Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-08-2020 09:34
111 տարեկանում Գենտենի տարեցների տանը մահացել է Բելգիայի ամենածեր քաղաքացուհի Մարիետ Բուվեռնը: Ամեն տարի դեկտեմբերի 25-ին նշելով իր ծննդյան օրը՝ Մարիետն ասում էր, որ այդքան ծեր լինելն ամենևին էլ ընծա չէ:
04-08-2020 05:31
Աշխարհի լավագույն ռեստորանների ցուցակում առաջին տեղը գրավել է ֆրանսիական Auberge Du Vieux Puits ռեստորանը, երկրորդ հորիզոնականում է La Ville Blanche-ն, որը նույնպես գտնվում է Ֆրանսիայում: Առաջին եռյակը եզրափակում է Chila անունով ռեստորանը, որը գտնվում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում:
03-08-2020 09:25
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ամուսնացել է ֆուտբոլիստ Մարկուս Ռայկկոնենի հետ: Նրանք միասին են արդեն 16 տարի և երկուուկես տարեկան դուստր ունեն: Հարսանիքը տեղի է ունեցել կառավարության ղեկավարի նստավայրում՝ նորապսակների հարազատների ու ընկերների մասնակցությամբ:
03-08-2020 09:21
Forbes-ը կազմել է աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշը: Ցանկի առաջին հորիզոնականներում, տեղ են գրավել համապատասխանաբար հետեւյալ բրենդները. Apple ը՝ 241,2 միլիարդ դոլար արժեքով, Google-ը (207,5 միլիարդ դոլար), Microsoft-ը (162,9 միլիարդ դոլար), Amazon-ը (135,4 միլիարդ դոլար) եւ Facebook-ը (70,3 միլիարդ դոլար):
03-08-2020 09:14
KFC արագ սննդի ռեստորանների ցանցը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ շրթներկ չիլիով ֆիրմային կծու թեւիկների համով։ Շրթներկը ներկայացվել է Կարմիր շրթներկի օրվա կապակցությամբ, որը հանգամանքների բերումով համընկնում է Հավի թեւիկների օրը՝ հուլիսի 29-ին:
03-08-2020 09:11
Օգոստոսի 3-ին տարբեր երկրներում նշում են ամենահամով տոնը՝ ձմերուկի օրը (Watermelon Day): Պատմաբանները համարում են, որ ձմերուկի հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Հայտնի է, որ արդեն Հին Եգիպտոսում մարդիկ գիտեին ձմերուկի մասին:
03-08-2020 07:17
Mattel ընկերությունը հայտարարել է Barbie տիկնիկների նոր հավաքածուի մասին, որը նվիրված կլինի ԱՄՆ նախագահական ընտրություններին: Հավաքածուն կկոչվի «Ընտրական արշավ» և բաղկացած կլինի չորս տիկնիկներից:
01-08-2020 10:14
Քիմ Քարդաշյանը վերջերս ամուսնու մոտ էր մեկնել՝ նրան հայտնելու, որ «իրենց ամուսնությունն ավարտված է»․ People:
01-08-2020 10:11
ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը հանրությանն է ներկայացրել «Երբ հոգիս է երգում» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որն արդեն համացանցում է:
01-08-2020 10:00
Վեյփեր օգտագործող դեռահասները հետագայում ավելի հաճախ կսկսեն ծխել սովորական ծխախոտ։ Նրանց մոտ կբարձրանա նաեւ սրտի խնդիրների առաջացման ռիսկը, ասվում է European Journal of Preventive Cardiology պարբերականում հրապարակված հետազոտության մեջ։
01-08-2020 09:38
Թենեսի նահանգի սենատոր Կատրին Ռոբինսոնը մեղադրվել է դաշնային միջոցները ծախսելու մեջ սեփական հարսանիքի, շռայլ կյանքի, իսկ ավելի ուշ նաեւ ամուսնալուծության համար, ասված է դատախազության հայտարարության մեջ:
01-08-2020 03:12
Հայտնի երգիչ Մերլին Մենսոնը թողարկել է We Are Chaos նոր երգը և դրա տեսահոլովակը: Տեսանյութը հայտնվել է երգչի YouTube-ի պաշտոնական ալիքում:
31-07-2020 09:06
Վաղ տարիքում հակաբիոտիկների  անգամ փոքր քանակի ընդունումը  հետագայում կարող է հանգեցնել աղիքների բորբոքային հիվանդության: Այսպիսի եզրակացության են եկել Ռուտգեր համալսարանի գիտնականները:
31-07-2020 09:03
Օրեր առաջ հայկական լրատվամիջոցներով տարածվեց լուր, որ Ստամբուլում հայ գործարար Արման Բըչաքչըն ամուսնացել է հայտնի թուրք դերասանուհի Սոնգյուլ Օդենի հետ։ Բայց իրականությունը լրիվ այլ է։ Սոնգյուլ Օդենը բոլորովին թուրք չէ։ Նա ազգությամբ զազա է, ծնվել է Դիարբեքիրում։
31-07-2020 09:00
Երկրագնդի ամենահարուստ մարդու՝ Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինը 1․7 միլիարդ դոլար է նվիրաբերել ամուսնալուծությունից հետո: Մակենզի Սքոթն ասում է, որ իր հարստությունը «հավաքական ջանքերի արդյունք է», որը կարող է «առանձնահատուկ արժեք ունենալ ուրիշների համար»:
31-07-2020 05:20
Մոտավորապես հազար մանկիկներ, որոնք Ռուսաստանում ծնվել են փոխնակ մայրերից, չեն կարող երկրից հեռանալ փակ սահմանների պատճառով, որը կապված է COVID-19 կորոնավիրուսի համավարակի հետ:
31-07-2020 02:18
Ամերիկացի դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, շքեղ նվեր են ստացել՝ Հունաստանի քաղաքացիության տեսքով: Ամուսինների անձնագրերը հանձնել է Հունաստանի վարչապետ Կրիակոս Միցոտակիսը:
30-07-2020 11:04
Բլոգեր և հեռուստահաղորդավար Կատյա Ժուժան երկրորդ անգամ մայր է դարձել: Հայտնի է, որ երեխայի հայրը ավտոարշավորդ Արտեմ Մարկելովն է, ով հարաբերություններ է ունեցել Ալենա Վոդոնևայի հետ:
30-07-2020 10:55
Երեւանի 31-ամյա բնակչուհի Արմինե Հ-ն է, ով նույն օրը, Երեւանում գտնվող իր աշխատավայրում ծննդաբերել է, ապա երեխային փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել է աղբարկղը։ Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, Արմինե Հ-ն ձերբակալվել է։
30-07-2020 09:01
Վերադաս դատարանը վերանայել է ստորադաս դատարանի որոշումը ամերիկացի դերասանուհի Էշլի Ջադի՝ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ հայցը մերժելու մասին։ Դրանում նշվում էր, որ դերասանուհին «Մատանիների տիրակալը» եռերգությունում դեր չի ստացել, քանի որ հրաժարվել է բավարարել պրոդյուսերի սեռական ցանկությունները:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 750 անգամ
14.08.2026
Դիտվել է 387 անգամ
15.08.2026
Դիտվել է 387 անգամ
18.08.2026
Դիտվել է 184 անգամ
20.08.2026
Դիտվել է 25 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster