Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-08-2020 02:30
SARS-CoV-2 կորոնավիրուսն ախտահարում է ոչ միայն շնչուղիները, այլեւ ուղեղը, ինչպես նաեւ կենտրոնական նյարդային համակարգը: Այդ մասին «Ազգի առողջությունը Ռուսաստանի բարգավաճման հիմքն է» համաժողովում հայտարարել է Մանկաբույժների միության նախագահ Լեյլա Նամազովա-Բարանովան:
13-08-2020 01:34
«Աղջկա հայր լինելը սեր է ամբողջ կյանքի համար».Օռլանդո Բլումը խոստովանել է, որ անհամբեր սպասում է դստեր լույս աշխարհ գալուն:
12-08-2020 11:11
Յակուտիայում հայտնաբերվել է 236 կարատ քաշ ունեցող հսկայական ադամանդ: Թանկարժեք քարը 120-ից 230 միլիոն տարեկան է:
12-08-2020 10:50
Ամերիկուհի Դորոթի Փոլակը, ով հունիսին դարձել է 103 տարեկան, կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկուսացման օրերին անդրադարձել է իր ցանկությունների ցուցակին: Ցուցակում կա նաեւ գորտի պատկերով դաջվածք՝ այն բանի պատվին, ինչը նա սիրում է ավելի, քան գարեջուրը եւ բուրգերները: Վերջիվերջո կինը որոշել է, որ եթե այդ ցանկությունը պետք է իրականացնի, ապա դա հիմա կանի:
12-08-2020 10:45
Երիտասարդության միջազգային օրը (International Youth Day) ամեն տարի նշվում է օգոստոսի 12-ին եւ նպատակ ունի երիտասարդներին հիշեցնել աշխարհի զարգացման եւ կառուցման գործում իրենց դերի, ինչպես նաեւ իրենց ճանապարհին կանգնած առօրյա մարտահրավերների մասին։
12-08-2020 07:06
Երգչուհի Քեթի Թոփուրիայի հղիության մասին սկսել են խոսել այն բազմանշանակ լուսանկարից հետո, որը Քեթիին տեղադրել է Instagram-ում:
12-08-2020 02:56
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը երկրի բնակիչներին հորդորել է վերջ դնել ուտելիքի վատնողությանը: Այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը: Չինաստանի ղեկավարը հայտարարել է, որ «պարենամթերքի նկատմամբ վատնողության երեւույթը սարսափեցնում ու վշտացնում է»:
11-08-2020 14:27
Չորրորդ եթերաշրջանի թողարկումից մոտ չորս ամիս անց Netflix-ը հաստատել է, որ հիթային իսպանական հեռուստասերիալը՝ «Թղթե տունը», կվերադառնա հինգերորդ եթերաշրջանով: Նորությունն առաջին անգամ հայտնվել է Netflix-ի թվիթերյան և սերիալի ինստագրամյան էջերում: Հրապարակման մեջ ասվում է՝ «կողոպուտը մոտենում է ավարտին», ակնարկելով, որ հինգերորդ եթերաշրջանը կլինի վերջինը:
11-08-2020 14:26
Իսրայելի ոսկերիչներն աշխատում են աշխարհում ամենաթանկ՝ սպիտակ ոսկուց բժշկական դիմակի ստեղծման վրա. այն դրվագազարդվելու է սեւ եւ սպիտակ ադամանդներով, որի արժեքը պետք է կազմի մոտավորապես 1,5 միլիոն դոլար:
11-08-2020 13:16
Գիտնականները ենթադրում են, որ տղամարդկանց եւ կանանց ուղեղի կառուցվածքի տարբերությունը հիմնված է սեռական քրոմոսոմների վրա գեների տարբեր էքսպրեսիայի վրա:
11-08-2020 13:02
Կորոնավիրուսով վարակված երգչուհի Ռիտա Դակոտային հոսպիտալացրել են։
11-08-2020 11:29
Ֆրանսիացի դերասանուհի, մոդել Եվա Գրինը «Հայրենասերը» գիտաֆանտաստիկ ֆիլմի նկարահանումների ժամանակ սկանդալի կենտրոնում է հայտնվել․ White Lantern կինոընկերությունը դերասանուհուց այժմ նկարահանումների տապալման համար ավելի քան 130 միլիոն դոլար է պահանջում:
10-08-2020 01:27
45-ամյա դերասանուհի Շառլիզ Թերոնն ասում է, որ չի ցանկանում նոր հարաբերություններ սկսել: «Ես ինքս ինձ հետ եմ հանդիպում», - կատակում է նա, մինչ երեխաները ակնարկում են աստղային մայրիկին, որպեսզի նա կարգավորի անձնական կյանքը:
10-08-2020 01:15
Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը 34-ամյա ռուս երգչուհի Նատալյա Իոնովային արգելել է մուտք գործել Ուկրաինա՝ Ղրիմում տված համերգի պատճառով:
10-08-2020 00:55
Աստղեր, որոնք աշխատատել են «Մակդոնալդս»-ում. Շերոն Սթոուն, Փինկ, Սիլ, Ջեյմս Դ`Արսի, Ջեյմս Ֆրանկո:
10-08-2020 00:10
47-ամյա Ջուդ Լոուի ընտանիքում համալրում է․ դերասանը և նրա 33-ամյա կինը`Ֆիլիպ Քոենը, երեխա ունեցել են: Լոուի համար նորածին երեխան դարձավ վեցերորդը, իսկ սիրելիի համար ՝ առաջինը:
10-08-2020 00:04
37-ամյա Նատալյա Ռուդովան նկարահանվել է համարձակ ֆոտոշարքում, որի արդյունքը հրապարակվել է Instagram-ում: "Քնա՞ծ ես" - ստորագրել է դերասանուհին սև և սպիտակ լուսանկարը, որտեղ ներկայացնում է  միայն ջինսե տաբատով, թաց ոճավորմամբ և հարուստ դիմահարդարմամբ:
08-08-2020 14:07
Գինին պարունակում է ռեսվերատրոլ հակաօքսիդիչ, որը կարող է թեթեւացնել COVID-19-ի ընթացքը: Այդ մասին գրում է «Իզվեստրիա»-ն՝ վկայակոչելով հետազոտությունը:
08-08-2020 13:59
Հայտնի երգչուհի Մերայա Քերիի քույրը մորը մեղադրել է այն հարցում, որ մանուկ հասակում նա ստիպել է իրեն մասնակցել սատանայական օրգիաներին, սեռական կապի մեջ մտնել անծանոթների հետ եւ հետեւել երեխաների հետ մեծահասակների սեռական հարաբերություններին:
08-08-2020 04:02
Ֆրանսիացի լուսանկարիչ Ֆեիյադ դե Շովեն Ֆրանսուա Ռեջի Դիոնիսը Զարիֆա Մգոյանից, որը հայտնի է որպես երգչուհի Զառա, 150 հազար ռուբլի փոխհատուցում է պահանջել սոցցանցերի երգչուհու էջերում լուսանկարներ հրապարակելիս հեղինակային իրավունքները խախտելու համար:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 744 անգամ
14.08.2026
Դիտվել է 386 անգամ
15.08.2026
Դիտվել է 386 անգամ
18.08.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster