդա Քերի հետ ամուսնության ընթացքում։
27-08-2020 02:22
25-ամյա Ջիջի Հադիդն առաջին անգամ ցույց է տվել, որ հղի է. Հադիդն իր բլոգում հրապարակել է սև-սպիտակ լուսանկարներ, որոնցում երևում է նրա նկատելիորեն կլորացված փորը:
26-08-2020 12:01
Ելենա Բարիսենկոն, Էդգար Իգիթյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Սոֆի Դևոյանը, Սուրեն Թումասյանը և այլ դերասաներ հանդես կգան ռեժիսոր Ելենա Արշակյանի և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի նոր՝ «Ախթամար» հեռուստանովելում: Վերջինս օգոստոսի 31-ից կհեռարձակվի ATV-ի եթերում:
26-08-2020 10:30
Դերասանուհի Սոֆի Տուրները, ով Սանսա Սթարկի դերն է խաղացել հանրաճանաչ «Գահերի խաղը» հեռուստասերիալում, սոցցանցում տեղադրել է գահի մի լուսանկար, որը դերասանուհին տուն է տարել նկարահանումներից հետո: Այս գահի վրա «Գահերի խաղը»-ի հերոսուհին սերիալի վերջում թագադրվում է:
26-08-2020 10:17
Երգչուհիներ Արմինկան ու Շպռոտը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնեն հանդիսատեսի դատին։ «Անհամբեր սպասում եմ մեր նոր համագործակցությանը։ Վերջապես միասին դուետ կունենանք։ Հին երգ, հին ընկերներ, բայց նոր տրամադրություն։ Շուտով՝ նոր տեսահոլովակ»,- գրել է Շպռոտը «Ինստագրամի» իր էջում:
26-08-2020 09:20
Իսլանդացի երգիչ Բյորքը և նրա դուստր Իսադորան նկարահանվելու են վիկինգների մասին պատմող «The Northman» ֆիլմում, որի ռեժիսորն է Ռոբերտ Էգերսը: Ֆիլմում երգչուհուն բաժին է հասել «սլավոնական վհուկի» դերը:
26-08-2020 02:05
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Հանրապետական կուսակցության համազգային համագումարում պատմել է Սլովենիայում իր մանկության եւ Ամերիկա տեղափոխվելու երազանքի մասին:
25-08-2020 11:06
2021թ.-ից սկսած Բեռլինի կինոփառառոնին այլեւս մրցանակներ չեն հանձնվի լավագույն դերասան եւ դերասանուհին անվանակարգերում, որոնք մտցվել են դեռ 1956թ.-ին։ Դրանց փոխարեն մրցանակներ կհանձնեն լավագույն գլխավոր եւ երկրորդ պլանի դերերի համար։
25-08-2020 09:40
39-ամյա Փարիզ Հիլթոնը դեռ չի ճաշակել մայրության ուրախությունը, բայց մտածում է սերունդների մասին: Աստղը խոստովանել է, որ որոշել է սառեցնել իր ձվաբջիջները: Եվ նա ոգևորվել է իր ընկերուհուց՝ Քիմ Քարդաշյանից, ով ևս այդպես էր վարվել, իսկ հետո դրանք օգտագործեց որդիների ծնվելուց: 
25-08-2020 07:37
Շոկոլադը նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը: Ավելի վաղ շրջանում շոկոլադը համարվել է դեղամիջոց։ Ացտեկները շոկոլադը հենց այդ նպատակով էլ օգտագործել են։
25-08-2020 07:16
Փերիս Հիլթոնն այնպիսին չէ, ինչպիսին նրան համարում եք, հայտարարել է աստղը՝ որոշելով, որ ժամանակն է ցույց տալ, թե ինչ է թաքնված երես առաջ շիկահերի կերպարի հետեւում։ «Սա Փերիսն է» վավերագրական ֆիլմում բազմամիլիոնանոց ունեցվածքի ժառանգորդը պատմում է, թե ինչպես են ծեծել իրեն, նվաստացրել ու պահել վախի պայմաններում։
25-08-2020 02:26
Չեխական ծագմամբ նախկին սուպերմոդել և դերասանուհի Պաուլինա Պորիզկովան 55 տարեկանում հիացրել է իր կազմվածքով: Նախկին մոդելն Ինստագրամի իր էջում կիսամերկ լուսանկար է հրապարակել: Լուսանկարին կից Պորիզկովան նշել է, որ Ինստագրամն իր տունն է համարում, որտեղ նա մերկացնում է իր հոգին, և երբեմն, նաև մարմինը:
24-08-2020 09:26
Կիպրոսում արգելել են համբույրները, գրկախառնությունները, ձեռքսեղմումներն ու պարերը հարսանիքների ժամանակ՝ որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոց։
24-08-2020 07:30
Ալկոհոլը բնավ միակ մթերքը չէ, որը վնասում է մարդու լյարդը։ Մրգերի սխալ օգտագործումը ևս կարող է դառնալ լյարդի ցերոզի պատճառ։ Մրգերը պարունակում են շատ ֆրուկտոզա, որը նպաստում է ճարպերի կուտակմանը Լյարդի վրա կարող է բացասաբար ազդել նաեւ ոչ ակտիվ կենսակերպը։
24-08-2020 05:39
Ռոնալդուի ընկերուհին խորհրդավոր գրությամբ լուսանկար է հրապարակել, ինչից հետո երկրպագուները շտապել են ենթադրել, որ ֆուտբոլիստն ամուսնության առաջարկություն է արել նրան: «Այո՜»,- լուսանկարին կից գրել է Ռոդրիգեսը, որում ֆուտբոլիստը փակում է ընկերուհու մատնեմատը։
24-08-2020 03:35
Ոմանք կարծում են, որ լավ հագնվելու համար մեծ գումարներ են հարկավոր: Ամերիկացի Ջիլիան Օուենսը գիտի, որ դա ճիշտ չէ: Ջիլիանը գնում է էժանագին զգեստներ՝ հաճախ դրանց համար վճարելով ընդամենը 1 դոլար և դրանք վերածում է նորաձև հանդերձանքների:
24-08-2020 02:33
Մադոննան իր 62-ամյակը տոնել է կանեփի ափսեով: Աստղը երեկույթը ցույց է տվել իր ինստագրամյան բլոգում: Նա տոնը կազմակերպել է Ճամայկայում, որտեղ հանգստանում էր ընկերների հետ:
22-08-2020 10:23
Իսպանիայում իրավահավասարության հարցերով նախարար Իռեն Մոնտերոն կոչ է արել տարածաշրջանային իշխանություններին փակել հասարակաց տները կորոնավիրուսի նոր բռնկումը կանխարգելելու համար։
22-08-2020 07:35
Հայաստանի կանանց ֆուտբոլի Մ-19 հավաքականը օգոստոսի 24-26-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
22-08-2020 06:37
6 ննջասենյակ, 8 սանհանգույց, մեծ լողավազան և բացօթյա խոհանոց. Քրիս Ջեները 15 մլն դոլարով վաճառել է Հիդեն Հիլզում գտնվող շքեղ առանձնատունը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 744 անգամ
14.08.2026
Դիտվել է 386 անգամ
15.08.2026
Դիտվել է 385 անգամ
18.08.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster