Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-09-2020 07:11
Սերենա Ուիլյամսը շարունակում է պայքարն ԱՄՆ բաց առաջնությունում: Նյու Յորքում ընթացող US Open-ի կանանց մենախաղի 1/8 եզրափակիչում 2 ժամ 29 րոպե ձգված մրցախաղում նա հաղթեց հույն Մարիա Սակարիին' 3:6, 7:6, 3:6 հաշվով: Հաջորդիվ' քառորդ եզրափակիչում Ուիլյամսի մրցակիցը 32-ամյա բուլղարացի Ցվետանա Պիրոնկովան է:
09-09-2020 02:17
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան նոր չափանիշներ է սահմանել «Օսկար» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հավակնող ֆիլմերի համար: Ակադեմիայի կայքում նշվում է, որ նոր կանոններն ուղղված են ռասսայական, էթնիկ, սեռական և այլ փոքրամասնությունների, ինչպես նաև կանանց նկատմամբ ճնշումների դեմ պայքարին:
09-09-2020 02:15
Համացանցում է հայտնվել Սելենա Դելգադո Լոպեսը՝ Մոմոյի գործի շարունակողը. սոցիալական ցանցերում նախազգուշացումներ են տարածվում, որ անհայտ պատճառով այս կինը գտնվում է ձեր ֆեյսբուքյան ընկերների ցուցակում:
08-09-2020 10:36
Ավստրիական McDonald`s-ը թողարկել է լողազգեստների սահմանափակ հավաքածու: Ցուցադրված բոլոր իրերը պատրաստված են ընկերության կողմից հավաքված վերամշակված ըմպելիքների ձողիկներից, ինչպես նաև համաշխարհային օվկիանոսի այլ պլաստիկ թափոններից:
08-09-2020 10:31
Ըստ ականատեսների ՝ Անջելինա Ջոլին «կատաղության մեջ է ընկել» այն բանից հետո, երբ նախկին ամուսինը՝ 56-ամյա Բրեդ Փիթը, իր նոր սիրեցյալին՝ 27-ամյա մոդել Նիկոլ Պոտուրալսկուն բերել է ֆրանսիական այն կալվածքը, որտեղ դերասանները 2014 թվականին ամուսնացել են:
08-09-2020 10:08
Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ մարիխուանայի օգտագործումը բացասաբար է ազդում մարդու մտավոր կարողությունների վրա:
08-09-2020 10:05
38-ամյա ամերիկացի Սերենա Ուիլյամսը դուրս եկավ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի քառորդ եզրափակիչ՝ տանելով 100-րդ հաղթանակն այս մրցաշարում։
08-09-2020 10:01
66 տարեկանում կյանքից հեռացել է հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ ՝ չեխ լրագրող Դանա Մազալովան:
07-09-2020 10:10
«Եթե նույնիսկ քեզ չեն հասկանում, ավելի լավ է տարբերվել, քան հարմարվել ուրիշներին»․ Արմինե Հարությունյանն Իտալիայում դարձել է բոդի շեյմինգի առաջին զոհը:
07-09-2020 05:12
Instagram-ում հրապարակված լուսանկարներից մեկում սուպերմոդել Իրինա Շեյքը կրում է հաստ թելերից գործված բոդի, որն էլ ավելի է ընդծել նրա շքեղ կազմվածքը։ Բոդիի հենց այդպիսի տարբերակ են առաջարկում սեպտեմբերյան ցուրտ երեկոներին կրել Շեյքն ու Vogue ամսագրի հիմնադիրները։
07-09-2020 04:17
Ամերիկացի 23–ամյա մոդել Բելլա Հադիդը պատմել է  պատմել է իր հիվանդության մասին: Նա գրել է, որ տառապում է Լայմի հիվանդությամբ, թվարկել է այն ծանր ախտանշանները, որոնց նա շարունակում է հարմարվել և պայքարել:
07-09-2020 03:22
Ավստրալացի դերասան Քեյթ Բլանշեթը խնդրել է իրեն դերասան անվանել դերասանուհու փոխարեն: Նա կարծում է, որ «դերասանուհի» բառն ունի ստորադաս իմաստ:
07-09-2020 01:26
Մեծ Բրիտանիայում բացվել է Stable Stays հյուրանոցը, որտեղ կարող եք գիշերել ձիախցում`ձիերի հետ:
05-09-2020 10:58
Ֆրանսիայում կյանքի 92-րդ տարում մահացել բելգիացի երգչուհի, դերասանուհի Լեոնի Քորեմանը, որը հանրությանն առավել հայտնի է Աննի Քորդի անունով:
05-09-2020 10:32
Բրազիլացի գործարարը զոհվել է նշանադրության առիթով իր հարսնացուին համբուրելուց հինգ րոպե անցրծարարը զոհվել է նշանադրության առիթով իր հարսնացուին համբուրելուց հինգ րոպե անց։  Զույգը լուսանկարվել է, որտեղ երեւում է համբույրը, որից հետո տղամարդը գնացել է լողալու ընկերների հետ և խեղդվել։  
05-09-2020 08:55
Պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանի ընկերությունը՝ IntelinAir-ը, Միացյալ Նահանգների՝ 2020 թվականի ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերություններից մեկն է: Այն զբաղեցրել է 714-րդ տեղը: IntelinAir-ը ստեղծում է ծրագրակազմ, որն օգնում է ֆերմերներին և գյուղատնտեսներին բարելավել իրենց բերքը:
05-09-2020 03:52
Գերմանիայի ոստիկանությունը հինգ երեխայի մարմին է գտել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի Զոլինգեն քաղաքի բնակարաններից մեկում: Երեխաների զոհվելու մեջ գլխավոր կասկածյալը նրանց մայրն է, որն ազգությամբ գերմանուհի է: Տեղի ունեցածի պատճառները դեռ չեն պարզվել:
05-09-2020 02:49
Լենինգրադի մարզի Դաշնային հակամոնոպոլիական ծառայությունը հայտարարել է, որ բլոգեր Անաստասիա Իվլեեւայի նկատմամբ ալկոհոլային արտադրանքի անօրինական գովազդի համար գործ է հարուցվել:
04-09-2020 00:56
«Գահերի խաղը» հեռուստասերիալի ստեղծողներ Դեյվիդ Բենիոֆը և Դանիել Բրեթ Ուայսը Netflix-ի համար նոր սերիալ կնկարահանեն: Հոսքային ծառայության համար մասնագետները կստեղծեն շոու՝ հիմնված չինացի հեղինակ Լյու Ցիսինի ֆանտաստիկ եռագրության վրա:
04-09-2020 00:46
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում սեքսը կարող է դժվար լինել, ուստի ավելի լավ է չհամբուրվել եւ, հնարավոր է, դիմակ կրել՝ Covid-19-ի տարածումը կանխելու համար, հաղորդում է CNN-ը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 742 անգամ
14.08.2026
Դիտվել է 384 անգամ
15.08.2026
Դիտվել է 384 անգամ
18.08.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster