Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-09-2020 05:03
Ճարպակալմամբ տառապող մարդու համար նույնիսկ քաշի ընդամենը 5%-ը կորցնելը թույլ կտա ամրապնդել առողջությունը, իսկ 13%-ով նիհարելը զգալիորեն կնվազեցնի մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը: Այս մասին մասնագետները հայտարարել են Եվրոպական եւ համաշխարհային կոնգրեսում:
16-09-2020 02:37
Ռուսաստանցի սուպերմոդել Իրինա Շեյքն ամբողջովին մերկ նկարահանվել է ֆոտոշարքում: Կադրը հայտնվել է լուսանկարիչ Մերթ Ալասի (mertalas) Instagram-ի էջում: Սև-սպիտակ լուսանկարում 34-ամյա Շեյքը կանգնած է մեջքով դեպի լուսանկարիչը՝ թուր-ձուկը ձեռքին:
15-09-2020 11:08
Դանիացի սուպերմոդել Հելենա Քրիսթենսենը զարմացրել է երկրպագուներին 90-ականների իր կերպարով: Հայտնի մոդելը փորձել է նույն բոդին, որը նա կրել է 30 տարի առաջ:
15-09-2020 10:56
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է 80 հազարը: Հատկանշական է, որ նրանց 88 տոկոսը կանայք են' 70.975 մարդ:
15-09-2020 07:59
Քաշի անցանկալի ավելացումը շաքարախտի, ծանր բորբոքումների, հիպերտոնիայի եւ դեպրեսիայի բուժման համար նախատեսված բազմաթիվ դեղամիջոցների կողմնակի ազդեցություն է: Խոսքը բետա-բլոկատորների խմբի դեղամիջոցների, կորտիկոստերոիդների, հակադեպրեսանտների, ինչպես նաեւ ինսուլինի մասին է:
15-09-2020 05:08
Ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տունը անոնսել է նոր, թանկարժեք աքսեսուարի, որի պատճառով սոցիալական ցանցերում քննադատության է ենթարկվել: Խոսքը LV Shield պաշտպանիչ դիմակի մասին է, որն արված է հովարի տեսքով և կողքերի հատվածում զարդարված է ոսկե դետալներով:
15-09-2020 04:04
Հունվարին ամբողաջական հավաքածուի թողարկումից հետո Բեյոնսեի Ivy Park ապրանքանիշն ու adidas Originals-ը վերադառնում են եւս մեկ համատեղ աշխատանքով՝ Superstar մարզակոշիկի նոր տարբերակով։
14-09-2020 11:46
«Սուր հովարների» շոուրաններ Սթիվեն Նայթը սցենար է գրել համավարակի մասին ֆիլմի համար, որը կոչվում է «Կարանտին» (Lockdown)։ Նկարահանումները կսկվեն արդեն սեպտեմբերի վերջին:
11-09-2020 10:30
102 կարատանոց օվալաձեւ անթերի ադամանդը Հոնկոնգում Sotheby`s աճուրդում վաճառքի կդրվի հոկտեմբերի 5-ին։ «Պատմականորեն այնպես է ստացվել, որ այս տրամաչափի և այս չափի ադամանդները վաճառվել են 11-33 մլն դոլարով»,-ասել է Նյու Յորքում Sotheby`s-ի թանկարժեք զարդերի բաժնի ղեկավար Քուիգ Բրունինգը:
11-09-2020 10:25
Աշխարհում ամենահայտնի շոկոլադ արտադրողներից մեկը՝ Lindt ընկերությունը, «Շոկոլադի տուն» կոչվող թանգարան է բացելու` աշխարհում խոշորագույն շոկոլադե շատրվանով: Այն իր դռները կբացի սեպտեմբերի 13-ին։
11-09-2020 10:15
Gucci նորաձեւության տան հիմնադրի՝ Գուչիո Գուչիի ծոռը եւ նրա ավագ որդու՝ Ալդո Գուչիի թոռը՝ Ալեքսանդրա Զարինին, Կալիֆոռնիայի նահանգի գերագույն դատարան հայց է ընտանիքի երեք անդամի դեմ: Նա իր խորթ հորը՝ Ջոզեֆ Ռուֆալոյին, մեղադրում է սեռական բռնության մեջ, որը շարունակվել է 16 տարի, իսկ մորն ու տատիկին՝ այդ հանցագործությանը մասնակից լինելու մեջ։
11-09-2020 07:42
Նիդեռլանդական Ուտրեխտ քաղաքի ծերանոցներից մեկում 114 տարեկանում մահացել է երկրի ամենատարեց կինը: Էնն Բրազ Լեյթերը ծնվել է 1906 թվականի հուլիսի 16-ին։ 80 տարի առաջ նա կորցրել է ամուսնուն:
11-09-2020 02:39
Jeep ընկերությունը Լոնդոնում բացել է աշխարհի ամենաէքստրեմալ հյուրանոցը: Այն բաղկացած է մեկ համարից, որը գտնվում է գետնից 70 մետր բարձրության վրա: Համարն իրենից ներկայացնում է վրան, որն ամրացված է The O2 Arena զվարճանքի համալիրի հենասյուների վրա: Հյուրանոցը տեղակայված է Լոնդոնի Գրինվիչ թերակղզում:
10-09-2020 09:56
Ավստրալիայի բնակչուհիներից մեկը մոտ 3 մլն ԱՄՆ դոլար է շահել ամուսնու շնորհիվ, որն իրեն կատակով վիճակախաղի տոմս է նվիրել ծննդյան տարեդարձին: Ավստրալուհին հայտնել է, որ ամուսինն իրեն է հանձնել նվերն ու հեգնանքով ասել, որ այն իրեն երջանկություն կբերի:
10-09-2020 09:45
Ֆիթնեսի մարզիչ Աարոն Բրաունն անվանել է նախաճաշի երեք տարբերակ, որոնք կօգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից: Լավագույն տարբերակը կաթնամթերքն է, թռչնամիսը, տավարի միսը, սպիտակ ձուկը և ծովամթերքը: Նշվում է, որ ոչ ճարպոտ սպիտակուցներով հարուստ սնունդն ավելի արագ է հագեցնում քաղցը:
10-09-2020 09:34
Ոչ լիարժեք սնունդը եւ ընթրիքից հրաժարումը կարող է բացասաբար ազդել առողջության եւ կազմվածքի վրա՝ պնդում է ռուս էնդոկրինոլոգ-սննդաբան Էլվիրա Ֆյոդորովան: Մասնագետը նշել է 3-անգամյա սնվելու կարեւորությունը:
10-09-2020 09:17
Ամերիկուհին ոստիկանություն է կանչել՝ սեքս տիկնիկը շփոթելով դիակի հետ: 25-ամյա Բրիթնի Պենինգթոնն ու նրա 29-ամյա ընկեր Թեյլոր Դեեմը իրենց տան մոտակայքում գետի մոտ թփերից միջից դուրս եկած ոտք են նկատել: Բրիթնին մարմնի այլ մասեր է նկատել:
10-09-2020 04:55
Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Դաղստանում քննչական մարմինները ստուգումներ են իրականացնում սեփական հարսանիքի ժամանակ հանգստացնող դեղամիջոցի ընդունումից հետո մահացած կնոջ գործով:
09-09-2020 11:02
Գեղագիտության եւ կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն' CIDESCO-ն նախաձեռնել է Գեղեցկության միջազգային օր ստեղծել, որը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 9-ին:
09-09-2020 10:57
Զարկերակային բարձր ճնշումը եւ 2-րդ տիպի շաքարախտը վտանգավոր են ուղեղի համար եւ բացասաբար են ազդում ճանաչողական ունակությունների, այդ թվում' մտածողության եւ հիշողության վրա: Այս մասին հայտնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 742 անգամ
14.08.2026
Դիտվել է 384 անգամ
15.08.2026
Դիտվել է 384 անգամ
18.08.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster