Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-08-2020 05:26
Հոլիվուդյան դերասանուհի, «Հիշողության օրագիր» եւ «Շերլոկ Հոլմս» ֆիլմերի աստղ Ռեյչլ Մակադամսը հղի է։ Կանադացի աստղը Լոս Անջելեսում զբոսնել է իր որդու հետ՝ չթաքցնելով փորիկը: Իր առաջնեկին Մակադամսը ծննդաբերել է պրոդյուսեր եւ սցենարիստ Ջեյմի Լինդենից։
22-08-2020 02:40
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում զույգը սեքսով զբաղվելու ժամանակ պատահաբար հայտնվել է Zoom-ով ընթացող առցանց համաժողովի ուղիղ եթերում: Ինչ-որ պահի մասնակիցներից մեկը որոշել է լքել վեբինարը՝ մոռանալով անջատել տեսախցիկը: Արդյունքում, մասնակիցները նրա ինտիմ հարաբերության ականատեսն են դարձել:
21-08-2020 10:32
TriStar Pictures-ը հաղթել է Ուիթնի Հյուսթոնի մասին ֆիլմ նկարահանելու համար մի քանի ընկերությունների պայքարում։ Երգչուհին 48 տարեկան հասակում մահացել է 2012թ.-ին թմրամիջոցների գերդոզավորման հետեւանքով։ «I Wanna Dance With Somebody» կենսագրական ժապավենը կթողարկվի այդ ողբերգական օրվա 10-ամյակին։
21-08-2020 07:35
Եթե ձեզ մոտ քոր է առաջացել, որը երկար ժամանակ չի անցնում, խորհուրդ է տրվում բժշկի դիմել՝ անկախ մաշկի վրա ցան լինելուց։ Journal of the American Academy of Dermatology-ում հրապարակված տվյալների համաձայն՝ մաշկի քորը կարող է լինել օնկոլոգիական հիվանդությունների ախտանիշ։
21-08-2020 07:00
Քլոե Քարդաշյանը մերժել է Տրիստան Թոմփսոնի առաջարկը՝ տեղափոխվել իր տուն։
21-08-2020 05:50
Ավելի քան հինգ հազար հին բաղադրատոմսեր և խոհարարական գրքեր են անվճար հասանելիությամբ տեղակայվել համացանցում։ Կայքի հիմնադիր Բարբարա Քեթչումը Խոհանոցային հավաքածուի հետ երկար ժամանակ է անցկացրել Հարվարդի համալսարանի գրադարանում:
21-08-2020 03:55
47-ամյա մոդել Հեյդի Կլումը դատարան է դիմել անհապաղ քննության․ նա պնդում է, որ իր 57-ամյա նախկին ամուսին Սըլը չի ցանկանում իրենց երեխաներին թողնել գնան Եվրոպա:
20-08-2020 10:16
Բժիշկ-սննդաբան Ջեյն Քլարքը բացահայտել է ֆրանսուհիների նրբագեղ կազմվածքի գաղտնիքը: Գլխավոր գաղտնիքն ուտելու ձևն է: Ֆրանսուհիներն արագ չեն ուտում, նրանք վայելում են ընթացքը:
20-08-2020 10:01
Ցանկացած ինտենսիվության ֆիզիկական ակտիվությունն օգտակար է, բայց մեծ ծանրաբեռնվածությունները թույլ են տալիս խուսափել վաղաժամ մահից, պարզել են Քեմբրիջի համալսարանի գիտնականները։
20-08-2020 07:13
Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի ավելացման պատճառով հարսանեկան արարողությունները պետք է տևեն առավելագույնը 2 ժամ (15:30-17:30)։
20-08-2020 03:10
Կամալա Հարիսին հաստատել են Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու:
20-08-2020 01:20
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարել է աղջիկների ընդունելություն։ «9 տարեկանից բարձր բոլոր այն աղջիկները, ովքեր ուզում են զբաղվել ֆուտբոլով ու դառնալ մեր հրաշալի թիմի մասնիկը, ապա սա ձեր հնարավորությունն է»,-գրում է «Ուրարտուի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը։
19-08-2020 10:26
Սեքսի բացակայությունը սպառնում է շատ իրական հիվանդություններով. իմունիտետի անկում, սթրեսի մակարդակի կտրուկ բարձրացում, մարմնական գրգռման հետ կապված խնդիրներ, երազների թեմատիկ փոփոխություն, լիբիդոյի անկում, զուգընկերների միջև օտարության զգացում, ինքնագնահատականի անկում, շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգ, հեշտոցի պատերի թուլացումն ու գինեկոլոգիական հիվանդությունների ձեռքբերման վտանգ, հորմոնալ խանգարումներ։
19-08-2020 10:15
Մասնագետները ներկայացրել են աղիներում գազերի կուտակման հանգեցնող սննդամթերքի տեսակները, որոնց սահմանափակումը թույլ կտա խուսափել փորափքանքից. հացաբուլկեղեն, գազավորված ըմպելիքներ, արագ սնունդ, շաքար պարունակող կաթնամթերք, որոշակի մրգեր (խաղող, խնձոր, դեղձ ու տանձ), վերամշակում անցած սննդամթերք, կաղամբ ու լոբազգիներ։
19-08-2020 10:04
Այսօր Լուսանկարչության համաշխարհային օրն է: Լուսանկարչության համաշխարհային օրը ամեն տարի նշվում է օգոստոսի 19-ին: Իսկ հիմնադրվել է այն 2009 թվականին՝ ավստրալացի Կորսկե Արա անունով լուսանկարչի նախաձեռնությամբ:
19-08-2020 09:07
Չինական ռեստորանը ներողություն է խնդրել այն բանի համար, որ այցելուներին առաջարկել է նախքան պատվիրելը կշռվել: Հունանի նահանգի Չանշա քաղաքում Chuiyan Fried Beef ընկերությունը հայտնել է, որ առաջարկը գործարկվել է ի պատասխան սննդի ավելցուկները նվազեցնելու նախագահ Սի Ցզինպինի կոչի:
19-08-2020 02:20
Քաղցի զգացումը նախազգուշացնում է մարդուն էներգիայի պակասի ու օրգանիզմի համար շատ կարևոր սննդարար նյութերի անհրաժեշտության մասին, ինչի շնորհիվ մարդը խուսափում է հյուծումից ու օգտակար տարրերի դեֆիցիտից։
18-08-2020 10:01
32-ամյա երգչուհի Ադելը, որը ոչ վաղ անցյալում կարողացավ նիհարել 45 կիլոգրամով, խոստովանել է, թե որ գիրքն է օգնել լիովին փոխել իր կյանքը և ավելի լավ հասկանալ սեփական մարմինը: Խոսքը Գլենոն Դոյլի ամենավաճառվող գրքի մասին է ՝ «Անսանձը։ Դադարեք փառաբանել, սկսեք ապրել»:
18-08-2020 09:53
Վերջապես տեղի կունենա նախկին ամուսինների՝ 51-ամյա ennենիֆեր Էնիսթոնի և 56-ամյա Բրեդ Փիթի երկար սպասված վերամիավորումը: Ճիշտ է, առայժմ միայն էկրանին: Երեկ հայտարարվեց, որ Փիթը կմիանա 1982 թ․ նկարահանված «Անհոգ ժամանակներ «Ռիջմոնթ հայում » կատակերգական ֆիլմի կենդանի ընթերցանությանը:
18-08-2020 09:27
Քնի պակասը դրդում է մարդկանց գործարարությամբ զբաղվել․ գիտնականներ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 744 անգամ
14.08.2026
Դիտվել է 386 անգամ
15.08.2026
Դիտվել է 386 անգամ
18.08.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster