Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-09-2020 00:09
Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները բացահայտել են NEMP1 գենի նախկինում անհայտ դերը պտղաբերության մեջ:
04-09-2020 00:09
Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովի անդամ Բաֆի Ուիքսը խնդրել է խորհրդարանում կայանալիք քվեարկությանը մասնակցել վստահված անձի օգնությամբ, սակայն մերժում է ստացել: Ամերիկուհին ստիպված է եղել քվեարկությանը ներկայանալ իր նորածին դստեր հետ, որին լույս աշխարհ է բերել հուլիսի 26-ին:
04-09-2020 00:03
Թուրքիայում հուլիս ամսին հունիսի համեմատ 39.6 տոկոսով ավելացել են անչափահասների նկատմամբ գրանցված սեռական ոտնձգությունների դեպքերը: Այս մասին հայտնի է դարձել թուրքական «Կանանց սպանությունները կանգնեցնելու ենք» պլատֆորմի կազմած զեկույցից:
03-09-2020 10:03
Յուտայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնել են նիհարելու ամենահեշտ ձեւերից մեկի մասին. այդ նպատակով մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար քայլել ոտնաթաթերի վրա:
03-09-2020 09:10
Առատաձեռնությունը երկարացնում է կյանքը. գիտնականներն ասում են, որ առատաձեռնությունն ազդում է մարդու զգացմունքային բավարարվածության վրա, ինչը նշանակում է, որ այն նվազեցնում է սթրեսը եւ տագնապը սիրելիների ու հայրենակիցների ապագայի համար:
03-09-2020 07:37
Սելենա Գոմեսը երկբևեռ խանգարման մասին. «Մինչ իմ ախտորոշումն իմանալը, ես ինձ խելագար էի զգում»:
03-09-2020 05:16
«Կասպերսկի» ընկերությունն իր մանկական առցանց անվտանգության Kaspersky Safe Kids լուծման մեջ ավելացրել է «Անվտանգ որոնում YouTube-ում» գործառույթը։ Այն լրացնում է տեսահոսթինգի զտման սովորական հնարավորությունները՝ այն դարձնելով պատանի օգտատերերի համար էլ ավելի անվտանգ ծառայություն։
03-09-2020 03:42
Փերիս Հիլթոնը խոսել է նախկին ընկերների հետ բռնարար հարաբերությունների մասին. «Ես համակերպվել եմ այն ամենի հետ, ինչը պետք չէր»:
02-09-2020 10:13
Անգլիական Քիլինգվորտ քաղաքում կինը դարձել է մուլտիմիլիոնատեր եւ եւս 25 տարի աշխատել սուպերմարկետում: 64-ամյա Էլեյն Թոմփսոնը 2,7 մլն ֆունտ սթեռլինգ է շահել 1995 թվականին: Այդ ժամանակ նա չի ցանկացել հեռանալ իր սիրելի աշխատանքից եւ շարունակել է աշխատել։
02-09-2020 08:27
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի մրցանակակիր ֆիլմերն արդեն հայտնի են: Լիամետրաժ ֆիլմերից հաղթող են ճանաչվել Գեորգի Գաչավայի «Թշնամիները» (Վրաստան), Մոհամադրեզա Հաջի Ղոլամի «Ընկույզ»-ը (Իրան), Ֆիլիպպ Աբրյուտինի և Մաքսիմ Զիկովի «Երազանքների թիմը» (ՌԴ), Աննա Հարությունյանի՝ «Անիկո»-ն (Հայաստան)։
02-09-2020 05:21
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հայտնաբերվել է մոդել, Քարդաշյանների ընտանիքի մասին պատմող ռեալիթի-շոուի մասնակից Քենդալ Ջենների նմանակը: Նրա անունն է Թեոնա Չաչուա: 29-ամյա Չաչուան վաճառքի ներկայացուցիչ է, ինչպես նաև ունի բլոգ Ինստագրամում:
02-09-2020 02:18
Այշատ Կադիրովան՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դուստրը, նշանակվել է հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալ:
02-09-2020 01:37
Մեգան Մարքլը և արքայազն Հարին իրենց առաջին համատեղ բնակարանն են գնել Կալիֆոռնիայի Մոնտեսիտո քաղաքում: Միացյալ Նահանգներում է ապրում նաև Մեգանի մայրը՝ Դորիա Ռեգլանդը: Մարքլը շատ մտերիմ է մոր հետ և, ամենայն հավանականությամբ, Դորիան կտեղափոխվի դստեր տուն:
01-09-2020 09:12
79 տարի միասին ապրած էկվադորցի ամուսինները հայտնվել են Գինեսի գրքում։ 110-ամյա Խուլիո Կեսար Մորա Տապիան եւ 104-ամյա Վալդրամինա Մակլովիան միասին դաստիարակել են 5 երեխա, 11 թոռ, 21 ծոռ եւ 9 ծոռնորդի:
01-09-2020 07:48
27-ամյա մոդել Նիկոլ Պոտուրալսկին, որը, ըստ հավաստի տեղեկությունների, դերասան Բրեդ Փիթի նոր սիրելին է, ամուսնացած է ռեստորատոր Ռոլանդ Մերիի հետ:
01-09-2020 05:30
Ցրված սկլերոզով տառապող 10 պացիենտներից 3-ը տառապում է նաեւ միգրենով: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Clinical Neuroscience-ում:
01-09-2020 03:34
Շոտլանդական Էգ կղզու բնակիչ Էլզա Պանչիրոլին վազելիս է եղել լողափին և պատահաբար հայտնաբերել է արժեքավոր արտեֆակտ՝ ավելի քան 166 միլիոն տարի առաջ գոյություն ունեցած դինոզավրի ոսկոր:
01-09-2020 02:37
Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կոշտ արտահայտվելով ՖԻԴԵ-ի հասցեին այն բանից հետո, երբ համաշխարհային շախմատի ղեկավար մարմինը օնլայն օլիմպիադայում որոշեց հաղթող ճանաչել եզրափակչի մասնակից երկու թիմերին՝ Ռուսաստանին և Հնդկաստանին:
31-08-2020 10:07
Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը, նախապատրաստվելով իր դերին «Ավատար» ֆիլմի երկրորդ մասի համար, սովորել է պահել շունչը ավելի քան յոթ րոպե:
31-08-2020 09:57
Ռուսական շանսոնի թագուհի Լյուբով Ուսպենսկայա միակ դուստր Տատյանա Պլաքսինան հաճախ է գործողություններով գրավում հանրության ուշադրությունը։ Այժմ Instagram-ի միկրոբլոգում աղջիկը մերկ լուսանկար է հրապարակել։ «Ձեզ հաղթանակ է սպասվում, պարոն նախագահ», - գրել է Պլակսինան եւ նշել Դոնալդ Թրամփի էջը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 744 անգամ
14.08.2026
Դիտվել է 385 անգամ
15.08.2026
Դիտվել է 385 անգամ
18.08.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster